ԼՂՀ փաստեր

Ապրիլ 28, 2016թ. 02:13
Արման նավասարդյան-1

«Եթե կան վերլուծաբաններ, որոնք ասում են, թե թուրքերը հետք չունեն քառօրյա պատերազմում, չեմ կիսում այդ կարծիքը»,-ասում է Արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը: Ապրիլի 27-ին «Բլից Ինֆո» մամուլի ակումբում նա անդրադարձավ երեկ տեղի ունեցած Ալիեւ-Էրդողան հանդիպմանը` ասելով. «Վերջապես Էրդողանը եկավ Բաքու: Հետաքրքրիր է, որ հակահայկական եւ հակաղարաբաղյան արտահայտություններ, որոնք նա միշտ արել է «սուրբ հողերի» […]


Ապրիլ 28, 2016թ. 00:46
Ադրբեջան

Ղարաբաղա-ադրբեջանական ճակատում ծավալվող ռազմական գործողությունները ապրիլի 26-ից հետո ձեռք են բերել որակական նոր հատկանիշներ, որոնց հիմնական յուրահատկություններն անհրաժեշտ է հաշվառել հետագա քայլերի ճիշտ ռազմավարություն մշակելու նպատակով։ Բանն այն է, որ այդ օրվա առաջին կեսն անցել է մինչ օրս ադրբեջանական կողմի՝ մեզ թելադրած մարտավարությանը համապատասխան, իսկ ահա երկրորդ կեսին եւ երեկ՝ ապրիլի 27-ին, դրության տերը եղել […]


Ապրիլ 28, 2016թ. 00:32

Հայոց ոգու հաղթանակը, թուրքական ձախողված վրեժը, ադրբեջանական տապալված երազանքը և Արցախի քառօրյա պատերազմի խրամատներում: Արցախում սանձազերծված ապրիլյան քառօրյա պատերազմի առաջին օրն ևեթ Թալիշում խոշտանգված ծերունիների, ապա ադրբեջանական կողմում հայտնված 18 հայ զինվորի մաշկազերծ, գլխատված ու մասնատված մարմինների սահմռկեցուցիչ իրողությունը անսխալ ընդգծեց Սիրիական պատերազմի և համաշխարհային հանրության չարիք՝ որջում հղկված գազանաբարո դահիճների ձեռագիրը: Վարձկաններով պատերազմ սկսելու […]


Ապրիլ 28, 2016թ. 00:21
ԵԽԽՎ

ԵԽ ԽՎ ապրիլյան լիագումար նստաշրջանը ոչ պակաս լարված եղավ հայկական պատվիրակության համար: Այս անգամ մերոնց հիմնական նպատակը եղել է եվրոպացիներին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ իրականացված քառօրյա ագրեսիայի մասին լայնածավալ տեղեկատվության տրամադրումը: Ով է հարձակվող կողմը, ինչ նպատակ էր հետապնդում Ադրբեջանը, արգելված ինչպիսի զենքեր է օգտագործել, ինչպես են ռմբակոծվել հայկական բնակավայրերը, ինչպիսի վայրագությամբ են սպանվել հայ […]


Ապրիլ 21, 2016թ. 12:48
Ռուբեն հակոբյան

Հարցազրույց ՀՀ ԱԺ պատգամավոր ՌՈՒԲԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ հետ – ԼՂ հակամարտությունը հայտնվել է ուժային կենտրոնների շահերի տիրույթում, այս առումով առավել մտահոգիչ է ՌԴ-ի որպես տարածաշրջանային ակտիվ խաղացողի ու ռազամավարական գործընկերոջ դիրքորոշումները: Մեզանում կա անհանգստություն, թե վերջինս նպատակ ունի կողմերին բերել բանակցությունների սեղանի մոտ և օգտվելով պահից Հայաստանին պարտադրել զիջումներ՝ այդ կերպ լուծելով Ադրբջանին սեփական դաշտում պահելու […]


Ապրիլ 19, 2016թ. 12:55
Վահրամ Բաղդասարյան-1

Օրերս Հայաստանի խորհրդարանի մի խումբ պատգամավորներ մեկնել էին Արցախի Հանրապետություն, եղել մարտական դիրքերում` մեր զինվորների կողքին: Արցախ մկնած պատգամավորները նախընտրել էին իրենց այցին մասնակից չդարձնել լրատվամիջոցների ներկայացուցիչներին, ու, ինչպես ասում են, սեփական աչքով տեսնել, գնահատել իրավիճակը դիրքերում: -ի խնդրանքով ՀՀԿ ԱԺ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, ով ևս խմբի կազմում էր, պատասխանեց մեր հարցերին: -Պարոն Բաղդասարյան, […]


Ապրիլ 15, 2016թ. 02:10
Արծրուն հովհաննիսյան

Ապրիլյան չորսօրյա պատերազմի դրդապատճառների քաղաքական ասպեկտները տևական ժամանակ դեռ կքննարկվեն, անշուշտ, առաջ կքաշվեն բազում աշխարհաքաղաքական, տնտեսական և այլ դրդապատճառներ: Սակայն փաստն այն է, որ Ադրբեջանը մի քանի հանգամանք հստակորեն հաշվարկել էր: Անցած տարիների ընթացքում Ադրբեջանը ձեռք էր բերել մեծաքանակ նորագույն զինատեսակներ, դրանք իրենց մեծ վստահություն էին ներշնչել, ընդհուպ, որ դրանք կարող են իրենց հաղթանակ ապահովել: […]


Ապրիլ 15, 2016թ. 02:06

«Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի» նախագահ, քաղաքագետ ՍՏԵՓԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ գնահատմամբ, Ադրբեջանն արագ պատերազմի միջոցով փորձ կատարեց միանգամից մի քանի հիմնական խնդիրներ լուծել: Դրանցից առաջինն այն էր, որ տարածքային ինչ-որ առաջընթաց գրանցի՝ թեկուզ մի գյուղ գրավելով, ինչը չհաջողվեց: «Ադրբեջանի համար կարեւոր էր նաեւ ակտիվացնել քննարկումները Ղարաբաղի հարցի հետ կապված: Այսինքն՝ Ղարաբաղյան հիմնահարցը դարձնել օրակարգային: Այս […]


Ապրիլ 14, 2016թ. 16:26
Էդուարդ շարմազանով

«Արցախի ժողովուրդն ինքը պետք է լինի իր ճակատագրի դարբինը, եւ պատահական չէ, որ նաեւ Մինսկի խմբի համանախագահները Երեւանում նշեցին՝ կարգավիճակի հարցը ամենաառանցքային հարցն է։ Ադրբեջանը, ուզի թե չուզի, Թուրքիային դուր գա թե դուր չգա, համանախագահների մակարդակով ասվել է այն, ինչի մասին մշտապես հայտարարել են թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի իշխանությունները՝ վճռական փուլում Արցախը դառնալու է բանակցությունների […]


Ապրիլ 14, 2016թ. 10:18
Եվրախորհրդարան

Ստրասբուրգում նախօրեին տեղի ունեցավ Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստը, այն ուշագրավ էր մեզ համար, քանի որ եվրոպացի պատգամավորները քննարկում ու գնահատականներ էին հնչեցնում ԼՂՀ-ի դեմ Ադրբեջանի կողմից իրականացված վերջին պատերազմական ագրեսիայի վերաբերյալ: Եվրոպացի պատգմավորներն իրենց մեկ րոպեանոց ելույթներում փորձում էին իրատեսորեն ներկայացնել իրավիճակը, տալ օբյեկտիվ գնահատականներ. անգամ անդրադարձ եղավ պատմական փաստերին, մի բան, ինչը միշտ չէ, […]