Հարցազրույցներ

Հոկտեմբեր 3, 2018թ. 23:47
Արման Բոշյան

<<Իրավունքը>> գրում է. «Քրիստոնեական արժեհամակարգի ու ավանդական ընտանիքի պաշտպանության նախաձեռնությունը» հանդես էր եկել ասուլիսով ու հայտարարել, որ մշակել են միասեռականության քարոզչությունն արգելող օրենքի նախագիծ եւ որպես օրենսդրական նախաձեռնություն` այն կներկայացնեն Ազգային ժողովին: Կարճ ժամանակ անց արձագանքներ եղան խորհրդարանից, որին էլ հաջորդեց այն, որ վերոնշյալ նախաձեռնության գրասենյակում խուզարկություն կատարվեց` ո՛չ ավել, ո՛չ պակաս ԱԱԾ եւ ՀՔԾ պետերի գաղտնալսման հետքերը փնտրելու պատրվակով: Անդրադառնալով իրադարձությունների այսպիսի զարգացմանը` Երեւանի աշխարհաքաղաքական ակումբի ղեկավար,  Համահայկական ծնողական կոմիտեի» հիմնադիր անդամ ԱՐՄԱՆ ԲՈՇՅԱՆԸ  նախ հիշեցնում է այս ամենի նախապատմությունը: – Նախկին իշխանությունների օրոք Հայաստանը մի վեկտոր բռնեց, որն ուղղված էր մեր ազգային ինքնության լիկվիդացմանը: Այն սկսվեց գենդերային օրենքի ստորագրությամբ, հետո մի շարք օրենսդրական փաթեթներ մենք տապալեցինք համատեղ պայքարով, ինչը հեշտ չէր, որովհետեւ մեր պետությունը կառավարվում է: Ինքս ականատես եմ եղել […]


Հոկտեմբեր 3, 2018թ. 22:08
arshak-srbazan-2

Մեր ընթերցողին ենք ներկայացնում ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականի բացառիկ հարցազրույցըՄայր Աթոռ Ս. Էջմիածնի Դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի հետ:  Հաշվի առնելով հարցազրույցի ծավալուն լինելը՝ այն ներկայացնում ենք մաս առ մաս: –Սրբազան, այսօր Հայոց Առաքելական Սուրբ եկեղեցին ապրում է բարդ ու դժվարին օրեր: Դա մեզանում ընթացող ներքին խմորումների՞, թե՞ առհասարակ աշխարհում տեղի ունեցող զարգացումների հետևանք է: Որո՞նք են Ձեր դիտարկումները այս հարցի առնչությամբ: -Արձանագրեմ, որ իր հիմնադրման օրվանից չի եղել մի ժամանակաշրջան, երբ Եկեղեցին բախված չլինի բարդ ու դժվարին խնդիրների: Պայքարը Եկեղեցու առաքելության առանցքն է, իհարկե պայքարը չարի դեմ: Արթուն լինելու մասին փրկչական խոսքը, զուտ տեսական-պատկերավոր ուղերձ չէ, այլ չարի դեմ պայքարի մեջ մշտապես պատրաստ լինելու չափազանց որոշակի և անփոփոխ պատվեր. «Արթո՛ւն մնացէք և աղօ՛թք արէք, որպէսզի փորձութեան մէջ չընկնէք» (Մատթ. ԻԶ. 41):Եկեղեցին իր բնույթով չարին հակադրվող, աշխարհային գայթակղությունների հրդեհի դեմմաքառող հրշեջների հավաքականությունն է: Քրիստոսի գալուստով չարի ու բարու հակադրությունը մտնում է վճռական փուլ, և այդ պատճառով Քրիստոս իր գալստյան մասինասում է. «հուր եկի արկանել յերկիր» (Ղուկ. ԺԲ. 49): Այնպես որ այն, ինչ-որ տեղի է ունենում այսօր, բացարձակապես անսպասելի չէ: Սակայն այդպիսին չլինելով հանդերձ, չի կարելի ասել, որ վտանգավոր չէ: Ավելին, այսօրվա խնդիրները ավելի սպառնալից են, քանի որ ընդգրկում են գիտական, տեխնիկական, տեխնոլոգիական ու հոգեբանական զինանոցի նոր գործիքակազմեր:  Մինչդեռ մարտահրավերների բովանդակությունը նույնն է: Այն մարդու հիվանդագին ձգտումն է որպես ամենակարող ներկայանալու, իսկ լավագույն դեպքում, Աստծու հետ տեղերով փոխվելու: Արարչին հաղթահարելու այս մղումը դարձավ համամարդկային ողբերգության հիմքը  Ադամի ու Եվայի անհնազանդությամբ, շարունակվեց Բաբելոնի աշտարակաշինությամբ ու Սոդոմ-Գոմորով և այսօր էլ ընթանում է տարբեր ընդգրկումներով ու դրսևորումներով: «Ամենայն ինչ կարելի է ինձ» հոգեբանությունն ուղղակի արմատն է մարդկային ողբերգության: Նույն հոգեբանությունն է զսպանակ դարձել մի շարք աշխարհիկ գաղափարախոսությունների համար, որոնք ընդհանուր եզրույթով բնորոշվում են որպես սեկուլյարիզմ (աշխարհիկացում): Սա մի իդեոլոգիա է, որ աշխարհը ճանաչում է հենց միայնաշխարհի համար և բացառում աշխարհից դուրս որևէ այլ իրականություն: Սա մի հոսանք է, որի առանցքը մարդն է, մարդ, որին խորթ է և որի համար անընդունելի է իրենից դուրս այլ հեղինակություն, որի հիմնական կոչումը, ըստ էության, սպառողականությունն է,  սեփականազատությունների ու ցանկությունների իրագործման օրոցքում մեղկանալը: Իհարկե, այսպիսի մտայնությունն ու գաղափարաբանությունը, որ այսօր առաջ է մղվում ժամանակակից հասարակություններում՝ ընդհուպ սահմանվելով որպես կենսաչափական ստանդարտ, չի կարող չհակադրվել այնպիսի հաստատության գոյության ու առաքելության հետ, ինչպիսին Եկեղեցին է:  Եկեղեցու առաքելությունն ինքնին բացառումն է մարդկային իրավունքների ու հակումների բացարձակացման: Որքան էլ «նոր գինիները նոր տիկերի մեջ» (Հմմտ. Ղուկ. Ե. 38) լցնելու պատգամը բարեկարգման շեշտադրում ունենա, այն չի կարող երբեք մեկնաբանվել՝ առավել ևս գործադրվել, որպես ուղերձ առհասարակ գինիներից ուտիկերից  հրաժարվելու: Ընդհանուր բնույթի այս դիտարկումներից դատելով ակնհայտ է, որ ինչպես հայաստանյան իրականությունը, այնպես և, առավել ևս հայ կյանքը՝ իր ողջ աշխարհագրությամբ, չէր կարող զերծ մնալ նման հոսանքների ազդեցությունից: Եվ այս շրջանակներում է, որ […]


