Հարցազրույցներ

Հուլիս 26, 2017թ. 12:24
Լևոն Շիրինյան

Հարցազրույց քաղաքագետ ԼԵՎՈՆ ՇԻՐԻՆՅԱՆԻ հետ – Սոչիում տեղի ունեցավ Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը. այն կայացավ, մի կողմից Ադրբեջանին հերթական զենքի մեծ խմբաքանակ փոխանցելուց հետո, մյուս կողմից, ռուս-ադրբեջանական հարաբերություններում նկատվող ոչ բարենպաստ հարաբերությունների պայմաններում: Չնայած սուղ տեղեկատվությանը, ի՞նչ կարևոր ուղերծներ նկատեցիք: -Սառնությունը կարող է թվացյալ լինել, վերջին հաշվով, այս երկու երկրները 200 տարի է ոխերիմ […]


Հուլիս 21, 2017թ. 14:13
Վարդան Ոսկանյան

Հարցազրույց իրանագետ ՎԱՐԴԱՆ ՈՍԿԱՆՅԱՆԻ հետ –Վերջերս Իրանի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ ընդունել է <<Իրան-Հայաստան ռազմավարական համագործակցության>> համաձայնագիրը, այն համարվում է ոչ միայն Իրան- Հայաստան, այլև Հայաստանի միջոցով ԵԱՏՄ անդամ պետությունների հետ Իրանի առևտրաշրջանառության սերտացմանը նպաստող փաստաթուղթ: Նման կարևոր հուշագրեր, համաձայնագրեր երկուստեք շատ են ընդունվել, բայց փաստերը ցույց են տալիս, որ դրանք գործնականում չեն կատարվում, ինչո՞ւ, ի՞նչն […]


Հուլիս 19, 2017թ. 20:11
Գագիկ Գինոսյան +

Հարցազրույց ՙՙԿարին՚՚ ազգագրական երգի ու պարի համույթի գեղարվեստական ղեկավար ԳԱԳԻԿ ԳԻՆՈՍՅԱՆԻ հետ – Զնծառայության համակարգում պաշտպանության նախարարությունն իրականացնում է մի շարք հետաքրքիր ծրագրեր՝ ՙՙՊատիվ ունեմ՚՚, ՙՙԵս եմ՚՚: Դուք ևս մասնակցել եք հանրային քննարկումներին, ի՞նչ կասեք նախ ՙՙՊատիվ ունեմ՚՚ ծրագրի մասին, որի գաղափարախոսությունը պատերազմական իրավիճակում հնարվորինս արագ ազգի ներուժը համախմբելն է: -ՙՊատիվ ունեմ՚՚ ծրագրով Պաշտպանության նախարարությունը […]


Հուլիս 12, 2017թ. 21:27
ԱԺ

Հարցազրույց քաղաքագետ ԳԱԳԻԿ ՀԱՄԲԱՐՅԱՆԻ հետ – Նոր Սահմանադրությամբ նախատեսված՝ խորհրդարանական կառավարման համակարգը ենթադրում է խորհրդարանի դերի բարձրացում, հետևաբար, խորհրդարանից ակնլավում է այդ դերին համարժեք նոր գործելաոճ: Մինչդեռ ամիսուկես աշխատած խորհրդարանի որակից հասարակության ներսում արդեն կա դժգոհություն: Ո՞րն է ձեր գնահատականը: -Նոր խորհրդարանը լիովին համապատասխանում է այն քաղաքական համակարգին, որը կա Հայաստանի Հանրապետությունում: Ինքս էլ դժգոհ […]


Հուլիս 12, 2017թ. 12:39
Սուրեն Սարգսյան

Հարցազրույց քաղաքագետ ՍՈՒՐԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ – Ադրբեջանը շարունակում է խախտել հրադադարի պայմանագիրը՝ հրթիռակոծելով Արցախի սահմանները, շարունակում է մերժել Վիենայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմավորվածությունների կատարումը, և այս իրողությունների ֆոնին Բրյուսելում տեղի ունեցավ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարաների հանդիպումը: Ի՞նչ տվեց այն: -Ձեր թվարկած իրողությունների շարքին հավելեմ ևս մի կարևոր հանգամանք: Բրյուսելյան հանդիպումից երկու օր […]


