Հարցազրույցներ

Դեկտեմբեր 25, 2017թ. 14:27
Ռուբեն Սաֆրաստյան

   Հարցազրույց Արևելագիտության ինստիտուտի տնօրեն ՌՈՒԲԵՆ ՍԱՖՐԱՍՏՅԱՆԻ  հետ – «Հայ-թուրքական հարաբերությունների մասին  բավականին հաճախ խոսվեց անցնող տարվա ավարտին. նախ, ՀՀ նախագահը ՄԱԿ-ում հանդես եկավ հայտնի ելույթով, ուր հայտարարեց, թե Ցյուրիխյան արձանագրությունները հանգրվանել են պաշտոնական Անկարայի մութ գզրոցներում և Հայաստանը 2018-ի գարուն կմտնի առանց այդ սին արձանագրությունների: Լսվեց նաև թուրքական կողմի կարծիքը՝ մինչև ԼՂ հարցը չլուծվի […]


Դեկտեմբեր 23, 2017թ. 15:46
Արա ՄԱրջանյան

Նախագահ Սերժ Սարգսյանի՝ ՙՙԱրմենիա՚՚ հեռուստատեսությանը օրերս տված հարցազրույցի տարբեր դրվագներ, մասնավորաբար, արցախյան հիմնախնդրին վերաբերող դիտարկումները, շարունակում են մնալ մամուլի, ներքին ու արտաքին վերլուծաբանների ուշադրության կենտրոնում: Խնդրի առնչությամբ զրուցեցինք վերլուծաբան ԱՐԱ ՄԱՐՋԱՆՅԱՆԻ հետ –Նախագահ Սարգսյանի այն միտքը, թե Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումների ժամանակ ԼՂ համակամարտության կարգավորման կետերի շուրջ չի խոսվում, որոշ վերլուծաբաններ համարեցին նոր բացահայտում: Բայց […]


Դեկտեմբեր 23, 2017թ. 14:45
ԱՐԱՄ ԿԱՅՖԱՋՅԱՆԻ

Նախագահի առաջին պայմանը՝ աշխատասիրությունը, հայ գործարարի էություն է Հարցազրույց տնտեսագետ ԱՐԱՄ ԿԱՅՖԱՋՅԱՆԻ հետ –Գործարարների հետ ամանօրյան հանդիպման ժամանակ նախագահ Սարգսյանը հայտարարեց, որ 2017-ը կփակենք 6 տոկոսից ավելի տնտեսական աճով,  11 ամիսների ընթացքում ունեցել ենք 2 միլիարդ ԱՄՆ դոլարին համարժեք արտահանման ցուցանիշ, որը մեր ՀՆԱ-ի 20 տոկոսն է, արտաքին առևտրաշրջանառությունը գերազանցել է 6 միլիարդ դոլարի շեմը: […]


Դեկտեմբեր 21, 2017թ. 15:17
վիգեն հակոբյան

Հարցազրույց քաղաքական տեխնոլոգ ՎԻԳԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ հետ -2017-ը ներքաղաքական առումով հախուռն տարի էր. տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ, ձևավորվեց Հայաստանի նոր խորհրդարանը: Ո՞րն է, ըստ ձեզ, անցնող տարվա ամենամեծ քաղաքական ինտրիգը: -Այո, անցնող տարվա կարևոր իրադարձությունը խորհրդարանական ընտրություններն էին, խորհրդարանն այլևս համաժողովրդական մանդատ ունեցող միակ մարմինն է երկրում, և մինչև 2022-ը նման այլ ընտրություններ չենք ունենալու: Իսկ […]


Դեկտեմբեր 11, 2017թ. 22:10
Մարգարիտ-Եսայան

Հարցազրույց ՀՀԿ ԱԺ պատգամավոր ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԻ հետ

-Տարածքային կառավարման մարմիններին նվիրված խորհրդաժողովում նախագահ Սարգսյանի ելույթը, որտեղ խոսեց պաշտոններ չարաշահող, խորամանկությամբ եկամուտներ ձեռք գցող, պետական բյուջեի նկատմամբ անազնիվ վերաբերմունք ունեցող համայնքապետերի մասին, շատերին անակնկալի բերեց, այն դեպքում, երբ նախագահն առաջին անգամ չէ, որ հանդես է գալիս կոնկրետ ոլորտին վերաբերող քննադատությամբ:


