ԼՂՀ փաստեր

Ապրիլ 14, 2016թ. 09:33
Մարգարիտ-Եսայան

Ստրասբուրգում նախօրեին տեղի ունեցավ Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստը, այն ուշագրավ էր մեզ համար, քանի որ եվրոպացի պատգամավորները քննարկում ու գնահատականներ էին հնչեցնում ԼՂՀ-ի դեմ Ադրբեջանի կողմից իրականացված վերջին պատերազմական ագրեսիայի վերաբերյալ: Եվրոպացի պատգմավորներն իրենց մեկ րոպեանոց ելույթներում փորձում էին իրատեսորեն ներկայացնել իրավիճակը, տալ օբյեկտիվ գնահատականներ. անգամ անդրադարձ եղավ պատմական փաստերին, մի բան, ինչը միշտ չէ, […]


Ապրիլ 13, 2016թ. 23:27
Լարիսա ալավերդյան-

Հարցազրույց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ-ի նախագահ ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԻ հետ -Ապրիլի 10-ին Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում ղարաբաղյան կողմին են հանձնվել զոհված հայ 18 զինծառայողի մարմինները: Արձանագրվել է, որ ադրբեջանական կողմից հանձնված բոլոր զոհվածների մարմինները ենթարկվել են խոշտանգման ու անարգանքի: Ինչի՞ հետ գործ ունենք: Մասնագետները նշում են, որ ադրբեջանցիների նման վարքագիծն իրականում հոգեկան շեղումների դրսեւորման հետեւանք է: […]


Ապրիլ 13, 2016թ. 12:21
Կարեն վրթանեսյան

Հարցազրույց ռազմական փորձագետ, Razm.info կայքի համակարգող ԿԱՐԵՆ ՎՐԹԱՆԵՍՅԱՆԻ հետ -Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքը տարբեր կերպ է մեկնաբանվում. դրանցից մեկն այս է, թե ՌԴ-ն Ադրբեջանին զենք վաճառելով այդ զենքի գործածությունը վերահսկելի դարձնելու հնարավորություն ունի, ասենք՝ հարկ եղած դեպքում կարող է , որ այն չօգտագործի, իսկ օգտագործելիս էլ ինչ-որ տեխնոլոգիաներով ներազդի զենքի կիրառման վրա՝ դարձնելով ոչ […]


Ապրիլ 13, 2016թ. 00:50
Շավարշ Քոչարյան

Ակնհայտ է, որ Թուրքիայի միակողմանի դիրքորոշման և ամեն գնով Ադրբեջանին սատարելու մոլուցքի պատճառով նրա որևէ միջամտություն ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման գործընթացին միայն վնաս է հասցնելու: Բաքվի կողմից ղաբարաղա-ադրբերաջանական շփման գծում սանձազերծած ապրիլի 2-5-ի իրադարձությունները և Թուրքիայից հնչեցված սադրիչ հայտարարությունները դրա վառ ապացույցն են: Այս մասին ասել է ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ ի պատասխան news.am-ի հարցի, […]


Ապրիլ 13, 2016թ. 00:27
բանակ1

Արցախի նկատմամբ Ադրբեջանի լայնածավալ ռազմական գործողությունների նպատակի և հնարավոր զարգացումների վերաբերյալ է ԼՈՒՐԵՐ.com-ի հարցազրույցը ռազմա-քաղաքական վերլուծաբան, պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանի հետ: – Ձեր կարծիքով՝ Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի, ապա, կրտսեր եղբորն օգնության շտապելու դեպքում, նաև Թուրքիայի կողմից հնարավոր լայնամասշտաբ պատերազմի նպատակն ի՞նչը կարող է լինել: – Միացյալ Նահանգների և իր դաշնակիցների թիվ մեկ խնդիրը […]


Ապրիլ 12, 2016թ. 20:42
ԵԽԽՎ

Եվրախորհրդարանում Լեռնային Ղարաբաղի իրավիճակի շուրջ այսօր երեկոյան կայանալիք քննարկումներին ընդառաջ եվրոպացի քաղաքական գործիչներն արդեն հայտնել են իրենց դիրքորոշումը տարածաշրջանում տիրող մտահոգիչ իրավիճակի շուրջ` կոչ անելով հնարավոր միջոցառումներ ձեռնարկել Լեռնային Ղարաբաղին աջակցելու համար: Նրանցից է Եվրախորհրդարանի Կանաչների/ԵԱԴ խմբի փոխնախագահ, իսպանացի եվրապատգամավոր Խոսեպ-Մարիա Տերիկաբրասը: Նա արդեն ելույթ է ունեցել նախօրեին Եվրախորհրդարանի լիագումար նիստի բացմանը` պահանջելով ներառել Լեռնային […]


Ապրիլ 10, 2016թ. 15:40
Զիգմունդ Ֆրեյդ

Ընդամենը երկու քաղաքացիական անձի հանդիպեցին ադրբեջանցիներն իրենց ճանապարհին։ Եվ ոչ միայն գնդակահարեցին տարեց ամուսիններին, այլեւ կտրեցին նրանց ականջները։ Նաեւ գլխատեցին զոհված զինվորին։ Ռմբակոծեցին դպրոցն ու սպանեցին 12-ամյա տղային։ Ի՞նչ ախտորոշում կարելի է տալ ակնհայտորեն հոգեկան խանգարումով տառապող այդ գազաններին։ 1932 թվականին Ազգերի Լիգան առաջարկեց Ալբերտ Էյնշտեյնին ընտրել որեւէ ականավոր մարդու եւ տեսակետներ փոխանակել նրա հետ […]


Ապրիլ 10, 2016թ. 14:34
լավրով

Ներկա հանգրվանում այն ձեռնտու է բոլոր կողմերին Տարածաշրջան ժամանած Ռուսաստանի արտգործնախարար Ս.Լավրովի խորհրդավոր թղթապանակի պարունակության շուրջ Բաքվից ու Երեւանից հնչած հայտարարությունները վկայում են, որ կարճատեւ ռազմական բախումին փոխարինում է կարգավորման գործընթացի արագացման հերթական փորձը։ Խոսքը ժամանակին Կազանում քննարկված եւ Ի.Ալիեւի կողմից տասից ավելի առարկություններով «ջրված» կարգավորման սկզբունքների եւ անցյալ տարի մեր մամուլում հայտնված «Լավրովի պլանի» […]


Ապրիլ 8, 2016թ. 23:42
ֆրանսիայի խորհրդարան

Ֆրանսիացի քաղաքական գործիչները պահանջում են պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ և իրենց հայտարարության մեջ նաև շեշտում են, որ այս ագրեսիայից պետք է դասեր քաղել: «Էլ ո՞վ նորից ղարաբաղցիներից կպահանջի ինտեգրվել մի երկրի կազմ, որի ռեժիմը ցանկանում է նրանց ֆիզիկական ոչնչացումը: Ղարաբաղցիների համար անկախությունը և հանրապետության ստեղծումը երբեք էլ ինքնանպատակ չի եղել, այլ խաղաղ ու անվտանգ ապրելու […]


Ապրիլ 8, 2016թ. 23:28
կարեն միրզոյան

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում հաջողություն ապահովելու համար պարտադիր պայման է ղարաբաղյան կողմի լիարժեք մասնակցությունը բանակցային գործընթացին: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը: «Մեր գնահատականով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մասնակցությունը հակամարտության կարգավորման գործընթացում պարտադիր պայման է, որպեսզի հնարավոր լինի հաջողություն արձանագրել»,- նշեց Միրզոյանը: Հարցին՝ բանակցություններին ղարաբաղյան կողմի մասնակցության հարցը […]