TOP

Ապրիլ 27, 2018թ. 19:16
Դեմկուս

ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ   Նկատի ունենալով, որ շարժման գլխավոր նպատակը համակարգից ազատվելն է, որը մեր ժողովրդի բացարձակ մեծամասնության ցանկությունն է, այդ ճանապարհին հրամայական է դառնում միմիայն ճշգրիտ քայլեր իրականացնելը: Գտնում ենք, եթե որպես շարժման և պայքարի առաջնորդ, Նիկոլ Փաշինյանը, ով վայելում է հանրության վստահությունը, պատրաստ է  ընտրվել ՀՀ վարչապետ, այս դժվար […]


Ապրիլ 26, 2018թ. 14:02
Ռուբեն հակոբյան

Բարեւ, Նիկոլ: Միանգամից ասեմ` չէի հավատում, որ դու կամ որեւէ մեկը կարող էր հասարակության մեջ տիրող համատարած ընկճվածության պայմաններում անել այն, ինչ դու կարողացար անել: Նույնպես չեմ կարծում, որ որեւէ մեկը կհավատար դրան: Կեցցե´ս, դու հաղթեցիր: Համընդհանուր արժանապատվության ինքնագիտակցում եւ ժպտացող դեմքեր կան այսօր ամենուր` փողոցում, տանը, սրճարաններում, ինչը տեւական ժամանակ բացակայում էր մեզանում: Համաձայն […]


Ապրիլ 26, 2018թ. 12:47
Գագիկ Մինասյան

ՀՀԿ խմբակցությունը այսօր կամ վաղը նիստ կհրավիրի` որոշելու վարչապետի թեկնածության հարցը: Այս մասին NEWS.am– ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը: «Դեռ ոչինչ չենք որոշել այսօր կամ վաղը նիստ կհրավիրենք եւ կքննարկենք մեր վարչապետի թեկնածության հարցը»,-ասաց նա: Նշենք, որ ապրիլի 25-ին տեղի ունեցավ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության անդամների հանդիպումը պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի եւ […]


Ապրիլ 25, 2018թ. 23:00
Վովա

ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը հանդես է եկել ուղերձով, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև։ «Հարգելի համաքաղաքացինե´ր: Ձեզ եմ դիմում և´ որպես ոստիկանության պետ, և´ որպես քաղաքացի: Չեմ ուզում անդրադառնալ վերջին իրադարձությունների իրավական կողմին. ոստիկանությունը բազմիցս խոսել է այդ մասին` վստահ լինելով նաև հասարակության բարձր իրավագիտակցությանն ու քաղաքացիական ընկալունակությանը: Չեմ ցանկանում նաև գնահատական տալ կողմերին ու […]


Ապրիլ 25, 2018թ. 21:59
Արամ Սարգսյան

Հարցազրույց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ -Կարեն Կարապետյանի առաջարկով նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարեց խորհրդարանական ու արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ խորհրդակցություններ սկսելու մասին` քննարկելու երկրում ստեղծված վիճակը և դրանից դուրս գալու ուղիները: Մասնակցելո՞ւ եք այդ  քննակումներին, և որպես իրավիճակից ելք ի՞նչ առաջարկ եք ներկայացնելու: -Դեռևս ապրիլի 16-ին մեր կուսակցությունը  տարածեց հայտարարություն, որտեղ  շեշտեցինք, որ կա քաղաքական  խորհրդի […]


Ապրիլ 24, 2018թ. 22:21
Կարեն Վերանյան

Նայում եմ Նիկոլի մամուլի ասուլիսը ու ինձ այս ամենում առավել քան սկսում է ոչ միայն հետաքրքրել, այլև մտահոգել գլխավորապես մեկ հարց, այն է` երկրի ու բնակչության անվտանգությունը արտաքին ռիսկերի ու սպառնալիքների ներքո: Կարծում եմ, վերջին տարիներին Հայաստանն այսքան խոցելի չի եղել արտաքին և առաջին հերթին` ռազմական սպառնալիքների ֆոնի ներքո, քան ներկայիս իրավիճակում. Այս հարցում հաշվի […]


Ապրիլ 24, 2018թ. 21:10
Կարեն Կարապետյան

Վարչապետի պաշտոնակատարը շնորհակալություն է հայտնել լարվածության թուլացմանը նպաստած երկրներին Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դեսպանների և դիվանագիտական կարգավիճակ ունեցող միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ: Վարչապետի պաշտոնական կայքէջի համաձայն՝ Կարապետյանը շնորհակալություն է հայտնել հրավերն ընդունելու և հանդիպմանը ներկա գտնվելու համար` վստահություն հայտնելով, որ դեսպանները ուշադրությամբ հետևել են վերջին օրերին Հայաստանում ընթացող […]


Ապրիլ 21, 2018թ. 23:32
վտարանդի կառավարության զինանշան

Այս օրերին համայն հայության ուշադրության կենտրոնում է Երևանը եւ տեղի ունեցող քաղաքացիական ընդվզումը: Արևմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարությունը չի կարող անտարբեր մնալ Հայաստան Պետության տարածքում ընթացող բողոքի ցույցերի և քաղաքացիական զարգացումների նկատմամբ : Հայաստան Պետությունը գտնվում է իր համար շատ բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում, և ցանկացած անհամաչափ ցնցում կարող է անդառնալի հետևանքներ ունենալ մեր պետության վրա։ Հասարակությունը […]


Ապրիլ 20, 2018թ. 14:31
Արամ Ա Կաթողիկոս

Այսօր առավոտյան  Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսը մի քանի ժամով ժամանում է Հայաստան: Նա նույն օրը կվերադառնա Անթիլիաս: Բեյրութի օդանավակայանում Հայաստան մեկնելուց առաջ  պատասխանելով Cilicia TV-ի՝ Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հարցերին՝  ներկայացրել է իր մտահոգություններն ու տեսակետները: «Անհանգիստ ենք նաև մենք ՝ բոլորս: Ինչպես Հայաստանի հզորացումն ու ծաղկումը մեր բոլորի պարտքն է ու հպարտությունը, այնպես էլ […]


Ապրիլ 20, 2018թ. 13:03
Հայկ Նահապետյան ++

Հարցազրույց ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ  ՀԱՅԿ ՆԱՀԱՊԵՏՅԱՆԻ հետ -Վերջին օրերին ավելի հաճախ է հնչում այն հարցը, թե փաշինյանական  հավաքների թիկունքում կա՞ն դրսի ուժեր, թե՞ չկան, ի՞նչ է կատարվում մեր երկրում՝ գունավոր հեղափոխություն է՞ սա: Ձեր ուսումնասիրություններն ի՞նչ են ցույց տալիս:  -Որպեսզի գնահատենք, թե ի՞նչ է կատարվում  մեր երկրում, դրսից կառավարվող գործընթաց է, թե ոչ,  պետք է […]