TOP

Փետրվար 3, 2018թ. 21:13
Հայկ

Նժդեհի դեմ հյուսվող կեղծիքն ուղղված է Հայաստանի և Ռուսաստանի դեմ Ռուսաստանյան որոշ ուժեր ու նրանց հետ համագործակցող լրատվամիջոցներն  արդեն մեկ տարի է լծվել են Հայաստանն ու հայ ժողովրդին ֆաշիզմի և նացիզմի հետ կապելու, հիտլերյան Գերմանիայի հետ հայերի համագործակցության մասին հնարովի պատություններ, հերյուրանքներ տարածելու անպատվաբեր գործին։ Այս հակահայկական արշավի ղեկը ադրբեջանամետ լոբբիստական շրջանակների ձեռքում է, մասնավորաբար, […]


Փետրվար 1, 2018թ. 14:59
Սուրեն Սարգսյան

Հարցազրույց միջազգայնագետ ՍՈՒՐԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ –Պարոն Սարգսյան, ի՞նչ հաճախականությամբ են սովորաբար երկրները փոխում իրենց ազգային անվտանգության ռազմավարությունները: Ի դեպ, մեր փաստաթղթի ընդունումից անցել է 10 տարի: Եվ այս առումով, ինչպե՞ս կաձագանքեք նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, թե հասունացել է ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությունը վերանայելու և արդիականացնելու ժամանակը: -Մարդկության պատմության տարբեր ժամանակահատվածներում լինում են աշխարհաքաղաքական լուրջ ցնցումներ, […]


Հունվար 30, 2018թ. 15:07
Գարիկ Քեռյան

Հարցազրույց  քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր  ԳԱՐԻԿ ՔԵՌՅԱՆԻ հետ –Գործող նախագահ Սերժ Սարգսյանից ստանալով նախագահի թեկնածու լինելու առաջարկը, Արմեն Սարգսյանը ժամանակ խնդրեց՝ մինչ որոշում կայացնելը հանդիպել խորհրդարանական, արտախորհրդարանական ուժերի ու հանրության լայն շրջանակների հետ: Սա մեր քաղաքական իրականության մեջ եզակի երևույթ է. այն սահմանադրական պահանջ է՞ միայն, թե՞ նաև թեկնածուի նախընտրությամբ արվող քայլ, այն է՝ ներհայաստանյան […]


Հունվար 27, 2018թ. 19:44
Արամ Սաֆարյան 1

Հունվարի 27-ին «Էրեբունի պլազա»  բիզնես կենտրոնում տեղի ունեցավ կլոր սեղան-քննարկում «Պաշտպանենք անչափահասներին վտանգավոր տեղեկատվությունից» թեմայով: Քննարկման շրջանակներում միջոցառման կազմակերպիչները ներկայացրեցին այն բոլոր տեսակի վտանգավոր տեղեկատվությունը, որը դիտավորյալ կերպով շրջանառվում է անչափահասների շրջանում: Ինչպես նաև ներկայացրեցին այն մեթոդները, որոնք Հայաստանում վերջերս ակտիվորեն կիրառվում է օտարամոլ արժեքներ սերմանելու համար: Միջոցառման կազմակերպիչ, «Ժողովրդի ձայնը» հասարակական ակումբի փորձագետ Արման Ղուկասյանը […]


Հունվար 26, 2018թ. 21:34
Կարինե Եսայան 2

Այսօր  «Իմպերիում պլազա» բիզնես կենտրոնի կոնֆերենց-դահլիճում տեղի ունեցավ «Ավանդական ընտանիքի հաստատությանը արդիական սպառնալիքներ և մարտահրավերներ (իրողությունների գնահատականներ և 2017 թ. պայքարի արդյունքներ)» համաժողովը: Ստորև նեկայացնում ենք «Հանուն քրիստոնեական ընտանիքի» նախաձեռնության ղեկավար, քաղաքագետ-միջազգայնագետ ԿԱՐԻՆԵ ԵՍԱՅԱՆԻ ելույթը: Օրենքների ընդունման պատմությունը՝ 2013 թվականից ի վեր 1991թվականին, Խորհրդային Միության կազմաքանդումից հետո, նախկին խորհրդային հանրապետություններին, այդ թվում նաև Հայաստանի Հանրապետությանը, միջազգային կառույցների կողմից պարտադրվել ու […]


Հունվար 22, 2018թ. 22:09
նաիրա Կարապետյան

Վեհաժողովում գործում է Կոռուպցիոն մեղադրանքների հետաքննության արտաքին անկախ մարմին, և «Ադրբեջանական լվացքատուն» կոչվող զեկույցի հետևանքով մի քանի ազգային պատվիրակություններ շտապեցին «առողջացնել» իրենց պատվիրակությունները և ազատվել այս կամ այն կերպ Ադրբեջանի հետ կապ ունեցող իրենց պատգամավորներից: Նշեմ, որ նրանց թվում կան շատ ակնառու գործիչներ, ովքեր Վեհաժողովում զբաղեցնում էին լուրջ պաշտոններ: Նշեմ նրանցից մի քանիսին: Եվ այսպես, Բելգիայի […]


Հունվար 22, 2018թ. 21:41
Արթուր Շահնազարյան

Լավ չէ, որ Հայաստանի նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը հանդիպելու է  մտավորականների շրջանակի հետ,  որովհետև, ցավոք, նրա հետ կհանդիպեցնեն անտաղանդ երգիչներին, մեր մշակույթը, մեր լեզուն ծաղր ու ծանակ անող, ժարգոնով խոսող մայմուններին: Գալու են շրջապատելու են նրան, իսկ ազնիվ մտավորականներին կմոռանան, ո՛չ կկանչեն, ո՛չ էլ կթողնեն, որ հարց  տան: Այսօրվա հայ մտավորականները մարդ են ման գալիս […]


Հունվար 13, 2018թ. 16:43
ազատ արշակյան

Հարցազրույց ԳԽ և ԱԺ նախկին պատգամավոր, խորհրդային այլախոհական ԱԶԱՏ ԱՐՇԱԿՅԱՆԻ հետ       -Լինել խորհրդարանական քաղաքական ուժ, ունենալ օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալու, երկրի թիվ մեկ քաղաքական ամբիոնից սեփական տեսակետները ժողովրդին հասցնելու հնարավորություն, բայց միաժամանակ նախընտրել փողոցային պայքարը. սա ճի՞շտ քաղաքական կեցվածք է: Այս առումով, ինչպե՞ս կգնահատեք խորհրդարանական ՙՙԵլք՚՚-ի փողոցային երթը: -Ես կարծում եմ, որ […]


Հունվար 12, 2018թ. 22:56
Աշոտ Թավադյան 1

Հարցազրույց տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր ԱՇՈՏ ԹԱՎԱԴՅԱՆԻ հետ –Սպառողական շուկայում որոշ ապրանքատեսակների թանկացումները հիմնականում պայմանավորվեցին միջազգային շուկայում տվյալ ապրանքատեսակների գնային տատանումներով: Իսկ Հայաստանի կառավարությունը կարող է՞ր հակազդել գնաճի ազդեցություններին ու գոնե մասամբ կանխել այդ ալիքը: -Գնաճի հարցում չորս գործոններ ունեցել են իրենց լուրջ ազդեցությունը: Առաջինը վառելիքի աքսիզային հարկի աճն է: Երկրորդը՝ համաշխարհային շուկայում նավթամքերքի գների աճն […]


Հունվար 10, 2018թ. 22:16
Թևան պողոսյան

2017թ. հոկտեմբերի 24-ին նախագահ Սերժ Սարգսյանը  պաշտպանության նախարարին հանձնարարել էր մշակել բանակի արդիականացման 7-ամյա ծրագիր, որով նախատեսվում է որակական նոր, բացառիկ մակարդակի վրա դնել զինված ուժերի կառավարման համակարգի արդյունավետությունը, զինուժի պատրաստության և մարտունակության աստիճանը:  Ռազմավարական նշանակության այս փաստաթուղթը մշակելու համար ձևավորվեց աշխատանքային խումբ, ու տրվեց  ծրագրի քննարկումների մեկնարկը:  Այսօր փաստաթուղթը քննարկվում է փորձագիտական շրջանակներում: Թեմայի շուրջ զրուցեցինք Մարդկային զարգացման […]