TOP

Հոկտեմբեր 3, 2018թ. 23:47
Արման Բոշյան

<<Իրավունքը>> գրում է. «Քրիստոնեական արժեհամակարգի ու ավանդական ընտանիքի պաշտպանության նախաձեռնությունը» հանդես էր եկել ասուլիսով ու հայտարարել, որ մշակել են միասեռականության քարոզչությունն արգելող օրենքի նախագիծ եւ որպես օրենսդրական նախաձեռնություն` այն կներկայացնեն Ազգային ժողովին: Կարճ ժամանակ անց արձագանքներ եղան խորհրդարանից, որին էլ հաջորդեց այն, որ վերոնշյալ նախաձեռնության գրասենյակում խուզարկություն կատարվեց` ո՛չ ավել, ո՛չ պակաս ԱԱԾ եւ ՀՔԾ պետերի գաղտնալսման հետքերը փնտրելու պատրվակով: Անդրադառնալով իրադարձությունների այսպիսի զարգացմանը` Երեւանի աշխարհաքաղաքական ակումբի ղեկավար,  Համահայկական ծնողական կոմիտեի» հիմնադիր անդամ ԱՐՄԱՆ ԲՈՇՅԱՆԸ  նախ հիշեցնում է այս ամենի նախապատմությունը: – Նախկին իշխանությունների օրոք Հայաստանը մի վեկտոր բռնեց, որն ուղղված էր մեր ազգային ինքնության լիկվիդացմանը: Այն սկսվեց գենդերային օրենքի ստորագրությամբ, հետո մի շարք օրենսդրական փաթեթներ մենք տապալեցինք համատեղ պայքարով, ինչը հեշտ չէր, որովհետեւ մեր պետությունը կառավարվում է: Ինքս ականատես եմ եղել […]


