Լրահոս

Հունիս 24, 2018թ. 00:00
Կարինե Նալչաջյան

Հարցազրույցը՝ ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆԻ  ՀԱՅ ՁԱՅՆ-ի զրուցակիցն է հոգեբան ԿԱՐԻՆԵ ՆԱԼՉԱՋՅԱՆԸ –Տիկին Նալչաջյան, Հայաստանը հետհեղափոխական գործընթացների մեջ է. ստեղծված իրավիճակը մի կողմից գնահատվում է որպես ինքնամաքրում, մյուս կողմից՝ արտահայտվում է  մտավախություն, թե  ներքին լարումներից կարող է օգտվել թշնամին: Դուք ինչպե՞ս եք գնահատում նորօրյա իրողությունները: -Ես այն համոզման եմ, որ միայն ներսից առողջ օրգանիզմը կարող է պայքարել արտաքին վտանգների դեմ. Աչքի առաջ […]


Հունիս 20, 2018թ. 00:32
երազ

Հունիսի 17-ին Երևանի Երազ գործարանի լքված տարածքում արդեն երրորդ անգամ կայացավ Երևան Արտ էքսպոն, որին մասնակցում էին տարբեր տարիքի հայտնի և ոչ այնքան հայտնի մոտ չորս տասնյակ արվեստագետներ ինչպես Հայաստանից, այնպես էլ ԱՄՆ-ից, Ռուսաստանից և այլ երկրներից։ Այն կազմակերպվել էր նկարիչ, արվեստի համադրող Նարինե Իսաջանյանի, “Արվեստի գանձեր” ոչ առևտրային կազմակերպության (“Art’s Treasures” non-profit organization, ԱՄՆ) […]


