ԼՂՀ փաստեր

Սեպտեմբեր 25, 2016թ. 22:05
Վաղարշակ հարությունյան-

Հայաստանի անկախության 25 ամյակին նվիրված զորահանդեսը, որի ժամանակ առաջին անգամ ցուցադրվեցին հայկական բանակի նորագույն սպառազինությունները, լուրջ արձագանքներ է ստացել թե’ մեր երկրի ներսում, թե’ երկրից դուրս: Եթե ներսում այն արտահայտվում է մեր հասարակական մեծ ոգևորությամբ, ապա դրսում, մասնավորաբար, Ադրբեջանում առաջացրել է մեծ շփոթ ու իրարանցում: ՊՆ նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Վաղարշակ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ նկատում է` պատճառն այն […]


Սեպտեմբեր 7, 2016թ. 15:38
Մհեր Շահգելդյան

Սահմանների անխախտելիության սկզբունքը դադարել է կարծր բնույթ ունենալ, դրա մասին են վկայում միջազգային գործընթացները. Եվրոպայում փոխվել են այն սահմանները, որոնք գործում էին Հելսինկյան եզրափակիչ ակտի ստորագրման ժամանակ, այլևս չկան այնպիսի երկրներ, ինչպիսիք էին Հարավսլավիան, Չեխոսլովակիան, ԽՍՀՄ-ը, նրանց փոխարեն իհայտ են եկել նորանկախ պետություններ` իրենց նոր սահմաններով: Այս իրողությունը նկատի ունենալով, Օրինաց երկիր խորհրդարանական խմբակցության քարտուղար […]


Սեպտեմբեր 3, 2016թ. 13:14
սամվել նիկոյան

Արցախի Հանրապետության անկախության տոնն առիթ է վերարժևորելու մեր անցած ուղին. սովորաբար տոնին խոսում ենք միայն ձեռքբերումներից, դա իհարկե, լավ է` հաջողությունները արձանագրելու համար, բայց խոսել է պետք նաև բացթողումներից, դրանք հետայսու սրբագրելու ակնկալիքով: Հարցազրույց ՀՀԿ ԱԺ խմբակցության պատգամավոր ՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆԻ հետ –1991-ի սեպտեմբերի 2-ին Արցախում կազմակերպվեց հանրաքվե, արդյունքում ստացանք շատ կարևոր հաղթաթուղթ՝ Լեռնային Ղարաբաղը անկախացավ […]


Օգոստոս 6, 2016թ. 14:23
շփման գիծ

Այս օրերին ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը մի շարք ուշագրավ հայտարարություններ արեց: Նախ հայտարարվեց, թե Բաքուն բանակցությունների արդյունքները վիժեցնելու քայլեր է անում: Խոսքը, այսպես կոչված, վստահության մթնոլորտի ստեղծմանն ուղղված քայլերի մասին է: Ապա հստակ նշվեց նաև, թե ինչ է ակնկալում հայկական կողմը բանակցությունների արդյունքում՝ Արցախի օկուպացված տարածքների վերադարձ և արցախահայության ինքնորոշման իրավունքի ընդունում: Այսպիսով՝ հայկական կողմը […]


Հուլիս 15, 2016թ. 14:26
Վովա ՎԱրդանով

Հարցազրույց առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հրամանատար ՎՈՎԱ ՎԱՐԴԱՆՈՎԻ հետ –Ղարաբաղյան հիմնախնդրի բանակցային գործընթացի ակտիվացմանը զուգահեռ Ադրբեջանը նկատելիորեն ակտիվանում է նաև ադրբեջանա-ղարաբաղյան շփման գծում. 30 կիլոմետր խորության վրա 12 ինքնաթիռ, 41 ուղղաթիռով հակառակորդը ուսումնամարզական թռիչք է իրականացնում: Ի՞նչ մեսիջ է ուղարկում Բաքուն նման ՙվարժանքներով՚: -Ընդհանրապես, մենք համոզվել ենք, որ բանակցային գործընթացը ոչ թե խանգարում, զսպում, այլ հակառակը, […]


