Society

Մայիս 24, 2017թ. 00:53
Տնտեսության

Ապրիլին տնտեսական գործընթացները Հայաստանում ակտիվ չեն եղել. գրանցվել է 3,4 տոկոս աճ, ինչի հետեւանքով առաջին եռամսյակի համեմատ տարեսկզբի չորս ամիսների տնտեսական ակտիվության ցուցանիշը նահանջել է։ Վիճակագրական ծառայության` անցած օրը հրապարակած օպերատիվ տվյալներով, այն կազմել է 5,7 տոկոս։ Հիշեցնենք, որ առաջին եռամսյակում տնտեսական ակտիվությունը հասել էր 6,6 տոկոսի։ Աճի միտումները դանդաղել են հատկապես տնտեսության իրական հատվածում։ […]


Մայիս 20, 2017թ. 22:33
Աշոտ Մելիքյան

 Հարցազրույց «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» նախագահ  ԱՇՈՏ ՄԵԼԻՔՅԱՆԻ հետ -Հայաստանյան լրատվամիջոցներն առավել ակտիվ ու կարևոր դերակատարում են ստանձնել ընտրական գործընթացների լուսաբանման , ինչպես նաև, նրանում առկա բացասական երևույթները ջրի երես հանելու ուղղությամբ, ինչը շատ կարևոր է:  Լրագրողների ակտիվությունն ակնառու էր նաև Երևանի ավագանու ընտրություններում: Ինչպիսի՞ն է ձեր՝ որպես  «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» նախագահի գնահատականը:  -Որքան […]


Մայիս 20, 2017թ. 20:43
Նարե Շարմազանովա

Այն, որ չեմ լսում, չի նշանակում ասելու ոչինչ չունեմ… Բայց երբեմն վախերս խանգարում են ճիշտ ու հանգիստ ապրել: Ապրում եմ լսող ընտանիքում, որտեղ  միակ խուլն եմ: Հաճախ ինձ սխալ են հասկանում, հաճախ չեն էլ փորձում հասկանալ: Որևէ մեկին հետաքրքիր չէ, թե ինչ  ես զգում. անգամ ծնողներիդ, ովքեր արգելում են հանրային վայրերում խոսել ժեստերով: Ասում են՝ […]


Մայիս 7, 2017թ. 21:34
Հայրենական պատերազմ

1941-1945-ի պատերազմը հայ ժողովրդի համար հայրենական էր, որովհետև շուրջ 300.000 հայորդի է զոհվել, մեր պապերը չեն վախեցել, չեն փախել, ԽՍՀՄ-ն ընդունել են՝ որպես ընդհանուր Հայրենիք ու Հայրենիքի համար կռիվ են տվել, զոհվել ու հերոսացել… Եվս մի կարևորագույն դրվագ. 1942-43թթ. ձմռանը պաշտոնապես չեզոքություն հայտարարած Թուրքիան խորհրդային սահմանի երկայնքով մեկ(մեծ մասը հայ-թուրքական ներկայիս սահմանն է) 26 դիվիզիա […]


Մայիս 2, 2017թ. 17:38
Արտեմ Սարգսյան

Հարցազրույց բանաստեղծ, գրականագետ, թարգմանիչ ԱՐՏԵՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ -Հաճախ ենք դժգոհում, թե մեր քաղաքի թամանյանական դիմագիծը աղճատվել է, վարդագույն Երևանը փոխել է իր գույնը, ու փոքր-ինչ մոխրագունել: Աշխարհ տեսած մտավորական եք, ի՞նչը չէի ուզի տեսնել մեր քաղաքում: -Այո՜, Երևանը մոխրագունել է, որովհետև բետոնացվել է: Հին Երևանը պետք է աչքի լույսի պես պահպանվեր: Ցեղասպանությունից հետո ջարդված մեր […]