Հունիս 19, 2018թ. 15:39
manvel-grigoryan-e1529176488503-large

       Պատերազմի մեջ գտնվող երկրում «զինվորի փայ գողացողին» ժողովուրդը մեկ  անունովէ կոչում՝ դավաճան:  Պատերազմող երկրում «զինվորի փայ գողացողի»  խարանով ապրողի համար կյանքըծանր է, շա՜տ ծանր… առավել սարսափելի է, երբ այդ խարանը կրողը  ազգային հերոսիկոչում ունի…     Երկու օր է, որ մեր ժողովուրդը ԱԱԾ բացահայտումներից՝ հակագեներալիպարտակածների մասին լսածից ու տեսածից  կարկամած, ցնցված է: Գողանալ ումի՞ց՝երկրի սահմանը օր ու գիշեր թշնամուց հսկող մեր որդիների՞ց, մեր հերոս զինվորի՞ց, մերպահապան բանակի՞ց:    Գողանալ սերմացու գողացող մկան պես, թուխս գողացող աղվեսի պես… Գողանալ, լափել ճակատում կռվող զինվորների համար մեր երեխաների հավաքած-հանգանակած խտացրած կաթը,  «տուշոնկան»  ու դրանով կերակրել սեփականգազանանոցը…   Իսկ մեր դպրոցականների նամակնե՞րը, որ գրվել էին զինվորների համար ուտեղ չեն հասել: Երրորդ դասարանցի աղջնակի նամակ տեսանք բոլորս, տեսանքհեռուտաեթերից ու  իմացանք,որ իր սահմանապահ զինվոր եղբորն ուղարկած նրա սերն ու ջերմությունը ևս  փակվելէր պահեստում…  Հետո նաև իմացանք, որ  հակագեներալը ինչ-որ  մեքենայություններով սեփականել է բանակի համար դրսից՝ մեր հայրենակիցների ուղարկած մեքենաները` բազմագույնբազմաձև, ռետրո…   Բա, այդքան զենք ու զինամթե՞րքը, հակատանկային միջո՞ցը,  ինչո՞ւ էր  պահ տվել առանձնատանը: Եթե դրանք հակառակորդի դեմ ուղղվելու համար էին, ուրեմն դրանցտեղը պետք է լիներ միայն զինված ուժերի զորանոցներում: Սեփական առանձնատանըպահվող զենքն ո՞ւմ դեմ էր կրակելու, հակատանկային զենքով ո՞ւմ տանկին էր շարքիցհանելու: Բա փամփուշտները…  Իսկ ապրիլյան պատերազմի օրերին մեր տղերքը  դրանցկարիքը շատ ունեին…   Նյութապաշտություն, ամենաթողություն, անպատժելիություն.  երևույթներ, որարդարացում չունեն:   Հայ ժողովուրդ շատ բան կարող է ներել ու շատերին է ներել, բայց երբեք չիկարող հանդուրժել ու իր քրիստոնեական խղճմտանքին արժանացնել զինվորից սնունդու գուլպա գողացողին: Սա համազգային ամոթ ու խայտառակություն է:  Մեկը մյուսի հետևից ԵԿՄ տարբեր բաժանմունքներ հայտարարություններ են տարածում,թե ժողովուրդ, մեզ չնույնացնեք Մանվել Գրիգորյանի հետ: Ուշ չէ՞, Ժողովուրդն այսօրկարող է՞ ընդունել ձեր մեղայականը: Դժբավարանում եմ ասել: Փոխարենը ժողովուրդըհարցեր ունի տալու նույն ԵԿՄ-ին. կկարողանա՞ն բացատրել, թե ինչու՞ հայ երեխայի նամակը  չի հասել իր զինվորին ու պահ է տրվել «գեներալի» առանձնատանը՝ իրուղարկած խտացրած կաթի արկղերի հետ փաթեթավորված: Ժողովուրդն արդարացիհարց է հնչեցնում՝  Մանվելի կողքիները  տեղյակ չե՞ն եղել նրա կողմից իրականացվողթալանից,  թե՞ վախից կուչ են եկել ու լռել՝ նրա  «գեներալական» զայույթինչարժանանալու համար: Չգիտեի՞ն, որ իմանալնու չհայտնելը նույնպես հանցագործություն է:  Հարցերը շատ են, իսկ պատասխաներ դեռ չկան…    Ի դեպ, այս օրերին տարբեր հայտարարություններ, խոսքեր ՝ հիասթափությանվրդովմունքի, լսեցինք նաև նախկիններից՝  Հանրապետականներից: Որպես լրագրողհաճախ եմ առիթ ունեցել զրուցելու  ՀՀԿ-ի ակունքներում կանգնած քաղաքականգործիչների հետ ու լսելու միևնույն մտահոգությունը, դժգոհությունը, թե ինչո՞ւ պետք էիրենք պատասխան տան ՀՀԿ մտած թալանչիների, ՀՀԿ գաղափարախոսությունիցմղոններով հեռու կանգնած, Նժդեհից ու նժդեհականությունից ոչինչ չհասկացողմարդկանց համար: Ինչո՞ւ պետք է ամաչեն, կարմրեն շմայսների, մանվելների,լիսկաների, լֆիկների ու մյուս մականունավորների համար:    Սակայն ՀՀԿ գաղափարականները, փաստորեն, անկարող եղան իրենց կուսակցությունըձերբազատել այդ խոցերից… Ու հիմա մոլախոտի պաշտճառով ՀՀԿ-ն ապրում է իրպատմության ամենածանր էջը…  Դառնամ մեկ այլ  մտահոգիչ  երևույթի: Այս օրերին շատ է խոսվում այնմասին, թե  բոլորիս մեջ սպանվեց  հավատը մեր երկրի վաղվա օրվա հանդեպ, կա մեծ,սարսափելի հիասթափություն,վաղը ո՞նց են մեր զինվորները սահման պահելու, ո՞նց ենք սերունդ դաստիարակելու:  Բայց ո՞վ ասաց, որ Մանվելի  ու իր նմանների կերպարով ենք մինչևհիմա սերունդ դաստիրակել: Ճիշտ հակառակն է, Մանվելը ժողովրդի կողմից երբեք չի ընկալվել որպես ազգային հերոս, անունովհնչել է, բայց ոչ բովանդակությամբ:    Ժողովուրդը շատ լավ է ճանաչում իր իսկական հերոսներին՝ մոնթեներին, լեոնիդներին,  դուշմաններին ու թաթուլներին, որոնցով դաստիարկվել է երեկ, այսօր ու վաղը՝ նույնպես:    Իսկ հիմա սթափվել է պետք ու համախմբվել, ոչ թե ընկճվել, այլ պայքարել միասնաբար՝  նյութապաշտությունն ու ամենաթողությունը մերժելու, մեր ներսի մանվելներին բացառելու համար: ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ


Հունիս 16, 2018թ. 19:45
1316513578gimn-armenii

Շեքսպիրյան հանրահայտ հարցադրման պես՝ արդեն մի քանի տարի է հնչում է նույնհարցը՝  փոխե՞լ, թե՞ չփոխել Հայաստանի պետական օրհներգը:  Այսօր դարձյալ այնքննարկումների սեղանին է:  Ակնհայտ է, որ  թեմայի արծարծումն անմիջականորեն կապված է ներհայաստանյանհեղափոխական տրամադրությունների հետ:   Ու դարձյալ  հանրային քննակումներիդաշտում Հայաստանի Հանրապետության նոր օրհներգ ունենալու պահանջն է.մտավորական շրջանակներում  մտմտում են՝ ինչո՞ւ չանդրադառնալ պետականխորհրդանիշների փոփոխման խնդրին ու, ի վերջո, չլուծել այդքան քննարկված ուչարչրկված հարցը:     Այսօրվա օրհներգը, որը  հիմնված է Առաջին Հանրապետության (1918-1920թթ.) քայլերգի վրա,  խստագույնս  քննադատվել է թե՛ իր անհաջող երաժշտության, թե՛տեքստի առումով: Ինչպես գիտենք, հիմնի տեքստը վերցված է Միքայել Նալբանդյանի«Իտալացի աղջկա երգը» բանաստեղծությունից, որի 18 քառատներից վերցվել է միքանիսը,  հետո մի քանի տողեր փոփոխվել են ու փորձ է արվել, իբրև թե, նորացնել, հարմարացնել ժամանակի մտածողությանը: Սակայն ստացվել է մի իսկական խառնաշփոթ.  բառերի մեջ ակնհայտ  անհամապատասխանություն կա մերժամանակների հետ: Հիշենք, թեկուզ հետևյալ տողերը՝ «յուր որդիքը արդ կանչում են,ազատ անկախ Հայաստան»՝ տպավորությունն այնպիսին է, թե հայ ժողովուրդը դեռօտարի լծի տակ է ու շարունակում է անկախության համար իր պայքարը:     Չնայած «թշվառ» բառը հանվել է տեքստից, բայց թշվառության զգացումնամբողջությամբ պահպանված է: Այդ զգացողությունը կա նաև երաժշտության մեջ: Մասնագետները մատնանշում են, որ Հայաստանի օրհներգի երաժշտությունը հայկական չէ, հետևաբար, չի կարող  բխել մեր հոգուց, մեր սրտից: Երաժշտությանմեջ չկա վերելք, մի բան, որը պետք է բնորոշ լինի օրհներգերին, փոխարենը կա՝ վայրէջք:Թե՛ խոսքերի, թե՛ երաժշտության խեղճությունը պետական օրհներգը դարձնում էթշվառության  խորհրդանիշ: Սա է պատճառը, որ այն այդպես էլ չերգվեց ժողովրդիկողմից, չդարձավ ժողովրդինը: Նկատած կլինեք՝ անգամ պետական միջոցառումներիժամանակ այն գրեթե չի երգվում:      Մինչդեռ պետության հիմնը՝ իր բառերով ու երաժշտությամբ  պետք է լինի հզոր,լուսավոր, համախմբող, ամփոփի ժողովրդի, երկրի հարատևության  գաղափարն ուդրանով դառնա ոգեշնչող:   Անկախ Հայաստանի պետական խորհրդանիշների՝ այդ թվում օրհներգի ընտրությանորոշումը  կայացվել է 1991-ին, բայց դա իրականում ընտրություն չի էլ եղել, այլ մեկմարդու ցանկության կատարում: Պատմում են, թե օրհներգի այս տարբերակի ընդունումըկայացվել է ոտքի վրա, հապշտապ, ու չնայած հանձնաժողովի անդամները եղել ենժամանակի հայտնի մտավորականները, սական առանց քննարկման ընդունել են առաջիննախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջարկը:  Ի դեպ, տարիներ առաջ կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանը, որն այս օրհներգն անվանումէր խայտառակություն, որպես հանձնաժողովի նիստի մասնակից պատմում էր, որօրհներգի հարցում կայացված որոշումը եղել է ժամանակավոր՝ հետագայում փոխելուպայմանով: Այնպես որ, իրապես ժամանակն է լրջորեն մտածել 1991-ին քաղաքական ինչ-ինչ ուղղորդումների արդյունքում ընդունված օրհներգն արագ փոփոխելու մասին:  Այս տարիներին քանիցս հանձնաժողով ստեղծելու առաջարկ է արվել, որպեսզիմասնագետները նստեն, մտածեն ու խելացի որոշում կայացնեն օրհներգի հարցում: Բայցտարբեր պատճառներով՝ երբեմն ամբիցիաների, երբեմն՝ քաղաքական, սայլը տեղից չիշարժվել:  2006 –ին  կոմպոզիտոր  Տիգրան Մանսուրյանը գրեց նոր օրհներգի երաժշտություն՝հիմված Չարենցի  «Ես իմ անուշ Հայաստանի» հրաշալի  բանաստեղծության վրա: Լսեցին,հավանեցին, բարձր գնահատեցին, ու ամեն ինչ այդքանով ավարտվեց:  Շառլ Ազնավուրնէլ Հայաստանի նոր օրհներգի հարցում իր առաջարկությունն արեց՝ ընտրել իր ևԿարվարենցի համահեղինակած «Քեզ համար, Հայաստան» երգը: Այս առաջարկը դարձյալմերժվեց, ու պետք է ասեմ՝ մերժումն արդարացված էր: Երգը գրվել է Սպիտակի ավերիչերկրաշարժի օրերին, այն երգվեց ու դարձավ Ազնավուրի հոգու, սրտի զորակցությանարտահայտությունը աղետից տուժած իր ժողովրդին: Չնայած  հրաշալի երգ է, սակայնգրվելու առիթն է ողբերգական, ու դրանով իսկ՝ դառը հիշողություններ արթնացնող:Ուրեմն, նման առիթով ծնված երգը երբեք չի կարող լինել պետության հիմներգ:   Օրհներգի շուրջ ծավալված քննարկումները հիմա եկել ու կանգ են առել ԽորհրդայինՀայաստանի քայլերգի ընտրության վրա: Աշխարհահռչակ կոմպոզիտոր ԱրամԽաչատրյանի երաժշտությամբ ու  բանաստեղծ   Սարմենի խոսքերի հիման վրա գրվածօրհներգն անփոխարինելի է, կարծես, բոլոր առաջարկների շարքում: Ու դա ամենևինպատահական չէ: Խաչատրյանն իր ստեղծագործական կյանքում մշտապես ներշնչվել էազգային երաժշտությամբ.  օրհներգի երաժշտության հիմքում ևս  միջնադարյան հայշարականն է, ահա թե ինչու է Խորհրդային Հայաստանի քայլերգն այդչափ ազգային ուայդչափ ոգեղեն:   Մերժել խաչատրյանական հզոր երաժշտությամբ գրված, ունկընդրին ոգեղենությունհաղորդող օրհներգը միայն նրա համար, որ խորհրդային տարիներին է ստեղծվել, անկեղծասած, անընդունելի է:  Մոտ օրերս ՀՀ խորհրդարանում սպասվում են քննարկումներ  մշակութայինքաղաքականության փոփոխության շուրջ, որի շրջանակներում դարձյալ քննարկմանառարկա կդառնա Հայաստանի պետական օրհներգի փոփոխության հարցը:    Հուսանք՝ կդրսևորվի անհրաժեշտ համարձակություն և կամք, ու կկատարվի երկարսպասված փոփոխությունը:


