Իրավական փաստաթղթեր

Ապրիլ 8, 2016թ. 23:13
Լևոն Մարտիրոսյան

Հարցազրույց ՀՀԿ խորհրդարանական խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանի հետ -Ժամանակն է աշխարհին ներկայացնել Ադրբեջան կոչվող ահաբեկչական պետության իրական դեմքը, իսկ դրա համար հարկ է փաստավորված ներկայացնել նրա զինվորի ձեռքով հայ խաղաղ բնակչության դեմ իրականացված ոճիրի փաստերը: Բայց դա պետք է անել աշխարհին ընկալեի լեզվով` արձանագրելով, թե միջազգային ի՞նչ կոնվենցիաներ են խախտվել բարբարոսի կողմից: -Ադրբեջանի կողմից խախտվել […]


Ապրիլ 8, 2016թ. 22:27
դավիթ բաբայան

Հարցազրույց ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆԻ հետ -Համանախագահները Բաքվից ժամանեցին Ստեփանակերտ. ի՞նչ հիմնական պահանջներ դրեց նրանց առաջ պաշտոնական Ստեփանակերտը և ի՞նչ մթնոլորտում անցավ հանդիպումը: -Նրանք մտագոհված էին: Ստեփանակերտում գտնված ժամանակ, երբ ընթանում էին բանակությունները, ադրբեջանական անօդաչու սարքը հայտնվեց ԼՂՀ մայրաքաղաքի մոտակայքում` մի քանի կմ հեռավորության վրա: Այն, իհարկե, ոչնչացվեց մեր զինվորների կողմից, սակայն ադրբեջանցիների […]


Ապրիլ 8, 2016թ. 14:31
լավրով-1

Ռուսաստանի Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, 2016թ. ապրիլի 7-ին Բաքվում Ադրբեջանի և Իրանի իր պաշտոնակիցների հետ հանդիպումից առաջ, ծավալուն հարցազրույց է տվել ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությանը, որի ընթացքում խոսել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ։ Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը, խոսելով ԼՂՀ հակամարտությունից, ասել է հետևյալը. «Մենք հետևում ենք իրավիճակին։ Գլխավորն այն է, որ երկու կողմերն […]


Ապրիլ 7, 2016թ. 21:43
Ալիև

Մայիսի 4-ին Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը իրավապաշտպաններ Արտակ Զեյնալյանի և Արա Ղազարյանի հետ մեկնել էր Արցախ` տեղում ծանոթանալու քաղաքացիական բնակավայրերի նկատմամբ ադրբեջանական զինուժի կողմից իրականացրած վայրագություններին և խաղաղ բնակիչների իրավունքների խախտման հետևանքով ստեղծված իրավիճակին: ԱՐԱ ՂԱԶԱՐՅԱՆԻ ներկայացմամբ` Արցախ իրենց այցի նպատակը այդ դեպքերին ծանոթանալուց, փաստեր հավաքելուց հետո դրանք հանգամանալիորեն ուսումնասիրելը, այնուհետև ցանկացած առանձին մադու […]


Ապրիլ 7, 2016թ. 00:53
Սարգսյան-մերկել

Պաշտոնական այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի հետ: Սերժ Սարգսյանը և Անգելա Մերկելը քննարկել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերով հայ-գերմանական հարաբերությունների և բազմաբնույթ համագործակցության ընդգրկուն օրակարգը, անդրադարձել այդ հարաբերություններն առավել ամրապնդելու երկկողմ հետ ապագա քայլերին: ՀՀ Նախագահը և ԳԴՀ կանցլերը քննարկել են նաև տարածաշրջանի իրավիճակին […]


Ապրիլ 6, 2016թ. 03:09
Արման Թաթոյան

Մի շարք միջազգային միջազգային կազմակերպությունների, այդ թվում Եվրոպային Խորհրդին, ՄԱԿ-ին և ոչ կառավարական կազմակերպություններին ներկայացվել են Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտության շփման գծում վերջին մարտերի ընթացքում ադրբեջանցիների գործած հանցագործությունների հետևանքները: Այս մասին Ստեփանակերտում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում այս մասին հայտարարել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: «Շարունակելու եմ իմ գործունեությունը` փաստերն ավելի հիմնավոր դարձնելու […]


Ապրիլ 5, 2016թ. 17:54
Մինսկի խումբ

Վիեննայում կայացած հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խումբը և ԵԱՀԿ եռյակը հայտարարություն են տարածել: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Մենք՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրներս (Ռուսաստանի Դաշնություն, ԱՄՆ, Ֆրանսիա, Բելառուս, Ֆինլանդիա, Գերմանիա, Իտալիա, Շվեդիա, Թուրքիա), ինչպես նաև ԵԱՀԿ-ում 2017թ. նախագահող երկիր Ավստրիան և 2015թ. նախագահող Սերբիան, խստորեն դատապարտում են շփման գծում աննախադեպ բռնությունների աճը: Ցավակցություններ ենք հայտնում […]


Փետրվար 19, 2016թ. 22:06
Քննչական կոմիտե

Զինվորական քննչական գլխավոր վարչության երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ երկու զինծառայողի մահվան դեպքի առթիվ։ Քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ «նախնական տվյալներով՝ 2016 թվականի փետրվարի 19-ին՝ ժամը 06:50-ի սահմաններում, N զորամասի 3-րդ ջոկի գնդացրորդ, շարքային Թ.Սլոյանը, նույն զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիրքի դիտակետի մոտ իրեն ամրակցված գնդացրից կրակել է նույն ջոկի հրամանատար, […]


Փետրվար 18, 2016թ. 00:46
Քննչական կոմիտե

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ԵՄ պատվիրակության կողմից հատկացված դրամաշնորհի գումարներից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպքի առթիվ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեն: Նախնական տվյալների համաձայն՝ մի խումբ անձանց կողմից, որ ներկայացել են որպես հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ, նախնական համաձայնության արդյունքում 2012թ. […]


Փետրվար 18, 2016թ. 00:19
ադրբեջանցի դիվերսանտ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրաժարվել է քննության առնել ԼՂՀ պետական սահմանը ապօրինաբար հատած դիվերսանտներ Դիլգամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի գործը: Այս մասին հաղորդում է Trend գործակալությունը: Սա վրդովվեցրել է Եվրադատարանում Ադրբեջանի ներկայացուցիչ Չինգիզ Ասկերովին, ով դատարանի որոշումը որակել է «ոչ օբյեկտիվ»: Հիշեցնենք, որ 2014 թվականի հուլիսին Շահումյանի շրջանով ԼՂՀ պետական սահմանն ապօրինաբար հատած ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն […]