Քաղաքականություն

Մայիս 1, 2018թ. 16:16
Արմեն Աշոտյան

«Այսօր երկրում քաղաքական եղանակ ստեղծող թիվ մեկ անձնավորությունը Նիկոլ Փաշինյանն է։ Շնորհավորում եմ, պարոն Փաշինյան, ձեզ մոտ ստացվեց։ Երբ դուք սկսեցիք շարժումը, ձեզ ոչ ոք չէր հավատում, ձեզ մոտ ստացվեց, դուք ներշնչեցիք հույս, էներգիա, ոգևորեցիք մարդկանց, անկախության հաստատումից ի վեր կուտակված խնդիրները վեր հանեցիք»,- այսօր խորհրդարանում այս մասին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը՝ […]


Մայիս 1, 2018թ. 13:32
Սեյրան Սարոյան

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանն այսօր խորհրդարանում նախ նշեց, որ թեև չէր ցանկանում խոսել, բայց այս «կրիտիկական պահին» չի կարող չխոսել։ Պատգամավորը բավականին երկար ելույթ ունեցավ։ «Այս պետությունը հենց այնպես չի ստեղծվել, այն մեզ ոչ մեկը նվեր չի տվել, ամեն թիզ հող գրավելու համար հարյուրավոր ընկերներ ենք կորցրել։ Էսօր նենց մթնոլորտ է ստեղծվել մեր […]


Ապրիլ 30, 2018թ. 17:45
Նիկոլ փաշինյան

«Այս ժողովրդական զարթոնքը բարձրացնում է նաև Հայաստանի անվտանգության մակարդակը» Հայաստանյան ներկայիս իրադարձությունների՝ Լեռնային Ղարաբաղի հարցում, մասնավորապես՝ սահմաններին, շփման գծում իրավիճակի վրա հնարավոր ազդեցության առնչությամբ նա հայտարարեց․ – «Մենք կարծում ենք, որ այս ժողովրդական զարթոնքը բարձրացնում է նաև Հայաստանի անվտանգության մակարդակը, որովհետև, կարծում եմ, բոլորին ակնհայտ է, որ այս ամենի արդյունքում թե՛ ժողովրդի և թե՛ բանակի […]


Ապրիլ 30, 2018թ. 17:31
Նիկոլ Փաշինյան 1

«Հիմա մեր խնդիրը համերաշխության, նորմալ, աշխատանքային մթնոլորտի ձևավորումն է, և բոլոր հարցերին մենք կմոտենանք հենց այդ տեսանկյունից», – հայտարարեց Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և Հանրապետական կուսակցության հետագա իշխանավարման դեմ պայքարը գլխավորող Նիկոլ Փաշինյանը «Ելք» խմբակցության այսօրվա նիստից հետո, որի ժամանակ նա առաջադրվեց վարչապետի թեկնածու: «Հանրապետական խմբակցության հետ հանդիպման արդյունքներով պարզ կդառնա հարցի պատասխանը» «Ազատություն»․ – Արդեն […]


Ապրիլ 29, 2018թ. 23:22
Ռոբերտ Քոչարյան

«Ի՞նչ է պահանջում Փաշինյանը: Ինձ հենց հիմա իշխանություն տվեք, անհապաղ իշխանություն տվեք: Իշխանությունը ճամպրուկ չէ, որ վերցնես ու փոխանցես: Դրանք կոնկրետ մարդիկ են, Ազգային ժողով, պատգամավորական կորպուս, նրանք նույնպես ինքնասիրություն ունեն: Եվ ստիպել նրանց՝ գնալ ընդդեմ իրենց խղճի, հայացքների, ընդդեմ իրենց ունեցած քաղաքական պատկերացումների, շանտաժի ենթարկել նրանց մեծաթիվ մարդկանց բազմությամբ, դա բացարձակապես այլ ծայրահեղություն է»,- […]


Ապրիլ 29, 2018թ. 15:39
Ալեն Ղևոնդյան

Վերջին մի քանի օրերին վերլուծական շրջանակների հիմնական հարցը ոչ միայն այն է, թե ի՞նչ է լինելու մայիսի 1-ին, այլև, թե ինչպե՞ս Նիկոլին հաջողվեց այս համաժողովրդական շարժումը ու հանրային` տարիների ընթացքում կուտակված դժգոհությունը նոր՝ ակտիվ ռելսերի վրա դնել ու հասնել նրան, որ Ս.Սարգսյանը հրաժարական տա, ինքը մեծագույն հավանականությանը դառնա վարչապետ, այն պարագայում, երբ այս պահի դրությամբ […]


Ապրիլ 29, 2018թ. 13:29

Նիկոլ Փաշինյանին շատ հստակ ասվել է՝ եթե խորհրդարանում ներկայացված մյուս 3 քաղաքական ուժերը մեկ թեկնածուով հանդես գան, Հանրապետական խմբակցությունը չի խոչընդոտի, որ մայիսի 1-ին Հայաստանն ունենա վարչապետ: Այս մասին NEWS.am-ին ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ անդրադառնալով քիչ առաջ ԱԺ-ում Փաշինյանի հետ կայացած հանդիպմանը: Մեր հիշեցմանը, որ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Կոստանյանը բացառում էր՝ ՀՀԿ-ն քվեարկի […]


Ապրիլ 29, 2018թ. 12:04
ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից սոցիալական ցանցերի շարունակվող մշտադիտարկումը վկայում է, որ վերջին մի քանի օրերի ընթացքում ատելության խոսքն ու անհանդուրժողականությունն աճի միտում են դրսեւորում։ Հատկապես մտահոգիչ է սոցիալական ցանցերում հասարակության տարբեր խմբերի բաժանման ու հակադրման միտումը: Ընդ որում, ընդդիմախոսների կարծիքը հաճախ ընդհանրապես չի հանդուրժվում, իսկ հակադարձումները հաճախ մարդու արժանապատվությունը նվաստացնող են, ընդհուպ՝ ատելություն քարոզող, […]


Ապրիլ 28, 2018թ. 18:17
Արթուր Մարտիրոսյանը

«Բանակցություններն այդ թեմայով լրատվամիջոցների համար սովորաբար բաց ձեւաչափով չեն անցկացվում: Յուրաքանչյուր բանակցության նպատակը համատեղ լուծում գտնելն է, որն ավելի լավ կբավարարի կողմերի շահերը, քան բանակցությունների այլընտրանքները,  այսինքն, ինքնուրույն կամ այլ խաղացողների հետ  բավարարել այդ շահերը»,- անդրադառնալով Նիկոլ Փաշինյան-Կարեն Կարապետյան չկայացած հանդիպմանը՝ նման կարծիք հայտնեց բանակցային ընթացքի մասնագետ Արթուր Մարտիրոսյանը: Նա նկատեց, որ Նիկոլ  Փաշինյանը հաճախ […]


Ապրիլ 28, 2018թ. 18:10
Զատուլին +

Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի կոմիտեի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը` անդրադառնալով նախօրեին Նիկոլայ Ռիժկովի` Նիկոլ Փաշինյանի մասին արված հայտարարությանը, ասել է, պետք է թուլացնենք լարվածությունն ու դադարեցնենք ճանճից փիղ սարքել: « Ես չեմ պատրաստվում որեւէ մեկին այստեղ արդարացնել կամ որեւէ մեկի փոխարեն ներողություն խնդրել: Մենք բոլորս հասուն մարդիկ ենք: Կարծում եմ, […]