Culture-Hogevor

Ապրիլ 29, 2017թ. 21:20
Սիլվա Կապուտիկյան

Ապստամբություն Ես չեմ ապրում արդեն ու ես չեմ էլ մեռնում, Եվ իմ չմեռնելը տևելու է երկար, Ո՛ւր էլ լինեմ` տանը, դրսում, հեռաստանում, Ես ձեր դատաստանին պետք է լինեմ ներկա: Դուք, փոքր ու մեծ տերեր, այրեր դուք ապիկար, Առաջնորդներ չնչին ու կեսկատար, Ստոր ձեր տեսակին ստորոտն էր հարմար, Դուք եղծությամբ, ստով հասաք կատար: Մտքի ընտրյալներին դուք […]


Ապրիլ 16, 2017թ. 15:53
Պատարագ

Ապրիլի 16-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին մեծ շուքով նշեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Սուրբ Հարության տոնը։ Տոնի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Սուրբ Պատարագ մատուցեց Հայոց Եկեղեցու հովվապետ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Հոգևորականների խաչվառազարդ թափորով, «Հրաշափառ» շարականի երգեցողության ներքո, Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը […]


Ապրիլ 9, 2017թ. 20:51
օլիմպիադա

«Թեքեյան Կենտրոն» հիմնադրամը սիրով հրավիրում է մասնակցելու «Թեքեյանական 7-րդ օլիմպիադա» ծրագրի հաղթողների մրցանակաբաշխության արարողությանը, որը տեղի կունենա ս.թ. ապրիլի 12-ին`ժամը 16.30-ին, 2010թ. սկսած ԹԿՀ իրականացնում է ամենամյա «Թեքեյանական օլիմպիադա» ծրագիրը եւ նրա շրջանակում անցկացվող «Մաթեմատիկա», «Հայոց լեզու եւ գրականություն» եւ «Անգլերեն լեզու» առարկաների մրցույթ:   Ծրագրի նպատակն է քաջալերել աշակերտներին խորացնելու գիտելիքներն ու ապահովելու բարձր առաջադիմություն, առողջ […]


Ապրիլ 7, 2017թ. 12:43
Celebration of Armenian Christmas at Mother See of Holy Etchmiadzin

Համայն հայության նվիրական սրբավայր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Սուրբ Աստվածածնի Ավետման տոնի առիթով Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում մեր ժողովրդին և մեր բարեմաղթանքները՝ մայրության բերկրանքին սպասող կանանց, բոլոր մայրերին և օրիորդներին: Սիրելիներ, այսօր մեր Սուրբ Եկեղեցու խորաններից Տիրամոր բարեխոսությամբ օրհնություն է բաշխվում բոլոր հավատացյալներին, օրհնվում են մայրության բերկրանքին սպասող կանայք և փոխանցվում է Սուրբ Ավետման […]


Ապրիլ 5, 2017թ. 16:51
Արմեն Ամիրյան

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի պարզաբանումը՝ Օպերային թատրոնի շենքում միջավայրի փոփոխության բանավեճի առիթով «Ժամանակն է, որ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնն իրական բարձր արվեստի դիմագիծ ունենա. նկատի ունեմ և′ խաղացանկը, և′ շենքային պայմանները։ Բայց քանի որ լրատվամիջոցներում ամենաթարմ արձագանքը շենքային պայմանների մասին է, ուստի ուզում եմ պարզաբանում տալ հենց այդ հարցով։ […]


Մարտ 30, 2017թ. 14:40
ցուցահանդես

  «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամը, Երեւանի քաղաքապետարանի Երեւան քաղաքի պատմության թանգարանը սիրով հրավիրում են Ձեզ ներկա գտնվելու ԱՊՐԻԼՅԱՆ ՀԵՐՈՍՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ նվիրված արցախցի, նոր սերնդի գեղանկարիչների եւ քանդակագործների «ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆ այլընտրանք չունի. ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆ» խորագրով ցուցահանդեսի բացմանը: Այն տեղի կունենա ապրիլի 5-ին, ժամը 17.00-ին, Երեւանի պատմության թանգարանի ցուցասրահում: (Հասցեն ք.Երեւան, Արգիշտի 1/1)   Ներկայացված են վեց տասնյակ աշխատանքներ՝ գեղանկար, գրաֆիկա, քանդակ: Ցուցահանդեսը կգործի մինչեւ ս.թ. ապրիլի 17-ը:  


Մարտ 23, 2017թ. 16:29
Տ. եպիսկոպոս Սահակ Մաշալյան

Պոլսո Հայոց պատրիարքարանի եկեղեցական խորհրդի նախագահ Տ. եպիսկոպոս Սահակ Մաշալյանը հարցազրույց է տվել Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօսին» և հայտարարել, որ Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդի պաշտոնում մնալ շարունակող Արամ Աթեշյանն այլևս պետք է ընտրություն կատարի՝ կա՛մ համայնքն ու եկեղեցին, կա՛մ պետությունը: «Այնպես է երևում, որ նա ցանկանում է պետության թիկունքն ունենալով շարունակել մնալ այդ աթոռին: Վիճելի է, […]


Մարտ 13, 2017թ. 21:54
բյուլբյուլօղլի 1

2006-ից ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին կարող է զբաղեցնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի պաշտոնը։ Ընտրությունը կկայանա 2017-ի աշնանը։ Այժմ այս պաշտոնում Բուլղարիայի ներկայացուցիչն է՝ Իրինա Բոկովան։ Մինչև ապրիլի 1-ը ՅՈՒՆԵՍԿՕ-ն կհայտարարի նաև մյուս թեկնածուների մասին։ Նման բարձր պաշտոնի հավակնում է հայկական եկեղեցիները, խաչքարերը (մասնավորաբար հիշենք Ջուղայի խաչքարեի կոտորածը, որ կազմակրեպվեց ու տեղի ունեցով ադրբեջանցի զինվորականների ձեռքով) […]


Մարտ 11, 2017թ. 23:17
Արամո

Հարցազրույց երգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Արամոյի հետ Ըստ Ձեզ՝ ընտրողը, քաղաքացին ինչպե՞ս պետք է կողմնորոշվի, հատկապես այն դեպքում, երբ, ինչպես նշեցիք, գրեթե բոլորի ծրագրերը նույնն են։ – Գիտեք, անկախության 25 տարիներին նույն բանն են ասում՝ կոռուպցիայի, բարեփոխումների մասին… ինչքանով տեղյակ եմ, մեր փոքրիկ հանրապետությունում 160 կուսակցություն կա, ամեն դեպքում՝ 100-ից ավել։ Դուք պատկերացնո՞ւմ եք՝ մի […]


Մարտ 11, 2017թ. 00:14
Սուրբ Էջմիածին

Մարտի 7-9-ը, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում գումարված Գերագույն հոգևոր խորհուրդը նիստերի ընթացքում անդրադարձ կատարեց ազգային կյանքին վերաբերող տարբեր հարցերի, այդ թվում նաև առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Վերջինիս առնչությամբ Գերագույն հոգևոր խորհուրդը հանդես եկավ հետևյալ հայտարարությամբ. «Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու տոնակարգով Մեծ պահքի խորհրդաշատ և աղոթական օրեր […]