TOP

Մայիս 14, 2018թ. 21:58
Վիգեն Սարգսյան

ԱՐՑԱԽԻ ՀԻՄՆԱՀԱՐՑՈՒՄ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԸ ՀԱՅՏՆԻ ԵՆ, ՀԱՅՏՆԻ Է ՆԱԵՎ ՄԵՐ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ ԴՐԱՆՑ Լևոն Տեր-Պետրոսյանի մոտեցումները ղարաբաղյան կարգավորման հարցում հայտնի են երկար ժամանակ: Դրանք դարձան իր հրաժարականի և իր գլխավորած ՀԱԿ-ի` 2017թ. խորհրդարանական ընտրություններում բացարձակ տապալման ակնհայտ պատճառ: Անկեղծ հույս ունեմ, որ Նիկոլ Փաշինյանը չի կիսում իր այդ հանրահայտ մոտեցումներն Արցախյան հիմնախնդրի շուրջ: Կարևորել […]


Մայիս 14, 2018թ. 15:32
Հրանտ Տեր -Աբրահամյան

Մոտավորապես 2015-16 թթ.-ից տարբեր կողմերից ու տարբեր ձեւաչափերով մեր հրապարակային դաշտում սկսեց երեւալ “համաշխարհային հայության” թեման: Հիմա չեմ ուզում շատ խորանալ, թե ինչ կռահումներ ու ենթադրութուններ կարող են լինել այդ առթիվ, եւ ինչ կապ կարող էր լինել կամ չլինել այդ թեմայի արծարծման ու վերջին իրադարձությունների միջեւ (կարծում եմ, որ որոշ կապեր կան): Իմիջայլոց նշեմ, որ […]


Մայիս 14, 2018թ. 13:46
Սուրեն Սարգսյան

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. երկու նոր արտաքին մարտահրավերներ են կանգնած Հայաստանի նոր կառավարության առաջ: Առաջին. օրեր առաջ Սաուդյան Արաբիան հայտարարել է, որ Իրանի կողմից միջուկային ծրագրի վերսկսման դեպքում նա միջուկային զենք ձեռք կբերի: Այս դեպքում Սաուդյան Արաբիան կդառնա Պակիստանից հետո երկրորդ միջուկային տերությունը, որ Հայաստանի նկատմամբ թշնամաբար է տրամադրված: Երկրորդ, ԱՄՆ […]


Մայիս 13, 2018թ. 22:58
վիգեն Սարգսյան

ՊՆ նախկին նախարար Վիգեն Սարգսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արցախյան  հիմնախնդրի կարգավորման շուրջ հայտնած դիրքորոշումների մասին.   Երեք օր առաջ, մամուլի իր ասուլիսում Հայաստանի վարչապետը  որոնք, ըստ իս, կարող են նաև վտանգավոր լինել: Վստահ եմ, որ նա նպատակ չի դրել բարդացնել Հայաստանի վիճակն այդ հարցում, բայց ակնհայտորեն արել է պնդումներ, որոնք ոչ միայն արժանացել են Ադրբեջանի […]


Մայիս 13, 2018թ. 21:08
Արմեն Այվազյան

ՀՀ Կառավարության կազմը սարսափելի հիասթափեցնող է։ Այսպիսի փորձարարական կառավարություն կարող էր իրեն թույլ տալ գուցե Մոնակոն կամ Լիխտենշտայնը, բայց ոչ մշտապես պատերազմական վիճակում գտնվող ու բարդագույն սոցիալ-տնտեսական հիմնախնդիրներ ունեցող մեզ նման մի երկիր։ Ու՞ր են վառ անհատականությունները։  Ու՞ր են բարձրագույն որակավորում ունեցող, փորձառու և չկոռումպացված մասնագետները։ Ու՞ր են ազգային արժեքների պահպանման համար վերջին տարիներին պայքար […]


Մայիս 10, 2018թ. 13:21
Լևոն տեր պետրոսյան

Այս օրերին շատերն են գլուխ կոտրում խորհրդարանի և կառավարության հարաբերություններում ստեղծված արտառոց իրավիճակի քաղաքական բնորոշման վրա: Խորհրդարանական մեծամասնությունը իրեն հայտարարել է ընդդիմություն, իսկ գործադիր իշխանությունը դիտվում է որպես փոքրամասնության կառավարություն: Թեև խորհրդարանական համակարգի համար միանգամայն արտառոց, այսպիսի իրավիճակներ հաճախ ստեղծվում են նախագահական և կիսանախագահական հանրապետություններում, որոնք հայտնի են «համակեցություն» (cohabitation) տերմինով: Դրանք այն դեպքերն են, […]


Մայիս 10, 2018թ. 12:30
Ռուբեն Հակոբյան

Հարգելի վարչապետ, մայիսի 9-ին Արցախում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեցիք, որ Հայաստանը արցախյան հակամարտությունում հակամարտող կողմ է… Դիվանագիտորեն բավականին խոցելի ձեւակերպում, ինչը, կարծում եմ, առաջիկայում միջազգային կառույցներում կարող է նորից օգտագործվել Ադրբեջանի եւ իր հիմնական դաշնակցի կողմից: Ադրբեջանա-թուրքական տանդեմը միջազգային ամբիոններում միշտ ձգտել է Հայաստանը ներկայացնել որպես հակամարտող կողմ` դրանով իսկ արցախյան հակամարտությունը փորձելով ներկայացնել […]


Մայիս 10, 2018թ. 08:49
Ալեն Ղևոնդյան

                     Հարցազրույց քաղաքագետ ԱԼԵՆ ՂԵՎՈՆԴՅԱՆԻ հետ -Ժողովրդավարական երկրներում իշխանափոխություն կատարվում է  ընտրությունների միջոցով. Հայաստանում կատարվածը  իշխանափոխություն է՞ր, թե՞  հրապարակի  պարտադրանքով մեկ կուսակցությունը փոխարինելու եկավ մյուսին: -Հայաստանում իրավիճակը բավականին յուրահատուկ է: Մեր երկիրը որդեգրել է ինստիտուցիոնալ դեմոկրատական բարեփոխումների պարտավորություններ, որը ավել կամ պակաս հաջողությամբ կարողանում էր իրացնել […]


Մայիս 9, 2018թ. 21:04
սպարտակ ղարաբաղցյան

Աշխարհի քարե ծնկանը նստած սովորական քաղաք չէ ՇՈՒՇԻՆ: Ասում են, քաղաքներն էլ ՀԱՄ, ՀՈՏ, ԲՈՒՅՐ ունեն… ՇՈՒՇԻՆ ածխացած ՄԱԳԱՂԱԹԻ հոտ ունի և ՆՈՐԱԾԻՆ ՄԱՆԿԱՆ ԲԱՐՈՒՐԻ ԲՈՒՅՐ… ՇՈՒՇԻՆ ՄԵՐ ԵՐՈՒՍԱՂԵՄՆ Է, ու ամեն ՀԱՅ պարտավոր է թեկուզ երկու օր ,,48,, ժամ ապրել այնտեղ: ՍՊԱՐՏԱԿ ՂԱՐԱԲԱՂՑՅԱՆ


Մայիս 9, 2018թ. 13:28
Շուշին

1992թ. մայիսին ազատագրվեց Արցախի սիրտը` Շուշին: Սբ Ղազանչեցոց եկեղեցում նորից խունկ ծխաց, եւ կարոտած քաղաքում նորից հնչեց հայերենը, որն այս անգամ իր հնչումներով ահարկու էր, առնական ու վառոդաբույր… Այս անգամ, թերեւս առաջին անգամ ձիգ դարեր ի վեր, հայերենը հաստատվեց համազարկով, ճարճատեց գնդացիրներից ու դարձավ փոքր-ինչ խանձված: Այդպիսին է հաղթանակի լեզուն: 21 տարի առաջ տեղի ունեցավ […]