Hay-turq

Հոկտեմբեր 30, 2014թ. 15:42

«Մաքսակետի հարցը բանակցությունների առարկա չի եղել, այդպիսի հարց չկա, և պայմանագրում որևէ կետ չկա նրա մասին, որ մենք պարտավոր ենք դնել: Որտեղ մենք կդնենք մաքսակետ, ու դա վերաբերում է բոլոր անդամ-պետություններին, մեր սուվերեն կամքն է:


Հոկտեմբեր 21, 2014թ. 00:34

Հետաքրքիր է, բայց անցած շաբաթվա ընթացքում Հայաստանի եւ ԼՂՀ միջեւ իբրեւ թե մաքսակետ տեղակայելու միանգամայն շինծու հարցը շատ ավելի հաճախ արծարծվեց մամուլում ու զանազան-զարմանազան կայքերում, քան աշխարհահռչակ օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալիեի բացօթյա համերգը Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում:


Հոկտեմբեր 17, 2014թ. 22:53
Քաշաթաղ

Հայաստանի ԵՏՄ անդամակցմամբ մեր առաջ բացվում է հսկայական շուկա և Արցախի էկոլոգիապես մաքուր սնունդը չի կարող չունենալ իր պահանջարկը այդ շուկայում: Հետևաբար, հարկավոր է ճիշտ աշխատել ու արդյունավետորեն օգտվել ստեղծված հնարավորությունից՝ Հայաստանի միջոցով դուրս գալ ԵՏՄ շուկա ու գրավել թեկուզ փոքր, բայց ուրույն տեղը:


Հոկտեմբեր 14, 2014թ. 00:36

Եվրասիական տնտեսական միությանը միանալուց հետո գլխավոր հարցը, որ հուզում է հասարակությանը, նոր ինտեգրացիոն միավորման կազմում Հայաստանի հայտնվելու հետեւանքով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը սպասող հետագա ճակատագիրն է։


Հոկտեմբեր 8, 2014թ. 21:48
դավիթ բաբայան

Արցախի Հանրապետությունը նման բովանդակությամբ զեկույց պատրաստող մարդուն թույլ չի տա մտնել Արցախ: Դա անհնարին բան է, սա կլինի հայհոյանք ուղղված մեր անկախ պետությանը, դա կնշանակի մեր հայրենիքի ազատագրման համար զոհված հերոսների հիշատակի անարգում:


Հոկտեմբեր 7, 2014թ. 23:20
Շահգելդյան նկար

Վտանգավոր է այն շեշտադրումը, որ զեկույց պատրաստելը նախաձեռնող կին հույն պատգամավոր Բակոյանիսը հիմնավորեց հետևյալ կերպ, թե ԵԱՀԿ Մինսկի խումբը լավ չի աշխատում ու այս տարիների ընթացքում առաջընթաց չի գրանցել: Ես հակադարձեցի՝ դուք փորձում եք կանխորոշված զեկույց պատրաստել, ինչը չի կարող ընդունելի համարվել:


Հոկտեմբեր 5, 2014թ. 22:41
Մարկարով

Այն պահին, երբ նրանք կընդունեն, որ սահմանն անցնում է Հայաստանի Հանրապետության ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջով, նշանակում է կճանաչեն նաեւ Լեռնային Ղարաբաղ անկախ պետության գոյությունը:
Այսպիսով կա՛մ ՄՄ անդամ երկրները պետք է ընդունեն, որ Հայաստանն ու Արցախը գտնվում են մեկ միասնական տնտեսական տարածքում ու աչք փակեն, որ ապրանքը դուրս է գալիս ԼՂՀ Շուշի քաղաքից եւ մակնշված է որպես Հայաստանում արտադրված ապրանք, կամ էլ առանց աչք փակելու ասեն՝ այո՛, սա ԼՂՀ-ն Հայաստանին կապող սահման է, եւ պատրաստ լինեն դրա հաջորդ քայլին՝ ԼՂՀ ճանաչմանը:


Սեպտեմբեր 29, 2014թ. 17:02

Ճիշտն ասած, ես կողմ եմ, որ մաքսակետ լինի: ԼՂՀ-ն կարող է մաքսակետ դնել ու ասել, որ ինքն անկախ պետություն է: Այսօր Հայաստանի հետ սահմանի վրա է այդ մաքսակետը, վաղն այն կարող է լինել Ադրբեջանի կամ Իրանի հետ սահմանի վրա:


Սեպտեմբեր 25, 2014թ. 23:31

Որպես պետություն՝ Թուրքիան կցանկանար լուծում տեսնել Հյուսիսային Կիպրոսի խնդրում, Թուրքիան կցանկանար ավարտված տեսնել Ադրբեջանի տարածքների օկուպացիան, Թուրքիան միշտ հստակորեն արտահայտվել է Ուկրաինայի տարածքային ամբողջականության պահպանման օգտին», – սեպտեմբերի 24-ին ելույթ ունենալով Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանում, հայտարարել է Էրդողանը:


Հուլիս 7, 2014թ. 21:29

ԵՏՄ անդամակցության գործընթացը Ղարաբաղի խնդրի հետ որեւէ ձեւով կապելը ուղղակի անգրագիտություն է։ Բոլորը հասկանում են՝ Ղարաբաղին իր կամքին հակառակ ինչ-որ բան կարելի է պարտադրել միայն պատերազմում հաղթելով. կա՛մ պիտի արյուն թափեն, կա՛մ հաշվի նստեն արցախահայության հետ։