Հուլիս 11, 2017թ. 12:29
Հայկ Նահապետյան

Ռազմաքաղաքական վերլուծաբան, «Հանուն ինքնիշխանության վերականգման» նախաձեռնության համակարգող ՀԱՅԿ ՆԱՀԱՊԵՏՅԱՆԻ հետ -Մեզանում հաճախացել են խոսակցություններն այն մասին, թե միջազգային կենտրոնների կողմից մեր երկրին պարտադրվում են ընդունել այնպիսի օրենքներ, որոնք ազգային անվտանգության տեսանկյունից խիստ վտանգավոր են՝ դեմ են մեր քրիստոնեական արժեհամակարգին, ազգային նկարագրին, դրանցով մեզ պարտադրում են ամրագրել այլասերվածների իրավունքները, հիմքեր ստեղծել երեխաներին ընտանիքներից օտարման համար: Ի՞նչ […]


Հուլիս 2, 2017թ. 21:00
Շիրակ Թորոսյան

Հարցազրույց ՀՀԿ խորհրդարանական խմբակցության պատգամավոր, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ ՇԻՐԱԿ ԹՈՐՈՍՅԱՆԻ հետ –ԵԽԽՎ ամառային նստաշրջանը կարելի է պատմական համարել. տասնամյակներ անց միայն եվրոպացիները համոզվեցին, որ կառույցի կանոնադրության մեջ պետք է ամրագրվի կետ, որը հնարավորություն կտա սկսել վստահությունը կորցրած ԵԽ ԽՎ պաշտոնյաների իմպիչմենտի գործընթաց: Նախադեպն Ագրամունտն էր: Կկարողանա՞ մեր պատվիրակությունն օգտվել այս փոփոխությունից ու ադրբեջանական […]


Հունիս 28, 2017թ. 21:57
Ատոմ Մարգարյան

Հարցազրույց տնտեսագետ, ՀՊՏՀ դոցենտ  ԱՏՈՄ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ հետ –Խորհրդարանում շարունակում է ՙ 2016թ. պետական բյուջեի կատարման մասին՚ տարեկան հաշվետվության քննարկումները, որի ընթացքում ԿԲ նախագահն այսպիսի պատկեր ներկայացրեց, թե 2016-ն ամփոփվեց 0,2 տնտեսական աճով՝ նախորդ տարվա 3%-ի համեմատ և տարվա համար կանխատեսված 2.2%-ի փոխարեն, ներդրումային միջավայրը 2016-ին մնաց թույլ, իսկ տնտեսական աճին նպաստել է զուտ արտահանումը: Փաստորեն, […]


Հունիս 24, 2017թ. 12:13
Միհրան Հակոբյան

Հարցազրույց ՀՀԿ խորհրդարանական խմբակցության պատգամավոր ՄԻՀՐԱՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ հետ – Եվրամիությունն իր խոսնակի շուրթերով նախօրեին կրկին վերահաստատեց իր դիրքորոշումը, թե ԼՂ հակամարտությունում գոյություն ունեցող ստատուս քվոն անկենսունակ է: Ինչպես հայտնի է հայկական ու ադրբեջանական կողմերն այս հարցում ունեն տրամագծորեն հակառակ դիրքորոշումներ, մինչդեռ պարզ չէ, թե միջազգային հանրությունն ի՞նչ է առաջարկում եղած անկենսունակը փոխելու դեպքում: -Եվրամիության հայտարարությունը, […]


Հունիս 19, 2017թ. 15:37
Տիգրան Աբրահամյան +

Հարցազրույց Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական ՏԻԳՐԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ հետ -Վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ռազմական գործողությունների ակտիվացումը Ադրբեջանի կողմից որոշ վերլուծաբաններ համարում են հետևանք այն բանի, թե միջազգային կենտրոնները մերժել են ԼՂ հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու Ալիևի սցենարը և վերջինս ի հեճուկս դրա ավելի ինտենսիվորեն է շարունակում է իր ռազմական ագրեսիան: Բաքվի ներկայիս ակտիվացման պատճառը, կարծում […]