Իրավական փաստաթղթեր

Մարտ 27, 2017թ. 12:20
ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում մանրամասն ուսումնասիրվել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության  «ՀՀԿ-ն չարաշահում է վարչական ռեսուրսը դպրոցներում ու մանկապարտեզներում (114 ձայնագրություններ)» վերտառությամբ հրապարակումը: Ուսումնասիրվել են նաև այն ձայնագրությունները, որոնք կազմակերպության պնդմամբ` արտացոլում են հանրակրթական դպրոցների և մանկապարտեզների տնօրեննե֍ ?ի հետ հեռախոսային խոսակցությունները: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից: ՄԻՊ հայտարարության մեջ ասվում […]


Մարտ 10, 2017թ. 00:31
Նորայր

Օրերս <Ծառուկյան դաշինք>-ը գլխավորող Գագիկ Ծառուկյանը քարոզարշավի շրջանակներում գտնվում էր Տավուշի մարզում: Նախորդ ընտրություններում տուկի թել բաժանող գործարարն այս անգամ քյաշ փողն ընտրողների գրպաններն է խցկում ու միաժամանակ խոստանում՝ մեկի գազաֆիկացման հարցերը լուծել, մյուսին աջակցել վիրահատության համար, մեկելի խաղողը 150 դրամով մթերել և այսպես շարունակ: Այսինքն, Ծառուկյանը քրեորեն հետապնդելի արարք է գործում՝ խախտելով ՀՀ օրենքը: […]


Փետրվար 28, 2017թ. 21:31
Chairman of the RA CC Gagik Harutyunyan, RA Minister of Justice Hrayr Tovmasyan and secretary of the RA Presidential Specialized Commission on Constitutional Reforms Siranush Sahakyan give a joint press conference at the RA Presidential Residence

ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանն այսօր հյուրընկալվել էր Ամերիկյան համալսարանում և պատասխանեց ուսանողների հարցերին: Ի պատասխան՝ ի՞նչ իրականության մեջ ենք ապրում հարցադրմանը ՍԴ նախագահն այսպիսի  պատասխան է տվել. «Տարիներ առաջ ես ասում էի՝ ունենք Սահմանադրություն, չունենք Սահմանադրականություն, ունենք պառլամենտ, չունենք պառլամենտարիզմ, ունենք դատարաններ, չունենք արդարադատություն, սա իրականություն է, եւ այս իրականությունը շարունակվում է, եւ այն կարող […]


Փետրվար 25, 2017թ. 20:02
խոջալու

Մի քանի օր հետո Ադրբեջանը մեծ շուքով կնշի հնարածին “Խոջալուի ցեղասպանության” 25-ամյակը և կրկին հիստերիա կբարձրացնի ու ևս մեկ անգամ կմեղադրի հայերին այդ հանցագործության մեջ… Բազմաթիվ փաստեր կան և հենց նույն ադրբեջանական սկզբնաղբյուրները,որ ապացուցում են,որ այդ ամենում շահագրգռված են եղել Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովի հակառակորդներն ի դեմս պանթուրքիստական և պանիսլամիստական գաղափարներ ունեցող “Ադրբեջանի Ազգային […]


Հունվար 13, 2017թ. 19:32
Նորք Մարաշ զինված խմբի դատը

Այսօր «Նորք Մարաշի» զինված խմբի» գործով դատական նիստն էր, եւ, ինչպես տեղեկացրել ենք, զինված խմբի ղեկավար Արթուր Վարդանյանը նիստի ավարտից հետո բղավեց, որ ինչքան էլ փորձեն իրենց ոչնչացնել, չի՛ ստացվելու: Aravot.am-ը զրուցեց Արթուր Վարդանյանի պաշտպան Լեւոն Բաղդասարյանի հետ: Մեր հարցին՝ ԱԱԾ-ն հրավիրած ասուլիսում հստակ ուղղությունները նշեց, թե ինչպիսի հեղաշրջման փորձ են ուզել անել զինված խմբի անդամները, […]


