Վրաստան

Սեպտեմբեր 7, 2017թ. 22:42
Կարեն Վերանյան

Շատ է խոսվում այն մասին, որ Հայաստանի զարգացման գործընթացը խոչընդոտող առաջնային բնական գործոններից մեկը դեպի ծով մուտքի բացակայությունն է: Այս տեսակետը իսկապես վիճելի է: Դեպի ծով մուտք ունենալը թերևս չի հանդիսանում տվյալ պետության կամ հասարակության զարգացում ապահովելու կարևորագույն նախապայմաններից մեկը: Իհարկե, դեպի ծով մուտքը հնարավորություն է ստեղծում ձևավորելու երկրի տրանսպորտային-հաղորդակցական ուղիները, զարգացնելու հաղորդակցման ենթակառուցվածքները: Բնականաբար […]


Հուլիս 29, 2017թ. 20:35
Կարեն Վերանյան

Հարցազրույց Նորավանք գիտակրթական հիմնադրամի Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար ԿԱՐԵՆ ՎԵՐԱՆՅԱՆԻ հետ -Հայաստան-Իսարայել հարմագործակցության մասին շատ քիչ է խոսվում, սակայն վերջին շրջանում կարծես սառույցը սկսում է կոտրվել. նշմարվում են երկխոսության կայացման, երկկողմ համագործակցության հնարավորություններ: Ի՞նչ դրական միտումներ եք դուք նկատում: -Ճիշտ եք, մեր տեղեկատվական դաշտում հայ-իսրայելական հարաբերությունների մասին քիչ է խոսվում, բավականին քիչ են նաև արձագանքները, […]


Հուլիս 26, 2017թ. 22:06
Պուտին

Ռուսական 58-րդ բանակի 7-օրյա զորավարժությունները Հյուսիսային Կովկասում ,որոնց մի մասը կանցկացվի նաև Հարավային Օսիայի տարածքում մեծ իրարանցում են առաջացրել ոչ միայն Վրաստանում,այլև Ադրբեջանում… Մինչ զորավարժություններ անցկացնելը ռուսական կողմը վերականգնեց նաև Հարավային Օսիայի խորհրդային ժամանակաշրջանի սահմանները,որի արդյունքում Բաքու-Սուպսա նավթամուղի մի մասը,որը 1999 թ-ից ադրբեջանական նավթը հասցնում է մինչև Սև ծովի ափին գտնվող վրացական նավահանգիստ,անցել է Ցխինվալի […]


Հունիս 1, 2017թ. 23:21
Վրաստան

  Այն,որ մեր հյուսիսային հարևանը դարձել է թուրք-ադրբեջանական տանդեմի գերին,նույն Վրաստանում բավական դժկամությամբ են ընդունում…Սակայն իրականությունից ոչ մի տեղ չես փախչի…Գործը հասել է նրան,որ ադրբեջանական հայտնի ծաղրանկարիչներից Գյունդուզ Աղաևն իր ստեղծագործություններից մեկը “նվիրել” է ադրբեջանական նավթային գերության մեջ գտնվող Վրաստանին…Իրոք,գործը հասել է նրան,որ Ադրբեջանից նավթագազային կախվածության մեջ գտնվող Թբիլիսին գրեթե զրկվել է անկախ արտաքին քաղաքկանություն […]


Փետրվար 25, 2017թ. 17:23
Հայ-Վրացական

Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հրավերով պաշտոնական այցով ժամանել է Վրաստան: Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո տեղի է ունեցել Կարեն Կարապետյանի և Գիորգի Կվիրիկաշվիլիի առանձնազրույցը, որի ընթացքում Հայաստանի և Վրաստանի վարչապետերն անդրադարձել են հայ-վրացական հարաբերությունների օրակարգային հարցերին և դրանց զարգացման հեռանկարներին: Վարչապետերի առանձնազրույցին հաջորդել է երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված […]


Դեկտեմբեր 25, 2016թ. 00:21
Expert on Georgian affairs John Melikyan gives a press conference in Yelaket press club

Հարցազրույց քաղաքագետ ՋՈՆԻ ՄԵԼԻՔՅԱՆԻ հետ – Հայաստանը ԵԱՏՄ անդամ դառնալուց հետո հաճախ էր խոսվում այն մասին, որ մեր երկիրը կարող է կամուրջ հանդիսանալ Իրանի ու ԵԱՏՄ-ի միջև: Շատերը դրանում թերակարծիք էին, մինչդեռ երեկ այդ մասին հայտարարեց Հայաստան ժամանած Իրանի նախագահ Հասան Ռոհանին, նշելով, թե Իրանը ցանկանում է հատուկ կարգավիճակ ունենալ ԵԱՏՄ-ի հետ հարաբերություններում ու համագործակցության […]


Նոյեմբեր 23, 2016թ. 00:54

Ջավախքն էլ առաջվանը չէ. հազարավոր փակ տներ, հարյուրավոր դատարկ փողոցներ: Եվ ոչ ոք այստեղ ահագնացող արտագաղթը կանգնեցնելու փորձ չի անում: Երբ զգանք, որ մեր թիկունքն այլևս դատարկ է՝ շատ ուշ կլինի: Սիրիայում հրթիռների կրակի տակ այսօր կորցնում ենք սիրիահայ գաղթօջախը, իսկ հայաթափվող Ջավախքը վաղը կորցնելու ենք առանց կրակոցների: Սիրիահայ գաղութի երբեմնի փառքի վերադարձը այնքան անհավանական […]


Ապրիլ 28, 2016թ. 02:13
Արման նավասարդյան-1

«Եթե կան վերլուծաբաններ, որոնք ասում են, թե թուրքերը հետք չունեն քառօրյա պատերազմում, չեմ կիսում այդ կարծիքը»,-ասում է Արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը: Ապրիլի 27-ին «Բլից Ինֆո» մամուլի ակումբում նա անդրադարձավ երեկ տեղի ունեցած Ալիեւ-Էրդողան հանդիպմանը` ասելով. «Վերջապես Էրդողանը եկավ Բաքու: Հետաքրքրիր է, որ հակահայկական եւ հակաղարաբաղյան արտահայտություններ, որոնք նա միշտ արել է «սուրբ հողերի» […]


Ապրիլ 7, 2016թ. 02:46
վահե Սարգսյան

Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության մշակած պլանները, այն է՝ Արցախի պետական սահմանի տարբեր ուղղություններով ու մինչ այդ չկիրառված տարբեր զինատեսակներով արագ հարձակում գործելու միջոցով փորձել հասնել հաջողության, ձախողվեցին: Ադրբեջանի ղեկավարությունը լավագույնս կանխազգաց, որ շարունակվող ռազմական բախումները դառնալու են հեռուն գնացող գործընթացների սկիզբը և բերելու են Այսրկովկասյան տարածաշրջանում ուժերի նոր վերադասավորումների: Բոլորի, այդ թվում՝ Ադրբեջանի ղեկավարի համար այլևս […]


Ապրիլ 6, 2016թ. 02:21
Վաղարշակ Հարությունյան-1

Մեր հարցին, թե Ադրբեջանը այս օրերին տարբեր հնարքներ է բանեցնում երկու հարևան երկրների` Հայաստանի ու Իրանի միջև հարաբերությունները սրելու նպատակով:Նախկին ՊՆ նախարար ՎԱՂԱՐՇԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ պատասխանեց. :