Հուլիս 15, 2016թ. 12:25
Թևան պողոսյան

Մի քանի դիտարկում Ղարաբաղյան հիմնահարցի հետ կապված վերջին օրերի քննարկումների շուրջ. 1. Արցախը ոչ մեկի գրպանում դրված չի, որ վերցնեն ու նրանից ինչ-որ մի բան զիջեն, տան, փոխանակեն: Եթե որևէ բան լինի, կլինի միայն պատերազմով, իսկ այդտեղ մեղադրել կարող ենք միայն մեզ, որ չկարողացանք լավ կռվել ու նորից հաղթել: Արցախցին է իր հողի տերը: Դա […]


Հուլիս 12, 2016թ. 18:09
դավիթ բաբայան

ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆ (ԼՂՀ նախագահի խոսնակ) -Վերջին օրերին սահմանում կրկին ակտիվություն է նկատվում, եղավ նաև ներթափանցման փորձ: Ի՞նչ իրավիճակ է այսօր, և ինչո՞վ է պայմանավորված այս ակտիվությունը: -Այսօր արդեն հարաբերական հանգիստ է: Չեմ կարծում՝ ինչ-որ առանձին գործոնով է դա պայմանավորված: Դա Ադրբեջանի ոճն է, ապրելաձևը: Սա նորություն չէ, մենք չպետք է զարմանանք: -Անվտանգության մեխանիզմների տեղակայման հարցում […]


Հուլիս 12, 2016թ. 17:11
Սերժ Սարգսյան

Հայաստանը կողմնակից է նրան, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ինքը որոշի իր վերջնական կարգավիճակը, այնպես ինչպես ամբողջ աշխարհում է տեղի ունենում: Tert.am-ի փոխանցմամբ, «Ալ-Մայադին» հեղինակավոր հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: «Լեռնային Ղարաբաղի բնակիչներին է կամքը՝ ինչպես կուզենան ապրել, ինչպիսի կարգավիճակով՝ լինեն անկախ պետություն, թե միացված լինեն ՀՀ-ին: Ինձ համար ամենից կարևորն այն […]


Հուլիս 5, 2016թ. 23:15
սարգսյան-ալիև

Հայկական ուսումնասիրությունների «Անի» կենտրոնը հրապարակել է ղարաբաղյան կարգավորման 2011թ. Կազանի փաստաթուղթը: Այն թարգմանաբար ներկայացված է ստորև: ԿԱԶԱՆԻ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ (աշխատանքային տարբերակ) Տարածքներ Լեռնային Ղարաբաղին հարակից ադրբեջանական բոլոր տարածքները, որոնք գտնվում են հայկական վերահսկողության տակ, վերադարձվում են Ադրբեջանի վերահսկողության տակ: Վերադարձի մանրամասները կողմերը համաձայնեցնում են Խաղաղության համաձայնագրով: Առաջին փուլում վերադարձվում են Աղդամի, Ֆիզուլու, Ջեբրայիլի, Զանգելանի և Ղուբաթլուի […]


Հունիս 30, 2016թ. 01:00
Soldiers of Martuni region in positions, Nagorno-Karabakh

Այս օրերին մեզանում կրկին տարածքներ հանձնելու մասին խոսակցություններ են շրջանառվում: Զարմանալի է, թե ինչպես կարելի է հավատալ տարածքներ հանձնելու մասին ասեկոսեներին ապրիլյան պատերազմից հետո: Ադրբեջանական ագրեսիան ձախողվեց, ձախողվեց շնորհիվ՝ մեր զինվորների ու հրամանատարների խիզախության ու պրոֆեսիոնալ գործողությունների, և ինչը տեղին է ընդգծել՝ ձախողվեց շնորհիվ նախարար Սեյրան Օհանյանի այս տարիների հետևողական աշխատանքի: Եվ այսօր, բնականաբար, չի […]