TOP

Մայիս 2, 2018թ. 14:54
Կարեն Կարապետյան

Վարչապետ կարող է ընտրվել միայն խորհրդարանում՝  սահմանադրական ճանապարհով. այս մասին այսօր՝ մայիսի 2-ին, հայտարարություն է տարածել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը: Հայտարարությունում ասվում է. «Հարգելի՛ քաղաքացիներ, Ելնելով այսօր մեր երկրում ստեղծված իրավիճակից, ինչպես նաեւ պառլամենտական կառավարման համակարգի առանձնահատկություններից՝ դիմում եմ բոլոր քաղաքական ուժերին՝ կամք, վճռականություն եւ ճկունություն ցուցաբերել, նստել մի սեղանի շուրջ: Բոլորս գիտակցում ենք, […]


Մայիս 2, 2018թ. 13:56
Բագրատ Եսայան

Անկեղծորեն ուզում եմ հասկանալ այն սցենարը, որը ՀՀԿ-ն նախանշել էր իր համար երեկվա քվեարկությունից հետո։ Պատասխանատու քաղաքական ուժը, որն արդեն 23 տարի իշխանության մաս է (1995-99) կամ իշխանության մեջ մեծամասնություն է (1999-2018), չի կարող անպատասխանատու քայլ անել։ Սցենար 1: Երեկվա քվեարկությունից հետո իրենք պետք է իրենց թիկունքում զգային իրենց կողմնակիցների աջակցությունը և փորձեին կյանքը վերադարձնել […]


Մայիս 2, 2018թ. 09:05
ԵՄ

Եվրամիությունը վերահաստատում է աջակցությունը Հայաստանին՝ բարգավաճ և ժողովրդավարական հասարակություն կառուցելու իր ջանքերում: Այս մասին ասված է Եվրամիության արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մայա Կոսիյանչիցի հայտարարությունում: Միաժամանակ, Եվրամիությունը երեկ երեկոյան հրապարակած հայտարարությունում անչափ կարևորում է, որ «ներգրավված բոլոր կողմերը, այդ թվում՝ իրավապահ մարմինները և հավաքների ու խոսքի իրենց իրավունքը իրացնողները, խուսափեն առճակատումից և զսպվածություն ու պատասխանատվություն ցուցաբերեն, ինչպես […]


Մայիս 2, 2018թ. 03:28
Ատոմ ՄԱրգարյան

  Եկել է ճշմարտության պահը. դուք ուզած-չուզած պետք է առերեսվեք իրականությանը։ Իսկ իրականությունն այն է, որ ՀՀԿ քսանամյա իշխանությունը, չնայած վերջին շրջանի աննշան դրական փոփոխություններին, մեծ հաշվով տապալել է երկրի կառավարումը կյանքի բոլոր բնագավառներում։ Դա է վկայում ժողովրդի գերակշիռ մեծամասնության ընդվզումը։ Հարկավոր է ընդունել փաստերը և իրականությունը։ Այո, դուք մեղավոր եք ստեղծված վիճակի մեջ, դուք […]


Մայիս 1, 2018թ. 19:36
ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հայտարարություն է տարածել, արձանագրելով, որ երկրում ստղծված բարդ իրավիճակը պահանջում է բացառիկ ջանքեր ներդնել՝ «ապահովելու հանդուրժողականությունը և համերաշխությունը»: «Ստեղծված պայմաններում հանրային բոլոր մարմինները պարտավոր են ապահովել քաղաքացիների կողմից խաղաղ հավաքների ազատության իրենց իրավունքի իրացումն ու ցուցաբերել զսպվածություն», – նշել է օմբուդսմենը: Արձանագրելով, որ հատկապես սոցիալական ցանցերում «շարունակում է բարձր մնալ անհանդուրժողականությունը», […]


Մայիս 1, 2018թ. 18:32
աղվան վարդանյան

«Անսահման դժվար է հոսանքին հակառակ գնալը, թեև ժողովրդի վստահությունը վայելող այլ գործիչներ էլ ենք տեսել՝ նաև տխուր վերջաբանով։ Անձամբ ես բարձր եմ գնահատում Նիկոլի անձնազոհությունն ու վճռականությունը, ես հավատում եմ նրա ձգտումների ազնվությանը, այսօրվա ելույթը, հարցերի պատասխաններն էլ այդ են վկայում։ Բայց ես երբեք անձերով չեմ առաջնորդվում, կուռքեր էլ չեմ ընդունում։ Ես վտանգի կանխազգացում ունեմ։ […]


Ապրիլ 29, 2018թ. 19:08
Նիկոլ+

Ժամանակագրական կարգով ներկայացնում է tert.am կայքը   21։00 Ավարտվեց «Իմ քայլը» նախաձեռնության հանրահավաքը Հանրապետության հրապարակում։ 20։45 Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ իրենք զարգացնելու են Հայաստանի հարաբերությունները բոլոր ուղղություններով՝ Եվրամիության, ԱՄՆ-ի, Չինաստանի, երկու անմիջական հարևաններ Վրաստանի և Իրանի հետ: «Դրա համար կան բոլոր նախադրյալները, որովհետև դուք՝ բոլորդ, վերջին տասը օրվա ընթացքում ՀՀ-ի միջազգային կշիռը, հեղինակությունը կրկնապատկել եք, եռապատկել, քառապատկել […]


Ապրիլ 29, 2018թ. 12:04
ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից սոցիալական ցանցերի շարունակվող մշտադիտարկումը վկայում է, որ վերջին մի քանի օրերի ընթացքում ատելության խոսքն ու անհանդուրժողականությունն աճի միտում են դրսեւորում։ Հատկապես մտահոգիչ է սոցիալական ցանցերում հասարակության տարբեր խմբերի բաժանման ու հակադրման միտումը: Ընդ որում, ընդդիմախոսների կարծիքը հաճախ ընդհանրապես չի հանդուրժվում, իսկ հակադարձումները հաճախ մարդու արժանապատվությունը նվաստացնող են, ընդհուպ՝ ատելություն քարոզող, […]


Ապրիլ 28, 2018թ. 17:44
Զատուլին

Ռուսաստանն ուշադիր հետեւում է եւ, անկասկած, հարգում է Հայաստանում յուրաքանչյուր օրինական ընտրություն։ Այս մասին ապրիլի 28-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի կոմիտեի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը։ «Մենք գիտենք ըստ սահմանադրության ինչպես պետք է ընտրությունն կատարվի, եւ հույս ունենք որ ամեն ինչ այդպես էլ կլինի»,-նշել է Զատուլինը։ […]


Ապրիլ 28, 2018թ. 15:08
կարեն կարապետյան տաշիր

Երկրում ստեղծված իրավիճակի և մայիսի 1-ին ԱԺ-ում կայանալիք վարչապետի ընտրությունների վերաբերյալ իր մոտեցումները ճշտելու նպատակով զրուցել ենք ՀՀ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Կարապետյանի հետ: –Պարոն Կարապետյան, երեքշաբթի կայանալիք վարչապետի ընտրություններում Դուք քվեարկելո՞ւ եք արդյոք վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի օգտին: -Իսկ ՀՀԿ-ն երբ է թեկնածու առաջադրել, որ ես հիմա ասեմ՝ քվեարկելու եմ, թե ոչ: –Բայց ունենալո՞ւ […]