Իրավական փաստաթղթեր

Սեպտեմբեր 17, 2015թ. 10:51
Գագիկ Մինասյան

Հարցազրույց ՀՀԿ խորհրդարանական խմբակցության պատգամավոր ԳԱԳԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԻ հետ -Սահմանադրական բարեփոխումների նախագիծը մերժողների կարծիքները, ենթադրություններն ու կասկածները խիստ բազմազան են, բայց դրանցից ՙամենաօրիգինալը՚ այն պնդում է, թե նոր նախագիծը երկրում կհաստատի միակուսակցականություն, իսկ ՀՀԿ-ն կդառնա Կոմկուս: -Բոլոր այն երկրներում, ուր ներդրված է խորհրդարանական կառավարման համակարգ տեղի է ունենում ճիշտ հակառակ գործընթացը, այսինքն` բոլոր կուսակցությունների դերակատարման ընդգծված […]


Սեպտեմբեր 16, 2015թ. 00:40
Հայկ Այվազյան-2

ՀՀ սահմանադրական փոփոխությունների կամ, ըստ էության, նոր Սահմանադրության առավել վտանգավոր հոդվածներից մեկը 5-րդն է: «Իրատես դե ֆակտո» ակումբում այսօր հրավիրված մամուլի ասուլիսում նշելով այս մասին, «Հանուն ինքնիշխանության վերականգնման» նախաձեռնության հիմնադիր անդամ, «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանն ասաց. «Հինգերորդ հոդվածի 2-րդ կետում ասվում է, որ ընդհանուր միջազգային իրավունքի պարտադիր նորմերը գերակայություն ունեն օրենքների նկատմամբ: Ուզում […]


Սեպտեմբեր 15, 2015թ. 23:57

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կատարած խորածավալ աշխատանքների արդյունքում մշակվեց ՀՀ բարեփոխված Սահմանադրության նախագիծը, որը սահմանադրագիտական տեսանկյունից լուրջ փաստաթուղթ է և կարող է ճանապարհ հարթել դեպի իրավական, ժողովրդավարական պետականություն: Այնուհանդերձ, անհրաժեշտ է նկատել, որ ներկայացված նախագիծն էապես կաղում է սահմանադրության սոցիալ-տնտեսական հատույթում: Մինչդեռ մեր երկրի և հասարակության առջև ծառացած կարևորագույն հիմնախնդիրներն առնչվում են հենց այս ոլորտին, […]


Սեպտեմբեր 15, 2015թ. 17:35

Անշուշտ, սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության և հրատապության հետ կապված դիրքորոշումները կարող են տարբեր լինել, քանի որ դրանց անհրաժեշտությունը հիմնավորելիս կարող են գերակշռել տարբեր մոտեցումներ: Սակայն ակնհայտ է, որ առաջարկվող նախագծով ուժեղացվում են սահմանադրական երաշխիքները, որոնք անհրաժեշտ են մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների համար: Նախագծում ուժեղացվում է հայանպաստ քաղաքականությունը՝ ըստ որի սահմանվում է, որ յուրաքանչյուր հայազգի ներկայացուցիչ […]


Սեպտեմբեր 3, 2015թ. 09:49
Արփինե Հովհաննիսյան

Սահմանադրական բարեփոխումների նախագծում տեղ գտած աղմկահարույց դրույթներին է անդրադառնում ՀՀԿ խորհրդարանական խմբակցության պատգամավոր ԱՐՓԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ –Որոշ իրավապաշտպաններ հայտարարում են, թե սահմանադրության նախագծում սեփականության իրավունքի առումով հետընթաց են տեսնում, ու շեշտում, թե առաջարկվող փոփոխությունները հակասում են սեփականության իրավունքի էությանը: Մասնավորաբար, նշվում է, թե գործող Սահմանադրության մեջ ամրագրված է, չի կարելի մարդուն զրկել սեփականությունից՝ բացառությամբ դատական կարգով […]


Սեպտեմբեր 1, 2015թ. 17:35
Հարություն հարությունյան

Մինչ քաղաքական ուժերի ուշադրության կենտրոնում սահմանդրական բարոփոխումների նախագծի` Կառավարությանը, Ազգային ժողովին, Հանրապետության նախագահին վերաբերող դրույթները են, փոքր-ինչ կարծես ստվերում են մնացել արդարադատության համակարգին վերաբերող հոդվածները: Սակայն Փաստաբանների միությունը պատրաստվում է այդ բացը հնարավորինս արագ լրացնել:


Օգոստոս 27, 2015թ. 11:56
Գևորգ Դանիելյան

«Հայոց Աշխարհ»-ի հարցերին պատասխանում է Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ ԳԵՎՈՐԳ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ -Պարոն Դանիելյան, ինչպե՞ս եք գնահատում Վենետիկի հանձնաժողովականների՝ քաղաքական ուժերի հետ նախօրեին կայացած հանդիպումը: Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը հաշվի կառնի՞ հնչած հարցադրումները, դիտարկումները: -Քաղաքական ուժերի հետ հանդիպումը միանշանակ գնահատել հնարավոր չէ, քանզի քաղաքական ուժերն օրինաչափորեն խիստ տարասեռ կեցվածք ունեն նշված գործընթացների առնչությամբ: Ընդհանրապես քաղաքական քննարկումների […]


Հուլիս 23, 2015թ. 10:00

ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին> ՀՀ օրենքը վերջերս մտավ ուժի մեջ: Ինչին անմիջապես հաջորդեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արտահերթ նիստը. համաձայն ԿԸՀ տարածած տեղեկատվության, վերջինս ձեռնամուխ է եղել հանրաքվեների կազմակերպման, անցկացման համար անհրաժեշտ փաստաթղթերի ձևերի սահմանմանը, ընդունել դրանց լրացման և պահպանման կարգերը, ինչպես նաև, սահմանվել, որ համապետական ընտրությունների հետ կապված առանձին իրավահարաբերություններ կարգավորող ԿԸՀ […]


Հուլիս 22, 2015թ. 10:00
Հովհաննես Սահակյան

Հարցազրույց ԱԺ պետաիրավական մշտական հանձնաժողովի նախագահ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՀԱԿՅԱՆԻ հետ –Սահմանադրական բարեփոխումների նախագծի ընդդիմախոսները խոցելի են համարում այն, որ սահմանադրորեն ամրագրվում է հետևյալը՝ Ազգային ժողովի ընտրությունների արդյունքում պետք է ձևավորվի կայուն խորհրդարանական մեծամասնություն: Նախ, ի՞նչ ասել է կայուն խորհրդարանական մեծամասնություն: -Կայուն խորհրդարանական մեծամասնություն ասվածը տեղ է գտել նախագծում հետևյալ նկատառումով, որպեսզի կառավարման համակարգում անընդհատ փոփոխություններ չլինեն: […]


Հուլիս 22, 2015թ. 09:00
Գևորգ Դանիելյան

Ճի՞շտ է Սահմանադրության մեջ ամրագրել, որ խորհրդարանական ընտրությունների արդյունքում պարտադիր պետք է ձևավորվի կայուն խորհրդարանական մեծամասնություն: Սա չի՞ նշանակում սահմանադրորեն մեկ կուսակցությանը տալ առաջնորդի դեր: Փաստորեն, նախագահն ու վարչապետը լինելու են այդ ուժեղ կուսակցության ենթակաները, և նա ով կղեկավարի այդ ուժը, կդառնա երկրի փաստացի ղեկավար, անկախ նրանից՝ թույլ նախագա՞հ է, թե՞ ուժեղ վարչապետ