Հունիս 24, 2018թ. 00:00
Կարինե Նալչաջյան

Հարցազրույցը՝ ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆԻ  ՀԱՅ ՁԱՅՆ-ի զրուցակիցն է հոգեբան ԿԱՐԻՆԵ ՆԱԼՉԱՋՅԱՆԸ –Տիկին Նալչաջյան, Հայաստանը հետհեղափոխական գործընթացների մեջ է. ստեղծված իրավիճակը մի կողմից գնահատվում է որպես ինքնամաքրում, մյուս կողմից՝ արտահայտվում է  մտավախություն, թե  ներքին լարումներից կարող է օգտվել թշնամին: Դուք ինչպե՞ս եք գնահատում նորօրյա իրողությունները: -Ես այն համոզման եմ, որ միայն ներսից առողջ օրգանիզմը կարող է պայքարել արտաքին վտանգների դեմ. Աչքի առաջ […]


Մայիս 18, 2018թ. 12:33
Վարդան Ոսկանյան

Հարցազրույց իրանագետ ՎԱՐԴԱՆ ՈՍԿԱՆՅԱՆԻ  հետ -Մայիսի 17-ին ստորագրվեց  ԵԱՏՄ– Իրան ազատ առևտրի  գոտու ժամանակավոր համաձայնագիրը. ի՞նչ փաստաթղթի հետ գործ ունենք: -Դա մի փաստաթուղթ է, համաձայն որի, այսուհետ, մենք գործ ունենք միասնական առևտրային տարածքի հետ, որն ընդգրկում է, մի կողմից՝ ԵԱՏՄ շուկան, մյուս կողմից Իրանի 80 միլիոնանոց հսկայական շուկան: Սա լայն հնարավորություն է բացում ԵԱՏՄ անդամ բոլոր […]


