Hay-turq

Հոկտեմբեր 31, 2016թ. 21:13

«Կարա սևդա»՝ թուրքերենից թարգմանաբար նշանակում է «սև սեր»: Սա թուրքական մի հեռուստապատում է, որի սցենարը, կարծես թե, տեղ է գտել հայկական օճառային օպերային արվեստում: Խոսքը «Կայարան» հեռուստանովելի մասին է, որը սցենարական լուծումներով, կադրերով ու անգամ բառացի թարգմանությամբ համընկնում է թուրքական «Կարա սևդա» հեռուստանովելին: Թուրքական սցենարով հայկական հերթական սերիալի հարցն այս օրերին բավական ակտիվորեն քննարկվում է […]


Փետրվար 18, 2016թ. 21:24
Մերկել

Թուրքիայի նախագահի և Գերմանիայի կանցլերի հանդիպման ժամանակ Անգելա Մերկելը Էրդողանից պահանջել է ճանաչել Հայոց Ցեղասպանությունը և բացել հայ-թուրքական սահմանը: Թուրքական ԶԼՄ-ները նշում են, որ Ցեղասպանության մասին թեման բացել է Էրդողանը՝ Մերկելին սպառնալով, որ եթե Գերմանիան 1915թ. դեպքերի 100-րդ տարելիցի կապակցությամբ գումար հատկացնի Հայաստանին՝ ինչպես որ նախատեսվում է, ապա դա կարող է վատ հետևանքներ ունենալ երկու […]


Դեկտեմբեր 25, 2015թ. 15:45
ԿՈւստուրիցա

Աշխարհահռչակ կինոբեմադրիչ և երաժիշտ էմիր Կուստուրիցան Երևանում է: ՄՀՀ-ում The No Smoking Orchesta ռոք-ֆոլք խմբի հետ կայանալիք համերգից առաջ հայտնի սերբը հանդիպեց լրագրողների հետ: «Ինձ համար հաճելի է գտնվել մի երկրում, որի ժողովուրդն ընդհանրություններ ունի իմ ժողովրդի հետ,- ասաց Կուստուրիցան:- Չնայած մի մեծ տարբերություն կա. դուք միասնական եք, ձեզ ճանաչում են որպես Ցեղասպանություն տեսած ժողովուրդ, […]


Մայիս 6, 2015թ. 15:18
Խարբերդ

Թուրքիայի ներկայիս տարածքում հայկական եկեղեցիների ծագումն աղավաղելուց կամ հոգևոր-պատմամշակութային այդ կոթողներն աշխարհիկ կառույցների վերածելուց ու սրբապղծելուց բացի այդ պետությունը շարունակում է նաև հայկական արժեքները հողին հավասարեցնելու իր քաղաքականությունը՝ նաև այդկերպ փորձելով վերացնել այնտեղի հայկական հետքը: Մայիսի 4-ին Ermenihaber.am լրատվական պարբերականը տեղեկություն է տարածել այն մասին, որ Թուրքիայի ներկայիս Էլյազըղ (պատմական Խարբերդ) քաղաքում գտնվող հայկական բողոքական […]


Ապրիլ 23, 2015թ. 17:52
Գալիպոլե

Թուրքիան չեղյալ է հայտարարել Գալիպոլիի ճակատամարտի հիշատակման արարողությունը, ասված է թուրքական Today’s Zaman պարբերականում լույս տեսած հոդվածում: Ըստ հրապարակման՝ նման որոշում է կայացվել՝ պայմանավորված նրանով, որ «աշխարհի առաջնորդները չեն ցանկանում այցելել Անկարա և դրանով իսկ ստվերել Երևանում կայանալիք արարողությունները» (Սիվիլնեթ.am): Պարբերականի համաձայն՝ Թուրքիայի կառավարության պաշտոնյաներից մեկը, որը ցանկացել է անանուն մնալ, ասել է. «Գալիպոլիի միջոցառումները […]


Ապրիլ 19, 2015թ. 11:31
litark, poster

Ապրիլի 20-29 Երևանում կանցկացվի «Գրական տապան» միջազգային ամենամյա փառատոնը` «Գրական տապան. ապրիլ» ծրագիրը: Այն նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին և կկրի «Խոսքը հանուն կյանքի» խորագիրը: Գրական այս նախաձեռնությունն ընթերցասեր հանրությանը կծանոթացնի Հայոց ցեղասպանության թեմայով հրատարակված օտարալեզու ստեղծագործություններին, որոնց հեղինակներին էլ կհյուրընկալի փառատոնը: «Գրական տապան. ապրիլը» կմեկտեղի հայ և օտարազգի գրողների ստեղծագործ գաղափարները՝ ուղղելով դեպի […]


Մարտ 4, 2015թ. 01:13
մշակութային ցեղասպանություն

Աշխարհն անզոր դիրքերից հետեւեց Մոսուլում Միջագետքի հազարամյա քաղաքակրթության հետքերը բնաջնջելու կրոնական ծայրահեղականության բարբարոսությանը: Բնականաբար, ինչպես գազանային վայրագությունների ամենից վառ օրինակների ցուցադրականությունը, այս բարբարոսությունը եւս պատահականորեն չկատարվեց տեսախցիկների առաջ: Նպատակը դրա հրապարակայնացումն էր, օրը ցերեկով անարգել ոչնչացնել ու քանդելն էր ի ցույց աշխարհի` թե՛ համոզելու եւ թե՛ տարհամոզելու բոլորին, որ կրոնական ծայրահեղականության զբաղեցրած տարածքներից պետք է […]


Մարտ 2, 2015թ. 23:26
Հայոց ցեղասպանություն- մշակութային

1894-96թթ. հայերի զանգվածային կոտորածներն ուղեկցվել են հայկական մշակութային ժառանգության` համակարգված և հետևողականորեն իրագործված ոչնչացմամբ: Կասկածից վեր է, որ Օսմանյան կայսրությունում հայության ազգային զարթոնքի դեմ պայքարը սուլթան Աբդուլ Համիդ II-ի ներքին քաղաքականության առաջնային խնդիրներից էր: Այդ քաղաքականությունն առաջին հերթին ուղղված է եղել հայկական հոգևոր-մշակութային հաստատությունների դեմ: Հայտնի է, որ թուրքական բռնատիրության պայմաններում հայկական վանքերն ու եկեղեցիները […]


Փետրվար 25, 2015թ. 15:00
Չորս սերնդի պահանջը

Փետրվարի 24-ին Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդական կառույցները հանդես եկան Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ «Չորս» անունը կրող նախագծով: Նախագծի մեկնարկն ազդարարվեց Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում:


Փետրվար 21, 2015թ. 19:42
Ֆաթիհ Աքին

Ֆաթիհ Աքինը մերօրյա եվրոպական կինոյի վառ արտահայտված անհատականություններից մեկն է, որի ֆիլմերը բարձր են գնահատվել հեղինակավոր մի շարք փառատոներում և ունեն իրենց հանդիսատեսը: «Սպին» Ֆաթիհ Աքինի ամենաթույլ ֆիլմն է: XX դարի մեծագույն ոճիրներից մեկը՝ Հայոց ցեղասպանությունը, մինչ օրս չեն դատապարտել աշխարհի թելադրող երկրները, և համառորեն հերքվում է իրագործողի՝ Թուրքիայի կողմից: Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված […]