Culture-Hogevor

Հունվար 19, 2017թ. 14:51
Արման Ծատուրյան

Հայաստանի ազգային պատկերասրահը երեկ կայացած մամլո ասուլիսի ժամանակ անդրադարձել է այս տարվա համար նախատեսված միջոցառումներին ու ծրագրերին: Տարին հագեցած է լինելու տարաբնույթ իրադարձություններով, որոնցից ամենակարևորը Հայաստանի ազգային պատկերասրահի կողմից կազմակերպվող Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին նվիրված ցուցահանդեսն է: Մեկ տարուց ավել կազմակերպվող այս ցուցահանդեսը ներառելու է ցուցանմուշներ Ռուսաստանի թանգարաններից, նաև կներկայացվեն աշխատանքներ, որոնք երբևէ չեն ցուցադրվել: […]


Դեկտեմբեր 16, 2016թ. 13:44

Ամանորյա արձակուրդներին «NANO» պրոդաքշընը հայ մանուկներին ու նրանց ծնողնեին հնարավորություն կտա մասնակցելու արտասովոր ձմեռային ճամփորդության դեպի կախարդական մի աշխարհ, որտեղ ապրում են կախարդված արքայադուստրեր, զվարճալի խոսող ձնեմարդեր, խիզախ սառցահատներ և բարի տրոլլներ: Աշխարհ, որտեղ ոչ մի կախարդանք ի զորու չէ բաժանել երկու քույրերի, որտեղ ճշմարիտ ընկերությունն ու սերը ընդունակ են հալեցնել ամենակարծր սառույցը թե՛ դրսում, թե՛ մտերիմ […]


Դեկտեմբեր 8, 2016թ. 20:11
shtraus

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը հանդես է գալիս ևս մեկ հետաքրքիր նախաձեռնությամբ: Դեկտեմբերի 22-ին ժամը 19:00 ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության հովանու ներքո մշակութային օջախում կանցկացվի Ռիխարդ Շտրաուսին նվիրված երեկո: «Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը և Խաչատրյանի անվան տրիոն DVV International-ի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ այս տարի ներկայացրին մի նոր նախագիծ, որի անդրանիկ երեկոն հունիսին տեղի է ունեցել թանգարանում: Այս […]


Դեկտեմբեր 8, 2016թ. 20:08
limma

Ջազ, բլյուզ, սոուլ, գոսպել ժանրերում հանդես եկող երիտասարդ երգչուհի Մարիաննա Լիման հանրության դատին է հանձնել իր նոր` «Our blues» («Մեր բլյուզը») երգի տեսահոլովակը: Ստեղծագործության երաժշտության հեղինակն է Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ, կոմպոզիտոր Նարինե Զարիֆյանը, իսկ խոսքերը գրել է Մարիաննա Լիման: Տեսահոլովակը նկարահանել է Ռոբերտ Բաբայանը: «Our blues» երգըԶ արիֆյանի և Լիմայի առաջին համագործակցությունն է, սակայն […]


Դեկտեմբեր 6, 2016թ. 23:17

Ինչպես և սպասվում էր, ռուսաստանցի հանրահայտ  երգիչ Դիմա Բիլանի հարցազրույցը МузТВ-ին և նրա հայտարարությունն այն մասին, որ իր նախատատը հայ է՝  Շուշան Տիգրանի Կրունին, որ նա Հայոց ցեղասպանության վերապրածներից է, իսկ ինքն էլ զբաղված է Հայոց ցեղասպանության մասին երգի տեսահոլովակի նկարահանումներով` սկանդալ է առաջացրել Բաքվում: Այս լուրը շանթահարել է ազերիական ԶԼՄ-ներին, որոնք ապուշ վերլուծություններով են հանդես […]


Դեկտեմբեր 5, 2016թ. 13:58
narek-2

Սիրված դերասան, ռեժիսոր Նարեկ Դուրյանի ղեկավարած և հիմնադրած «Բոհեմ» թատրոնը Նոր տարվան ընդառաջ հետաքրքիր բեմականացում կներկայացնի: Բաղրամյան 3 հասցեում գտնվող թատրոնում վերջին ամիսներին ցուցադրվում են սիրված «Իմ կնոջ անունն է Մորիս», «Մորաքույրը Փարիզից», «Շեղշե լա ֆամ», «Սե լա վի» և «Կոմա Նոստրա» ներկայացումները: Դեկտեմբերի 25-ից էլ թատրոնի խաղացանկը կհամալրի նոր մանկական ներկայացումը: Թատրոնի պրոդյուսեր Քրիստինա […]


Նոյեմբեր 28, 2016թ. 20:37
rostomyan

Դեկտեմբերի 6-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի հիմնադիր նախագահ և գեղարվեստական ղեկավար` Ստեփան Ռոստոմյանի 60-ամյակին նվիրված հոբելյանական երեկոն: Համերգին մասնակցում են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, «Հովեր» պետական կամերային երգչախումբը, Վահագն Հայրապետյան ջազ տրիոն, սոպրանո Հենրիետտա Հարությունովան, դաշնակահար Արթուր Ավանեսովը: Հոբելյանական երեկոն ղեկավարելու են դիրիժոր Էդուարդ […]


Նոյեմբեր 28, 2016թ. 20:27

Նոյեմբերի 27-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ հայ հանդիսատեսի և սառույցի արքաների հանդիպումը՝ Եվգենի Պլյուշչենկոյի  գլխավորությամբ։ Forpostart Production ընկերության (տնօրեն Զառա Մխեյան) նախաձեռնությամբ  իրականացավ  KING ON ICE PREZENT- FASHION ON ICE փառահեղ  շոու ծրագիրը (պրոդյուսեր՝ Արի Զախարյան, բեմադրիչ՝ Էմիլ Կարատ)։ Սառույցի արքաների այս շոու ծրագիրը մշակվել և իրականացվել է հատուկ հայ հանդիսատեսի համար։ Այն […]


Նոյեմբեր 18, 2016թ. 16:28

Հայաստանյան ամենասպասված իրադարձությանը հաշված օրեր են մնացել: «Forpostart production»-ի գլխավոր տնօրեն Զառա Մխեյանը հարցազրույցում անդրադարձել է շոուին: -Զառա, նոյեմբերի 27-ին Մարզահամերգային համալիրում կկայանա «KINGS ON ICE PRESENT – FASHION ON ICE» փառահեղ շոուն: Իսկ ի՞նչ է սպասվում հայ հանդիսատեսին այս անգամ, ինչո՞վ է այս շոուն տարբերվում նախորդից: -Սա հերթական շոուն չէ, իրականում այն իրադարձություն է […]


Նոյեմբեր 10, 2016թ. 17:55
2

Նոյեմբերի 6-ին Ուելսի մայրաքաղաք Քարդիֆում տեղի ունեցավ 1964թ. ստեղծված Քարդիֆի Պոլիֆոնիկ երգչախմբի եւ Լոնդոնի Թեքեյան Խնամակալ մարմնի 3-ամյա «Կոմիտաս» երգչախմբի բացառիկ եւ երկար սպասված համերգը: Կազմակերպիչներն էին «Կոմիտաս» երգչախմբի նախագահ Վարդան Ուզունյանը,  գեղարվեստական ղեկավար եւ խմբավար Սիփան Օլահը, Քարդիֆի Պոլիֆոնիկ երգչախմբի պատասխանատուներից Մայք Փեփերը, գեղարվեստական ղեկավար եւ խմբավար Դեյվիդ Յանգը եւ Ուելսի եկեղեցական ծխական խորհրդի […]