Մայիս 17, 2018թ. 22:03
Շավարշ Քոչարյան

Հարցազրույց  ՀՀ ԱԳ փոխնախարար ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆԻ  հետ -Ադրբեջանական կողմից հնչում են հայտարարություններ, թե Հայաստանում ու Ադրբեջանում ավարտվել են  ընտրությունները, հետևաբար, պետք է վերսկսվեն արցախյան բանակցությունները: Ինչպե՞ս եք մեկնաբանում նման հայտարարությունները: – Հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթացի բացակայությունը որևէ կապ չի ունեցել ընտրությունների հետ,  այն  կապ է ունեցել Ադրբեջանի դեստրուկտիվ դիրքորոշման հետ, ինչն արձանագրվել է և՛ Վինայում, […]


Մայիս 15, 2018թ. 14:31
Գարիկ Քեռյան

Հարցազրույց քաղաքագետ ԳԱՐԻԿ ՔԵՌՅԱՆԻ հետ -Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե` հանրությունը պետք է զգա, որ սա այն կառավարությունն է, որն ինքն է ձևավորել, սակայն կադրային նշանական առաջին իսկ պահից հանրությունն արտահայտեց իր դժգոհությունը կոնկրետ անձերի վերաբեյալ,  անգամ ոմանք շտապեցին վարչապետի կադրային քաղաքականությունը  ձախողված որակել: Ձեր գնահատականը: -Կառավարությանը պետք է գնահատական տալ ոչ թե ելնելով նշանակված անձերից, այլև նրա կատարած  գործուներությունից: Նախորդ կառավարության հանդեպ համաժողովրդական դժգոհությունը պայամանավորված է […]


Մայիս 8, 2018թ. 21:51
Մանե Թանդիլյան

Հարցազրույց  ՙՙԵլք՚՚ խմբակցության պատգամավոր  ՄԱՆԵ ԹԱՆԴԻԼՅԱՆԻ հետ -Կա համոզմունքը, թե Նիկոլ Փաշինյանի կառավարությունը կունենա կադրային լուրջ խնդիրներ, ոմանք անգամ  ՙկադրային սով՚ ձևակերպումն են օգտագործում:  Փաշինյանի համախոհները ևս չեն թաքցնում, որ իրենց չունեն կառավարման փորձ, կա գիտելիքի պակաս և այլն: Սրա հետ մեկտեղ լսվեց ՀՀԿ խմբակցության ղեկավարի հայտարարությունը, թե պատրաստ են համագործակցել, օգտակար լինել նոր կառավարությանը: […]


Մայիս 4, 2018թ. 23:51
Գագիկ Մինասյան

Հարցազրույց ՀՀԿ խմբակցության պատգամավոր  ԳԱԳԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԻ հետ -Մայիսի 2-ին ԱԺ լիագումար նիստում կազմակերպված սուր հարց ու պատասխանից հետո ՀՀԿ-ներժեց վարչապետի պաշտոնում  Նիկոլ Փաշինյանի թեկնածության առաջադրումը, մինչդեռ մեկ օր անց  կայացրեցիք որոշում՝ պաշտպանել ժողովրդի և ԱԺ 35 պատգամավորների կողմից առաջադրված թեկնածուին։  Հարց է առաջանում ՝ի՞նչը ստիպեց  ՀՀԿ-ին  մեկ օր անց մտափոխվել:  -Ամեն ինչ շատ պարզ է, պետք չէ […]


Մայիս 4, 2018թ. 21:28
վիգեն հակոբյան

Հարցազրույց քաղաքական տեխնոլոգ ՎԻԳԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ հետ – ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացումը խորհրդարանական  բոլոր ուժերը, կարծես թե, համարում են անխուսափելի, ու հիմա խնդիրը  ժամկետների հստակեցման մեջ է, ե՞րբ կազմակերպել: Արդյոք, բոլոր խաղացողների շահերի՞ց է բխում, որ ընտրությունները շուտափույթ կազմակերպվեն:   -Նախ ես այն կարծիքին չեմ, որ ԱԺ արտահերթ ընտրություններն անխուսափելի են:   Չնայած հեղափոխական ընդդիմությունը, նրա կողքին կանգնած […]


Ապրիլ 30, 2018թ. 17:31
Նիկոլ Փաշինյան 1

«Հիմա մեր խնդիրը համերաշխության, նորմալ, աշխատանքային մթնոլորտի ձևավորումն է, և բոլոր հարցերին մենք կմոտենանք հենց այդ տեսանկյունից», – հայտարարեց Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և Հանրապետական կուսակցության հետագա իշխանավարման դեմ պայքարը գլխավորող Նիկոլ Փաշինյանը «Ելք» խմբակցության այսօրվա նիստից հետո, որի ժամանակ նա առաջադրվեց վարչապետի թեկնածու: «Հանրապետական խմբակցության հետ հանդիպման արդյունքներով պարզ կդառնա հարցի պատասխանը» «Ազատություն»․ – Արդեն […]