ԼՂՀ փաստեր

Ապրիլ 8, 2016թ. 19:30
համանախագահ

Ապրիլի 8-ին Հայաստանի Հանրապետության ՊՆ նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ջեյմս Ուորլիքին և Պիեռ Անդիոյին: Հանդիպմանը ներկա էր նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշչիկը: Զրուցակիցների խնդրանքով ՀՀ պաշտպանության նախարարն անդրադարձավ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տեղի ունեցած մարտական գործողություններին և ձևավորված իրավիճակին: Սեյրան Օհանյանը համանախագահների ուշադրությունը հրավիրեց վերջին օրերին […]


Ապրիլ 8, 2016թ. 18:01
Քյարամ Եզդի զինվոր

Արցախում տեղի ունեցած ռազմական գործողությունների ժամանակ նահատակված ՔՅԱՐԱՄ ՍԼՈՅԱՆԻ հուղարկավորությունը տեղի է ունեցել ապրիլի 6-ին, հայրենի գյուղում` Արտաշավանում: Նա ընտանիքի կրտեսեր որդին էր: Որդու դաժան սպանությունը չի ընկճել հորը`Քալաշ Սլոյանին, ով տղայի հուղարկավորությունից հետո ցանկություն է հայտնել անմիջապես մեկնել Արցախ` որդու վրեժը թշնամուց առնելու: Թշնամին Քյարամին դաժանաբար սպանելուց հետո, կտրել էր նրա գլուխը: «ՄԱԷ» երիտասարդական […]


Ապրիլ 8, 2016թ. 09:53
սարգսյան -Մեդվեդև

Նախագահ Սերժ Սարգսյանը վերադառնալով Բեռլինից՝ ապրիլի 7-ի ուշ երեկոյան ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևին: Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը «Հարգելի Դմիտրի Անատոլիի, ուրախ եմ Ձեզ ողջունել Երևանում: Ձեր պաշտոնական այցը շատ լավ հնարավորություն է քննարկելու մեր երկկողմ քաղաքականության օրակարգի հարցերի լայն շրջանակը: Ցավոք, Ձեր այցը կայանում է բարդ ժամանակաշրջանում. […]


Ապրիլ 7, 2016թ. 21:43
Ալիև

Մայիսի 4-ին Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը իրավապաշտպաններ Արտակ Զեյնալյանի և Արա Ղազարյանի հետ մեկնել էր Արցախ` տեղում ծանոթանալու քաղաքացիական բնակավայրերի նկատմամբ ադրբեջանական զինուժի կողմից իրականացրած վայրագություններին և խաղաղ բնակիչների իրավունքների խախտման հետևանքով ստեղծված իրավիճակին: ԱՐԱ ՂԱԶԱՐՅԱՆԻ ներկայացմամբ` Արցախ իրենց այցի նպատակը այդ դեպքերին ծանոթանալուց, փաստեր հավաքելուց հետո դրանք հանգամանալիորեն ուսումնասիրելը, այնուհետև ցանկացած առանձին մադու […]


Ապրիլ 7, 2016թ. 14:26
Լևոն Շիրինյան

Հարցազրույց քաղաքագետ ԼԵՎՈՆ ՇԻՐԻՆՅԱՆԻ հետ -Պարոն Շիրինյան, ի՞նչ եք կարծում, այս պահին կրակի դադարեցումը առավելապես ձեռնտու չէ՞, նաև փրկօղակ, պատերազմ սանձազերծած և ձախողած Ադրբեջանի համար: -Իհարկե, այն իրականում մեր շահերից չի բխում: Մեր բանակի ղեկավարությունը դա լուրջ չպետք է ընդունի: Ես արդեն առիթ ունեցել եմՙԵրկիր մեդիա՚ հեռուստաընկերության եթերից ասելու, որ մեր բանակը չպետք է քննարկի, […]


Ապրիլ 7, 2016թ. 14:09
Աշոտ Թավադյան

2014 թվականի կեսերից նավթի համաշխարհային գները սկսեցին կտրուկ անկում ապրել: Այդ պահից սկսած հայ տնտեսագետներն արձանագրեցին, որ այն կործանարար հետևանքներ կունենա նավթային երկիր համարվող հարևան Ադրբեջանի տնտեսության վրա, որի բյուջեի 90 տոկոսը ավելին ձևավորվում է նավթի վաճառքից ստացված եկամուտներով: Ակնհայտ էր մեր տնտեսագետների անհանգստության պատճառը. կանխատեսելով այդ երկրում սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակ, մերոնք արձանագրում էին, դա […]


Ապրիլ 7, 2016թ. 03:23
Արման նավասարդյան-1

Արտակարգ եւ լիազոր դեսպան ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԸ համոզված է, որ ապրիլի 1-ի լույս 2-ի զարգացումները միանգամայն սպասելի էին։ Աշխարհաքաղաքական զարգացումները եւ Մերձավոր Արեւելքի քաոսային իրավիճակը հուշում էին, որ Ռուսաստանի՝ Սիրիայից զորքերի դուրս բերումից հետո շարունակական գործողություններ պետք է տեղի ունենային: Ամերիկյան ու ռուսական բարձր մակարդակի փորձագետների վերլուծությունները վկայում են, որ պայքարի եւ ռազմական բախումների ծանրության կենտրոնը, […]


Ապրիլ 7, 2016թ. 03:08
Հարութ սասունյան

Անցյալ շաբաթ առավոտյան աշխարհն արթնացավ Ադրբեջանի կողմից փոքրիկ Արցախի վրա լայնածավալ հարձակման մասին տարածված լուրից: Այս հարձակումն անակնկալ չէր… Տարիների ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վատ սովորություն է որդեգրել՝ ռազմական հարձակումներ ձեռնարկել Հայաստանի և Արցախի դեմ միջազգային խաղաղ բանակցությունների կամ գագաթնաժողովների անցկացման օրերին: Այս երկարատև հակամարտության նույնիսկ կողմնակի դիտորդը կարող էր կռահել, որ Ադրբեջանը նորից […]


Ապրիլ 7, 2016թ. 02:32
Վազգեն Մանուկյան

Ժամանակը եկել է, որպեսզի միջազգային հանրությունը ճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը, իսկ բանակցություները պետք է ընթանան տարածքների և փախստականների վերաբերյալ, այլ ոչ թե անկախության: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նման կարծիք Ստեփանակերտում կայացած ասուլիսի ընթացքում հայտնել է Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը: «Միջազգային կազմակերպությունները միշտ հավասարություն են անցկացնում: Արևմտյան պետությունները շատ լավ գիտեն, թե ով է […]


Ապրիլ 7, 2016թ. 00:53
Սարգսյան-մերկել

Պաշտոնական այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի հետ: Սերժ Սարգսյանը և Անգելա Մերկելը քննարկել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերով հայ-գերմանական հարաբերությունների և բազմաբնույթ համագործակցության ընդգրկուն օրակարգը, անդրադարձել այդ հարաբերություններն առավել ամրապնդելու երկկողմ հետ ապագա քայլերին: ՀՀ Նախագահը և ԳԴՀ կանցլերը քննարկել են նաև տարածաշրջանի իրավիճակին […]