Հունիս 11, 2018թ. 22:02
Ավագ հարությունյան

Հարցազրույց պատմական գիտությունների թեկնածու ԱՎԱԳ ՀԱՐՈՒԹՅՈւՆՅԱՆԻ հետ – Փողոց են  դուրս եկել, ցույցեր են անում մի խումբ մարդիկ, որոնք եկեղեցու բարեփոխումների անվան տակ իրենց առաքելությունն են համարում մեղադրանքներ հնչեցնել Հայ եկեղեցու, Մայր Աթոռի միաբանության և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հասցեին: Եվ դա անում են քրիստոնյային ոչ վայել հայհոյախոսությամբ ու կեղծիքով: Ձեր գնահատմամբ՝ ի՞նչ երևույթի հետ գործ ունենք:  -Նախ խնդրին […]


Հունիս 9, 2018թ. 19:34
lil 4

Նկարիչ, արվեստի համադրող Նարինե Իսաջանյանն արդեն քսան տարի  ապրում է Միացյալ նահանգներում, սակայն սիրում է գալ Երևան,  շփվել իր լեզվով, զրուցել ընկերների հետ, այդ թվում նաև երիտասարդների, որոնց մեջ տեսնում է իր մտքի շարունակողներին։ Նա երիտասարդներին ուզում է տալ այն, ինչ ինքն է սովորել, այն, ինչ կարող է ամբիոններից ասել՝ ուզում է այստեղ պատմել, փոխանցել իր  գիտելինքները:   […]