Ապրիլ 28, 2017թ. 23:56
Բեքիր Ջոշքուն

Թուրքական «Sozcu» լրատվական կայքում հրապարակված թուրք հայտնի լրագրող, գրող Բեքիր Ջոշքունի «Իմ հայը» վերնագրով հոդվածը, մեծ իրարանցում էր առաջացրել Թուրքիայում: Հոդվածում հեղինակը պատմում է իր հայ խորթ տատիկի մասին: Ներկայացնում ենք հոդվածի հայերեն տարբերակը` Ermenihaber.am-ի թարգմանությամբ: ««Ես տեղյակ չեմ, թե ինչ եղան մեկ միլիոն հայերը… Ես ընդամենը մեկ հայ ունեի… Մորս մահից հետո հայրս, ով […]


Ապրիլ 28, 2017թ. 18:32
ադրբեջանական խնձոր

Վերջին օրերին հայկական շուկայում ադրբեջանական խնձորի «առեղծվածային» հայտնությունը և այդ առիթով պատկան մարմինների իրարամերժ ու անհեթեթ «պարզաբանումները» հարուցել են հասարակության վրդովմունքը և խուճապային տրամադրություններ: ՊԵԿ-ի հայտարարությունից պարզվում է, որ խնձորի մաքսանենգության փաստ արձանագրված չէ և, որ անգամ 50 կգ խնձորի և այլ տեսակի պտուղ-բանջարեղենի ներկրումը իրականացվում է խիստ հսկողությամբ: Իր հերթին Սննդի անվտանգության պետական ծառայությունը […]


Ապրիլ 21, 2017թ. 12:24
Երևան

Եթե որևէ մեկը հյուր գնա Թբիլիսցուն, ապա նա գիտե ինչ կարող է ցույց տալ, ուր տանել, որ թաղամասը, ինչպես ավելի լավ ու հասկանալի ցուցադրել թբիլիսյան կոլորիտը, ըստ թաղամասերի և շինությունների ներկայացնել այդ քաղաքի պատմությունը: Ցուցադրելու շատ բան կա՝ պահպանված ու պահպանվող, հոգատարություն և ուշադրություն քաղաքի պատմության գնահատման ու կերտման ուղղությամբ… Իսկ մեզ մո՞տ…Մեր սիրելի Երևանու՞մ… […]


Ապրիլ 15, 2017թ. 23:19
Հովիկ 1

Հարցազրույց  ՙՙՍինոփսիս Արմենիա՚՚ ՓԲԸ-ի տնօրեն, Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ համամասնական ցուցակի 3-րդ հորիզոնականը զբաղեցնող ՀՈՎԻԿ ՄՈՒՍԱՅԵԼՅԱՆԻ հետ –Խոշոր ընկերության տնօրեն եք, ( ՙՙՍինոփսիս Արմենիա՚՚-ն Հայաստանում գործող ՏՏ ամենամեծ կազմակերպությունն է, որն ունի 750 աշխատակցից ավելի), դրա հետ մեկտեղ Հանրային խորհրդի անդամ եք, իսկ 2013-ից  ավագանու անդամ եք: Աշխատանքային ծանրաբեռնվածությունից հետո հասարակական գործունեությամբ զբաղվելը ձեզ համար […]


Ապրիլ 10, 2017թ. 14:11
Արթուր Եղիազարյան

  Մեծ Հայքի պատմական վարչաքաղաքական միավորները   Մեր հայրենիքի հիմնական վարչաքաղաքական միավորը եղել է Մեծ Հայքը, որը զբաղեցրել է 316000 քառ. կմ տարածք՝ Հայկական լեռնաշխարհի հիմնական մասը: Ըստ Անանիա Շիրակացու “Աշխարհացույցի” ունեցել է տասնհինգ նահանգ (“աշխարհ”), որոնք բաղկացած են եղել բազմաթիվ գավառներից: Ստորև շարադրվում են Մեծ Հայքի նահանգները և նրանց գավառները:     1. Այրարատ  […]