Դեկտեմբեր 5, 2017թ. 21:24
Շուշան Սարդարյան +

  Հարցազրույց ԱԺ պատգամավոր, պետաիրավական հանձնաժողովի անդամ ՇՈՒՇԱՆ ՍԱՐԴԱՐՅԱՆԻ հետ –ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների մասին ներկայացրած իր վերջնական զեկույցում ընդգծում է, որ ընտրակաշառքը, վարչական ռեսուրսների չարաշահումները, քաղծառայողների ու մասնավոր ընկերությունների աշխատակիցների նկատմամբ ճնշումները ստվերել են ընտրությունների ընթացքը: Համակարծի՞ք եք նման գնահատականի հետ, ճնշումներն այնպիսի չափերի են հասել, որ կարելի է խոսել ընտրությունները ստվերելու մասի՞ն: […]


Դեկտեմբեր 2, 2017թ. 17:23
Ռուբեն Սաֆրաստյան

Հարցազրույց ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն ՌՈՒԲԵՆ ՍԱՖՐԱՍՏՅԱՆԻ հետ – Եվրոմիության հետ ստորագրելով  համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր համաձայնագիրը Հայաստանը գործնական քայլ կատարեց դեպի ՙՙև…և՚՚-ի քաղաքականություն:  Որքանո՞վ է ընկալելի հայկական այս քաղաքականությունը. հրապարակավ հնչեցին դրական հայտարարություններ, բայց եղան նաև քաղաքական խանդի դրսևորումներ: -Ամենևին պատահական չէր, որ Հայաստանը Եվրոմիության հետ ստորագրեց նման համաձայնագիր: Կատարված քայլը բխում է մեր […]


Նոյեմբեր 29, 2017թ. 15:00
Աշոտ Ենգոյան

-Քաղաքակրթությունների ներդաշնակեցում ու մերձեցում, ոչ թե հակազդեցություն և հակադրում. Հայաստանը մշտապես եղել է այս քաղաքականության կրողը: Եվ ԵՄ հետ համաձայնագրի ստորագրմամբ՝ ԵԱՏՄ անդամ Հայաստանը վերահաստատեց իր այդ դիրոքորոշումը: Եվ հիմա հարց է առաջանում. մեր երկրի անկեղծ քաղաքականությունը նույնքան անկեղծորեն ընդունվե՞ց Արևմուտքի ու Ռուսաստանի կողմից:

Հարցազրույց քաղաքագետ ԱՇՈՏ ԵՆԳՈՅԱՆԻ հետ


Նոյեմբեր 28, 2017թ. 15:49
Արմեն Աշոտյան

ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ պատգամավոր ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԻ հետ   – ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրմամբ մեր երկիրը մի կարևոր քայլ կատարեց՝ գրանցելով   ՙՙև…և՚՚-ի արտաքին քաղաքականության հաղթանակը: Մինչդեռ, նույն ընթացքում խորհրդարանական ընդդիմություն ՙՙԵլք՚՚  խմբակցությունը հրավիրեց  լսումները՝  ԵԱՏՄ-ից դուրս գալու  գործընթաց սկսելու վերաբերյալ: Ժամանակավրեպ չէ՞ր  ՙՙԵլք՚՚-ի հեղինակային  ՙՙձեռնարկը՚՚:  -Նախ արձանագրենք, որ ԱԺ կանոնակարգ օրենքով խմբակցությունները լսումներ […]


Նոյեմբեր 26, 2017թ. 16:36
Կարեն Վերանյան

Հարցազրույց ՙՙՆորավանք՚՚ հիմնադրամի Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, ավագ փորձագետ ԿԱՐԵՆ ՎԵՐԱՆՅԱՆԻ հետ – 2011-ին Ռուսաստանն ու Վրաստանը կնքեցին ՙՙԱռևտրային միջանցքների մասին՚՚ պայմանագիր, որը կողմերին հնարավորություն է տալիս առևտուր անել Աբխազիայի ու Հարավային Օսիայի տարածքով՝ շրջանցելով քաղաքական կողմը: Սակայն պայմանագրի կատարումը մինչ օրս ձգձգվում է, որոշակի տեղաշարժ նկատվեց միայն օրերս, երբ կողմերը համաձայնվեցին շվեյցարական SGS ֆիրմայի […]