Հոկտեմբեր 3, 2018թ. 22:08
arshak-srbazan-2

Մեր ընթերցողին ենք ներկայացնում ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականի բացառիկ հարցազրույցըՄայր Աթոռ Ս. Էջմիածնի Դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի հետ:  Հաշվի առնելով հարցազրույցի ծավալուն լինելը՝ այն ներկայացնում ենք մաս առ մաս: –Սրբազան, այսօր Հայոց Առաքելական Սուրբ եկեղեցին ապրում է բարդ ու դժվարին օրեր: Դա մեզանում ընթացող ներքին խմորումների՞, թե՞ առհասարակ աշխարհում տեղի ունեցող զարգացումների հետևանք է: Որո՞նք են Ձեր դիտարկումները այս հարցի առնչությամբ: -Արձանագրեմ, որ իր հիմնադրման օրվանից չի եղել մի ժամանակաշրջան, երբ Եկեղեցին բախված չլինի բարդ ու դժվարին խնդիրների: Պայքարը Եկեղեցու առաքելության առանցքն է, իհարկե պայքարը չարի դեմ: Արթուն լինելու մասին փրկչական խոսքը, զուտ տեսական-պատկերավոր ուղերձ չէ, այլ չարի դեմ պայքարի մեջ մշտապես պատրաստ լինելու չափազանց որոշակի և անփոփոխ պատվեր. «Արթո՛ւն մնացէք և աղօ՛թք արէք, որպէսզի փորձութեան մէջ չընկնէք» (Մատթ. ԻԶ. 41):Եկեղեցին իր բնույթով չարին հակադրվող, աշխարհային գայթակղությունների հրդեհի դեմմաքառող հրշեջների հավաքականությունն է: Քրիստոսի գալուստով չարի ու բարու հակադրությունը մտնում է վճռական փուլ, և այդ պատճառով Քրիստոս իր գալստյան մասինասում է. «հուր եկի արկանել յերկիր» (Ղուկ. ԺԲ. 49): Այնպես որ այն, ինչ-որ տեղի է ունենում այսօր, բացարձակապես անսպասելի չէ: Սակայն այդպիսին չլինելով հանդերձ, չի կարելի ասել, որ վտանգավոր չէ: Ավելին, այսօրվա խնդիրները ավելի սպառնալից են, քանի որ ընդգրկում են գիտական, տեխնիկական, տեխնոլոգիական ու հոգեբանական զինանոցի նոր գործիքակազմեր:  Մինչդեռ մարտահրավերների բովանդակությունը նույնն է: Այն մարդու հիվանդագին ձգտումն է որպես ամենակարող ներկայանալու, իսկ լավագույն դեպքում, Աստծու հետ տեղերով փոխվելու: Արարչին հաղթահարելու այս մղումը դարձավ համամարդկային ողբերգության հիմքը  Ադամի ու Եվայի անհնազանդությամբ, շարունակվեց Բաբելոնի աշտարակաշինությամբ ու Սոդոմ-Գոմորով և այսօր էլ ընթանում է տարբեր ընդգրկումներով ու դրսևորումներով: «Ամենայն ինչ կարելի է ինձ» հոգեբանությունն ուղղակի արմատն է մարդկային ողբերգության: Նույն հոգեբանությունն է զսպանակ դարձել մի շարք աշխարհիկ գաղափարախոսությունների համար, որոնք ընդհանուր եզրույթով բնորոշվում են որպես սեկուլյարիզմ (աշխարհիկացում): Սա մի իդեոլոգիա է, որ աշխարհը ճանաչում է հենց միայնաշխարհի համար և բացառում աշխարհից դուրս որևէ այլ իրականություն: Սա մի հոսանք է, որի առանցքը մարդն է, մարդ, որին խորթ է և որի համար անընդունելի է իրենից դուրս այլ հեղինակություն, որի հիմնական կոչումը, ըստ էության, սպառողականությունն է,  սեփականազատությունների ու ցանկությունների իրագործման օրոցքում մեղկանալը: Իհարկե, այսպիսի մտայնությունն ու գաղափարաբանությունը, որ այսօր առաջ է մղվում ժամանակակից հասարակություններում՝ ընդհուպ սահմանվելով որպես կենսաչափական ստանդարտ, չի կարող չհակադրվել այնպիսի հաստատության գոյության ու առաքելության հետ, ինչպիսին Եկեղեցին է:  Եկեղեցու առաքելությունն ինքնին բացառումն է մարդկային իրավունքների ու հակումների բացարձակացման: Որքան էլ «նոր գինիները նոր տիկերի մեջ» (Հմմտ. Ղուկ. Ե. 38) լցնելու պատգամը բարեկարգման շեշտադրում ունենա, այն չի կարող երբեք մեկնաբանվել՝ առավել ևս գործադրվել, որպես ուղերձ առհասարակ գինիներից ուտիկերից  հրաժարվելու: Ընդհանուր բնույթի այս դիտարկումներից դատելով ակնհայտ է, որ ինչպես հայաստանյան իրականությունը, այնպես և, առավել ևս հայ կյանքը՝ իր ողջ աշխարհագրությամբ, չէր կարող զերծ մնալ նման հոսանքների ազդեցությունից: Եվ այս շրջանակներում է, որ […]


Սեպտեմբեր 29, 2018թ. 22:07
Hayk

Մեկ օրվա հրադադարի ռեժիմի կտրուկ նվազումը լավատեսական է, բայց ընդհանրական գնահատական տալու և արդյունքների մասին խոսելու համար բավական ժամանակ ունենք անցնելու: Այս մասին Тert.am-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը` անդրադառնալով Դուշանբեում Փաշինյան-Ալիև պայմանավորվածություններին, դրանից հետո հնչող գնահատականներին, թե հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը կտրուկ նվազել են: «Օպերատիվ կապի ստեղծումը, Ադրբեջանի ԶՈՒ համապատասխան ստորաբաժանումների հրամանատարների […]


Սեպտեմբեր 29, 2018թ. 21:54
Ռուզան Ասատրյան

Աշխարհում վաղուց իրականացվում է մշակութային հնագույն արժեքների կողոպուտ, որի խորքում աշխարհի հնագույն ազգի՝ հայի քաղաքակրթության գանձերն են նաև: Մեկ գիշերում ավարառուները թալանեցին Իրաքի թանգարանը, որը պահպանում էր Շումերական քաղաքակրթության բացառիկ արժեքներ: Շումերները Զագրոսի լեռներից  Միջագետքի բերքատու հողատարածքներ իջած հայերն են, որը պատմության կեղծարարները արհեստական հեռացրել են մեր անցյալից: Հայաստանն այդ հնագույն քաղաքակրթության կեսն է և […]