Հունիս 9, 2018թ. 15:49
հայր Կորյուն

Թավշյա հեղափոխությամբ ոգևորված հրապարակ են նետվել ինչ-որ խմբեր, որոնք իրենցառաքելությունն են համարում մեղադրանքներ հնչեցնել Հայ եկեղեցու, Մայր Աթոռիմիաբանության և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հասցեին: Եվ դա անում են քրիստոնյային ոչ վայել հայհոյախոսությամբ ու կեղծիքով:  Եվ հիմա ժամանակն է պարզել իրականությունը, որպեսզի մեր ժողովուրդն էլ հասկանա, թեի՞նչ է կատարվում, ովքե՞ր են այս բողոքավորները, ի՞նչ շահեր ու նպատակներ են նրանքհետապնդում:  Հայտնի խոսք կա, երբ թշնամին բացահայտ է գործում, նրա դեմ ավելի հեշտ է պայքարել,սակայն առավել դժվար է, երբ այն ծպտված է: Եվ հիմա գործ ունենք Հայոց եկեղեցուհոգևորականի անվան տակ հանդես եկող ծպտյալների հետ, որոնք սեփական նեղ շահերովպայմանավորված ատելություն, կեղծիք, զրպարտանք ու ապատեղեկատվություն ենտարածում մեր հոգևոր հայրերի հասցեին:  Հատկապես, միտումնավոր ստվերվում է Ամենայն Հայոց Հայրապետի՝ Գարեգին Երկրորդիկատարած աշխատանքը՝ անհիմն մեղադրանքներ շռայլելով նրա հասցեին: Եվ դա անում ենխտրականություն չդնելով միջոցների ու մեթոդների մեջ, օգտագործելով սոցիալականցանցերը, լրատվության միջոցները:  Մտահոգիչ է այն, որ բողոքավորների կոչերին միացել են նաև Եկեղեցու հավատացյալներ,որոնք իրականում անտեղեկ են, թե ովքե՞ր են կանգնած այս ամենի հետևում, ովքե՞ր են հայքրիստոնյանի անվան տակ հակասություն, բախում հրահրում և փորձում խաղալ մերհավատացյալ ժողովրդի հոգևոր զգացմունքների վրա:  Բողոքավոր հոգևորականների խումբը փորձում է ժողովրդի մոտ տպավորություն ստեղծել,թե իրենք ոտքի են ելել եկեղեցին բարեփոխելու համար, իսկ Մայր Աթոռը, Վեհափառհայրապետն ու հոգևոր դասն ընդդիմանում են իրենց առաջարկած բարեփոխումներին: Սախմբի կողմից տարածվող ապատեղակատվություններից մեկն է՝ ժողովրդի մեջ Վեհափառիանձի հանդեպ ատելություն բորբոքելու ստոր մտադրությամբ: Մինչդեռ իրականությունըբոլորովին այլ է. Հայոց Եկեղեցին երբեք դեմ չի եղել ներքին բարեփոխումներին ու այսօր էլայդ փոփոխությունները կատարվում են, այլ բան է, որ մեր ժողովրդի մոտ կատեղկատվական պակաս՝ ի՞նչ աշխատանքներ է անում մեր հոգևոր դասն ու ինչպե՞ս, այսհարցերը հիմնականում չեն բարձրաձայնվում, պաշտոնական հաղորդագրություններըչափազանց սուղ են, մյուս կողմից էլ մեր հոգևորականներն իրենց գործերի մասին քչախոս են, համարում են, որ հայրենիքին ու Աստծուն ծառայելն իրենց պատքն է, ու այդգործերըպետքէարվենլռությամբ: Տեղեկատվական պակասից փորձում են օգտվել Եկեղեցունու Վեհափառին հալածել ցանկացողները:  Եվ ուրեմն, ովքե՞ր են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, նրա գահակալին ու հոգևոր դասինհետևողականորեն վարկաբեկող այս բողոքավորները: Ակտիվիստ հայր Կորյունի ու մյուսների աղանդավորական հետքերը  Սկսենք փոքր-ինչ հեռվից:  Տարիներ առաջ Տեր Հարություն անունով քահանա ձեռնադրված մեկը ծառայության էանցնում Սուրբ Գայանե վանքում: Ավելի ուշ պարզվում է, որ մինչ հոգևորական դառնալըտեր Հարությունն իր կնոջ հետ Երևանում զբաղված է եղել աղանդավորական քարոզչությունտարածելով: Հայտնվելով Սուրբ Գայանեում՝ հայ հոգևորականի անվան տակ նա շարունակել էաղանդավորական նույն մեթոդներով իրականցնել իր գործունեությունը: Եկեղեցուն կիցստեղծել խմբեր, իբրև թե մարդկանց հոգևոր գիտակցությունը բարձրացնելու բարիցանկությամբ: Սակայն խմբերում առկա իրավիճակի մասին մեզ հասած տեղեկատվությամբայլ պատկեր է բացվում. այնտեղ հաճախող հավատացյալները հայտնվել են ստրուկիկարգավիճակում՝ ծառայելով տեր Հարությունին: Իսկ որպեսզի իրանձինուղղվածծառայությունն ավելի արդյունավետ լինի, վերջինսխմբի անդամներին թույլ է տալիսբնակություն հաստատել իր տանը՝այն վերածելով տարօրինակ հավաքատեղիի:  Պատմում են, թե հավատացյալները լվացել են քահանայի ոտքերը, սննդի լավ բաժինը պահելտեր հոր համար, մնացորդը իրենք կերել: Նկատենք, որ սա իսկը աղանդավորներին բնորոշպահվածք է: Այս զոմբիացած մարդիկ, գտնվելով քահանայի ու նրա կնոջ հոգեբանականներգործության տակ, այդ ամեն արել են իբրև ծառայություն Աստծուն, սակայն իրականումառաջնորդվել են ոչ թե Հիսուս Քրիստոսի պատվիրաններով, այլ Տեր Հարությունիհրահանգներով:  Բայցսա դեռ ամենը չէ, օգտվելով իր հոգևոր դերից տեր Հարությունն անգամ երիտասարդաղջիկների նկատմամբ ոտնձգություն է թույլ տվել: Բողոքներն հասնում են Կաթողիկոսին, ևորպես պատիժ քահանային կանխակայում են, այսինքն, դադարեցնում են նրա հոգևործառայությունը: Որոշ ժամանակ անց, Տեր Հարությունի մահից հետո, նրա <հոգևոր>գործունեությունը շարունակում է կինը, որն իրեն հռչակում է տիրուհի, տարածքում նրանբոլորն հենց այդ անունով էլ դիմում են: Այսօր խումբը գործում է տիրուհու անմիջականհրահանգներով ու հսկողությամբ:  Հարց կառաջանա. ի՞նչ կապ ունի տեր Հարությունը, նրա ինքնահռչակ <տիրուհի> կինն ուստեղծված խումբը այսօրվա ցուցարարների հետ: Պարզվում է, որ կապը բավականին սերտ է. Վեհափառի դեմ ցույցերի մասնակիցների գերակշիռ մասը, այդ թվում ցույցերի ակտիվիստհայրԿորյունը հիշյալ խմբի անդամներ են: Տեր Հարությունին անձամբ ճանաչողներն ասումեն, թե հայր Կորյունն իր պահվածքով, իր աղանդավորական ոճով ու մեթոդներով, անգամ իրարտաքին տեսքով ամբողջությամբ կապկում է տեր Հարությունին:  Եվս մեկ փաստ. տեղեկացանք, որ Վեհափառի դեմ […]