Նոյեմբեր 22, 2016թ. 17:21
Արա Ղազարյան

Օրերս գործադիրը հավանություն տվեց ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու վերաբերյալ որոշման նախագծին, համաձայն որի` քրեականացվում է ապօրինի հարստացումը։ Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը կառավարությանը ներկայացրած նախագծով առաջարկեց Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում նախատեսել ապօրինի հարստացման հանցակազմը, այսպիսով` քրեական օրենսգրքում ավելանում է նոր հոդված` 310․1-ը` ՙԱպօրինի հարստացման՚ մասին: Թեմայի շուրջ զրուցեցինք փաստաբան ԱՐԱ ՂԱԶԱՐՅԱՆԻ հետ –Տնտեսական հանցագորությունները կանխելու, […]


Հունիս 1, 2016թ. 20:11
Նորայր Նորիկյան-3

Ասում ենք` երկրի զարգացման բանալին արդարադատության համակարգն է ու այն պետք է լրջորեն բարեփոխել: Իսկ բարեփոխումների արդյունքում արդյոք հասե՞լ ենք տեսանելի, շոշափելի փոփոխությունների. մասնագետները, մեղմ ասած, այնքան էլ լավատես չեն: Թեմայի շուրջ զրուցեցինք փաստաբան ՆՈՐԻԿ ՆՈՐԻԿՅԱՆԻ հետ -Վերջին տարիներին անվերջ խոսում ենք արդարադատության համակարգում իրականացվող բարեփոխումների մասին. ծրագրեր են կազմվում, հավաստիացումներ են հնչում, թե արդարադատության […]


Մայիս 25, 2016թ. 12:24
Հայաստան-Արցախ

Օրերս Արցախում անցկացվեց հայկական քաղաքական կուսակցությունների երկրորդ համաժողովը: Մայրաքաղաք Ստեփանակերտում հավաքվել էին հայկական երկու պետությունների` Հայաստանի և Արցախի խորհրդարաններում ներկայացված կուսակցությունների ներկայացուցիչներ: Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո նման հավաքը նաև պահանջված էր` ազգային հարցերի շուրջ համախմբման, միասնական դիրքորոշումներ արտահայտելու առումով: Այս հարցերի շուրջ զրուցեցինք համաժողովի մասնակից Քրիստոենա-դեմոկրատական կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանի հետ: -Արցախի քաղաքական գործիչները երբեմն […]


Մայիս 15, 2016թ. 18:10
Սարգսյան-Ալիև

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մայիսի 12-ի հայտարարությունը, Ջ. Ուորլիքի հարցազրույցը «Մեդիամաքսին» եւ Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնյաների արձագանքները վկայում են, որ ԱՄՆ-ը ու Ռուսաստանը առաջարկել են Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներին մայիսի 16-ին շուտափույթ հանդիպել Վիեննայում՝ հակամարտության հետագա սրացումը կանխելու համար։ Սակայն բանակցություններ սկսելու ցանկությունը սովորաբար իրականություն է դառնում միայն այն պարագայում, երբ կողմերը վստահում են միմյանց եւ […]


Մայիս 13, 2016թ. 11:59
Մհեր Շահգելդյան

Հարցազրույց ԱԺ ՕԵԿ խմբակցության քարտուղար ՄՀԵՐ ՇԱՀԳԵԼԴՅԱՆԻ հետ -Հայկական բանակն իր գործողություններով այս անգամ էլ խառնեց Ադրբեջանի խաղաքարտերը, օրակարգ փոխվեց նաև դիվանագիտական դաշտում: Չե՞ք կարծում, որ նոր իրավիճակը ենթադրում է քաղաքական, դիվանագիտական նոր քայլեր, իսկ բանակցությունների հնարավոր վերսկսման դեպքում նաև նոր թղթածրարի ստեղծում: – Արցախի դեմ Ադրբեջանի իրականացրած ռազմական ագրեսիան, Ադրեջանի կողմից զենքի այդչափ կուտակումները, […]