Սեպտեմբեր 29, 2018թ. 20:26
Տեր Վահրամ քահանա

Վերջին օրերին առավել քննարկվող հարցերից է միասեռականությունն ու դրա նկատմամբ հանդուրժողականությունը: Խնդրի վերաբերյալ արտահայտվեցին քաղաքական, հասարակական գործիչներ, գրողներ, բլոգերներ, քահանաներ, հայտարարությամբ հանդես եկան նաև օտարերկրյա 3 առաքելությունների /կազմակերպությունների/ հայաստանյան գրասենյակներ: Panorama.am-ը խնդրի վերաբերյալ Հայ առաքելական եկեղեցու պաշտոնական դիրքորոշումը ճշտելու համար հարցեր է ուղղել Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանին, ով ներկայացնում է Մայր […]


Սեպտեմբեր 17, 2018թ. 21:29
Hayk

Այսօր, առավոտյան ժամը 9:35-ին ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության և ոստիկանության աշխատակիցների կողմից խուզարկություն Է իրականացվել «Քրիստոնեական արժեհամակարգի և ավանդական ընտանիքի պաշտպանության» նախաձեռնության գրասենյակում՝ ՀՔԾ և ԱԱԾ պետերի խոսակցության հայտնի գաղտնալսման առիթով հարուցված քրեական գործի շրջանակներում: Միաժամանակ խուզարկություն է իրականացվել նաև հիշյալ նախաձեռնության ղեկավարներից մեկի՝ Հայկ Այվազյանի բնակարանում: Դատարանի որոշման մեջ, մասնավորապես, […]


Օգոստոս 16, 2018թ. 20:26
շուռնուխ

Վերջերս Սյունիքի Շուռնուխ գյուղում այսպես կոչված ԼԳԲՏ ներկայացուցիչների և տեղի բնակիչների միջև տեղի ունեցած միջադեպը հասարակական կյանքում լայն արձագանք ստացավ: Տեղի ունեցածի վերաբերյալ հնչող կարծիքները կարելի է բաժանել երկու խմբի. մեկով, ոչ ուղղակի կերպով, փորձ է արվում պաշտպանել սեռական փոքրամասնությունների իրավունքները` նշելով, որ բռնությունը դատապարտելի է, մյուսով` արդարացվում է շուռնուխցիների ադեկվատ արձագանքն այլասերվածություն տարածողների սանձարձակ պահվածքին: Առաջին […]


Օգոստոս 2, 2018թ. 00:00
հայր Կորյուն

Մեր աղբյուրների համաձայն, հակակաթողիկոսական ակտիվիստ Հայկ Առաքելյանը, նախկին կուսակրոն հոգևորական տեր Կորյուն Առաքելյանի, ոչ թե եղբոոր տղան է, այլ հարազատ տղան: Սա նշանակում է, որ նա խախտել է կուսակրոնության ուխտը: Հայ Առաքելական եկեղեցու հավատավորների անունից, նախկին հոգևորականին տալիս ենք 48 ժամ ժամանանակ, որպեսզի նա ԴՆԹ անալիզներ անցնի և հրապարակի փաստաթղթերն այն մասին, որ Հայկ Առաքելյանն […]


Հուլիս 17, 2018թ. 21:44
Գևորգ Յազչյան

Գևորգ Յազիչյան անունով այս արարծը ոչ միայն ոտքից գլուխ և ողջ էությամբ ստախոս է, բայց սա հերիք չէ, մի բան էլ ավելին՝ իբրև բազմակողմանի վարձկան լրտես հայության և Հայաստանի պետության թշնամի է։ Այս խելապակաս <<պատմաբան>> կոչեցյալը փողի դիմաց հայությանն ու Հայաստանին դարձրել էր հակասեմական երկիր՝ մեզ ընդգրկելով ԱՄՆ պետդեպարտամենտի տարեկան զեկուցագրերի մեջ։ Ինչ էր արել […]


Հուլիս 6, 2018թ. 00:11
lil 1

Մուգ ֆոնի վրա անկանոն, դեղնավուն կամ կարմիր քառանկյուն, կարծես, խավարի մեջ բացվող հեռավոր դռներ։ Շուրջբոլորն անելանելիության պատեր են, բայց նկարչուհին այդ պատերի ետևում լույս է տեսնում։ Դա մարդկային ազատագրության խորհրդանիշն է. արվեստագետը ստեղծագործության միջոցով ազատագրվում է, փրկվում։ Վարդան Ջալոյան Արմենուհի Մարտիրոսյանը ստեղծագործում է ավելի քանի 25 տարի։ Նրա կտավները զարդարել են աշխարհի տարբեր երկրների ցուցասրահներ, […]