Իրան

Մարտ 25, 2018թ. 21:01
Գազ

Հայաստանի տնտեսությանը լիովին բավարարում է Ռուսաստանից ստացվող ծավայլները, դրան էլ հավելած Իրանից տարեկան եկող 400 միլիոնը: Անկախ քաղաքական, տնտեսական շահարկումներին, ես պետք է փաստեմ, որ մենք ռուսական գազը սահմանին ստանում ենք բավականի հարմար, կասեի՝ արտոնյալ գներով:


Մարտ 13, 2018թ. 14:14
ԵՊՀ-ԻՐան 1

Մարտի 4-9-ը ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի ներկայացուցիչներն այցելել են Իրանի խոշորագույն համալսարաններ, մասնակցել գիտական սեմինարների և հետագա համագործակցության ակնկալիքով իրանցի գործընկերների հետ պայմանավորվածություններ ձեռք բերել: ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը, դոցենտ Հասմիկ Կիրակոսյանը, ասիստենտներ Հակոբ Ավչյանն ու Արտյոմ Տոնոյանն այցելել են Շիրազի և Նիշապուրի համալսարաններ: Համալսարանականները նախ մասնակցել են Շիրազի համալսարանում իրանագիտության ոլորտում […]


Փետրվար 21, 2018թ. 22:18
երկաթուղի 1

Հարցազրույց Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆԻ հետ -Վերլուծաբանների ուշադրության կենտրոնում է հայտնվել Սերժ Սարգսյանի մյունխենյան ելույթի այն հատվածը, որտեղ նախագահը խոսվում է Սև ծովի և Պարսից ծոցի միջև նոր տարանցիկ միջանցք ձևավորելու անհրաժետության մասին՝ նշելով, թե այժմ բանակցություններ են վարվում բոլոր շահագրգիռ երկրների հետ: Հայտնի է, որ այս ծրագրի շուրջ քննարկում է եղել նաև […]


Նոյեմբեր 28, 2017թ. 15:41
Ահարոն Վարդանյան +

Մինչ փորձ է արվում Իրանի դեմ նոր «ճակատ» բացել՝ ի դեմս բարեկամ երկրի՝ Լիբանանի, Իրանն այդ ընթացքում ամրապնդում է իր դիրքերը հենց փորձը կատարողի քթի տակ՝ Պարսից ծոցում՝ Սաուդյան Արաբիայի երբեմնի փոքր եղբոր՝ Կատարի միջոցով։ ԻԻՀ արդյունաբերության և առևտրի նախարար Մոհամմադ Շարիաթմադարին Թեհրանում հանդիպելով կատարցի իր գործընկերոջ հետ, հայտարարել է, որ երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը […]


Նոյեմբեր 16, 2017թ. 17:00
Կարեն Վերանյան

Հայաստանը սուվերեն երկիր է և կարող է ու պետք է դիվերսիֆիկացնի իր արտաքին քաղաքականությունը` հայ-իրանական համագործակցության խորացմանը զուգահեռաբար զարգացնելով հարաբերությունները նաև Իսրայելի հետ. Հարկադրված լինելով գոյակցել երկու հարևան երկրների կողմից փակ սահմանների պայմաններում` Հայաստանը էլ ավելի է կարևորում կառուցողական համագործակցությունը տարածաշրջանի բոլոր երկրների հետ. Հայկական կողմը Հայաստան-Իսրայել հարաբերությունները ոչ թե հակադրում, այլ համադրում է հայ-իրանական […]


Նոյեմբեր 2, 2017թ. 11:12
ջոնի մելիքյան

Հարցազրույց վրացագետ ՋՈՆԻ ՄԵԼԻՔՅԱՆԻ հետ -Հոկտեմբերի 30-ին տեղի ունեցավ Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթուղագծի բացումը. համակարծի՞ք եք այն դիտարկման հետ, թե սա մի հզոր, դարի ծրագիր է, որով փոխվում է Եվրասիա մայրցամաքի երկաթուղային հաղորդակցությունների երթուղիները: -Նման մեկնաբանություն տալիս են Թուրքիան ու Ադրբեջանը: Սակայն շատ ավելի կարևոր է այն մեկնաբանություը, որը տվեց Վրաստանի վարչապետը երկաթուղու բացման ժամանակ: Նա շեշտեց, […]


Նոյեմբեր 2, 2017թ. 01:47
Վարդան Ոսկանյան

Կարս-Ախալքալաք-Բաքու երկաթգծի փորձնական գործարկումն, ըստ էության, Հայաստանի գործողությունների օրակարգը չի փոխել՝ որքան էլ պարադոքսալ թվա, ինչ-որ առումով նույնիսկ ավելի լայն մանևրի դաշտ ստեղծելով մեզ համար: Բանն այն է, որ իրանական կողմը, դատելով ոչ պաշտոնական արձագանքներից, մեղմ ասած, այդքան էլ խանդավառված չէ այս երկաթգծի գործարկմամբ՝ համարելով, որ այն միտված է նաև Իրանը դուրս թողնելու միջազգային տրանսպորտային […]


Հուլիս 31, 2017թ. 22:18
ալիև իսրայել-ծաղրանկար

Իսրայելական “Հաարեց” թերթում լույս տեսած հոդվածը,որտեղ հղումներ է արված Իսրայելի զբոսաշրջության նախարար Յարև Լևինին մեծ իրարանցում է առաջացրել Բաքվում…Լևինն ակամայից բացահայտել է այն,ինչ Բաքվում չէին ցանկանա բացահայտել…Լևինի բացահայտումները մեծ հարված կարող են հասցնել Ալիևին թե ներադրբեջանական ,թե Ադրբեջանի արտաքին հարաբերությունների բնագավառներում… Իսրայելի զբոսաշրջության նախարարը հրեական պարբերականին ասել էր,որ Իլհամ Ալիևի ընտանիքը շատ մեծ ներդրումներ է […]


Հուլիս 26, 2017թ. 12:24
Լևոն Շիրինյան

Հարցազրույց քաղաքագետ ԼԵՎՈՆ ՇԻՐԻՆՅԱՆԻ հետ – Սոչիում տեղի ունեցավ Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը. այն կայացավ, մի կողմից Ադրբեջանին հերթական զենքի մեծ խմբաքանակ փոխանցելուց հետո, մյուս կողմից, ռուս-ադրբեջանական հարաբերություններում նկատվող ոչ բարենպաստ հարաբերությունների պայմաններում: Չնայած սուղ տեղեկատվությանը, ի՞նչ կարևոր ուղերծներ նկատեցիք: -Սառնությունը կարող է թվացյալ լինել, վերջին հաշվով, այս երկու երկրները 200 տարի է ոխերիմ […]


Հուլիս 21, 2017թ. 14:13
Վարդան Ոսկանյան

Հարցազրույց իրանագետ ՎԱՐԴԱՆ ՈՍԿԱՆՅԱՆԻ հետ –Վերջերս Իրանի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ ընդունել է <<Իրան-Հայաստան ռազմավարական համագործակցության>> համաձայնագիրը, այն համարվում է ոչ միայն Իրան- Հայաստան, այլև Հայաստանի միջոցով ԵԱՏՄ անդամ պետությունների հետ Իրանի առևտրաշրջանառության սերտացմանը նպաստող փաստաթուղթ: Նման կարևոր հուշագրեր, համաձայնագրեր երկուստեք շատ են ընդունվել, բայց փաստերը ցույց են տալիս, որ դրանք գործնականում չեն կատարվում, ինչո՞ւ, ի՞նչն […]