Հունիս 5, 2018թ. 22:23
թուրքական 1

Վերջերս արագ թափ հավաքող «Հարվածե’նք Ստեփանակերտին» ադրբեջանա-թուրքական ակցիան, եթե ձեզանից ոմանք ընկալում են որպես հրթիռային հարվածների նախազգուշացում, ապա չարաչար սխալվում եք: «Հարվածները» արդեն իսկ սկսվել են, հրթիռները կհաջորդեն, եթե «նախահարվածները» իրենց գործը կատարեն… Արշակ Զաքարյան  


Հունիս 5, 2018թ. 21:54
Նիկոլի հեղափոխությունը

Դիտարկումներ «թավշյա հեղափոխության» շուրջ Հայտնի է, որ մերօրյա հեղափոխականների ոգեշնչման աղբյուրն ու գործողությունների ուղեցույցը ամերիկացի հայտնի հասարակական գործիչ, քաղաքական գիտությունների պրոֆեսոր Ջին Շարփի «Բռնապետությունից դեպի ժողովրդավարություն» «Ոչ բռնի գործողությունների 198 մեթոդ» մեթոդական ձեռնարկներն են: Դրանց միջոցով պրոֆեսորը հեղափոխության սիրահարներին մանրամասնորեն ուսուցանում է՝ ի՞նչ գործիքներով պայքարել պետական ռեժիմների դեմ և ինչպե՞ս իրականացնել հեղափոխություն: Շարփի հեղափոխական տեխնոլոգիրաները […]


Մայիս 24, 2018թ. 01:24
Հմայակ Հովհաննիսյան

Մի բան է, երբ դու ընդդիմություն ես և դուխով պահանջում ես Հայաստանը դուրս բերել ԵԱՏՄ-ից ու ՀԱՊԿ-ից, ազատել քաղբանտարկյալներին, վերացնել կուտակային հիմնադրամի համար գանձվող վճարները, պահանջում ես Արմեն Սարգսյանից տեղեկանք ներկայացնել, և մի այլ բան է, երբ դու իշխանություն ես: Իշխանություն դառնալուց հետո պետք է դուխով քո դիրքորոշումը 180 աստիճանով փոխես ու հրաժարվես քո հռչակածն […]