Society

Դեկտեմբեր 6, 2017թ. 22:30
Էմիլ Մարկոսյան

Հայաստանում տարեցտարի զգալի տեմպերով ավելանում է ամուսնալուծությունների թիվը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 19%-ից 20%-ով, սակայն սակայն ցավալին այն է, որ բացի պաշտոնական տվյալներից և հրապարակումներից Հայաստանում գոյություն ունեն <<թաքնված ամուսնալուծություններ>> որոնց թվաքանակի ցուցանիշները հայտնի չեն բոլորիս, թաքնված ամուսնալուծությունների շարքին են դասվում չգրանցված ամուսնալուծությունները, Հայաստանում կան բազմաթիվ զույգեր որոնք` փաստացի ամուսնալուված են, սակայն ՔԿԱԳ մարմինների […]


Դեկտեմբեր 5, 2017թ. 21:57
երեխա

Զարմանալի է, եթե չասենք ապշեցուցիչ, որ ՀՀ կառավարությունը ս. թ. նոյեմբերի 16-ին հավանություն տալով «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքի նախագծին, հաշվի չի առել այն պարզ և անվիճելի իրողությունը, որ կյանքում կարող են լինել այնպիսի հանգամանքներ, որոնց դրդմամբ մարդու կատարած այս կամ այն արարքը չի կարելի […]


Նոյեմբեր 22, 2017թ. 00:01
գարդասիլ

ՀՀ առողջապահության նախարարությունը երեկ իր կայքում տեղեկատվություն է հրապարակել այն մասին, որ «նախարարության կողմից շարունակվում են մարդու պապիլոմավիրուսի դեմ պատվաստումների վերաբերյալ իրազեկման աշխատանքներն ու հանրային քննարկումները հասարակական տարբեր շերտերի ներկայացուցիչների հետ: Արդեն իսկ կայացել են հանդիպումներ պետական և մասնավոր հատվածի առաջատար մասնագետների և բուժաշխատողների, ինչպես նաև առանձին հանդիպումներ և քննարկումներ են կազմակերպվել խնդրով մտահոգ փորձագետների […]


Նոյեմբեր 7, 2017թ. 22:34
Ատոմ Մարգարյան

Հարցազրույց տնտեսագետ, փորձագետ, ՀՊՏՀ դոցենտ ԱՏՈՄ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ հետ –Վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո Կարեն Կարապետյանի հայտնի խոսքը, թե տնտեսության վիճակը ծանր, շատ ծանր է, կարծես չափման ցուցիչի յուրօրինակ դեր է կատարում, քանի որ ժամանակ առ ժամանակ հղում անելով ասվածին  փորձ  է արվում հստակեցնել՝ ծանր վիճակից կա՞, արդյոք, տեղաշարժ: Ու հիմա, այդ ծանր վիճակը, դարձյալ   վարչապետի գնահատմամբ, […]


Նոյեմբեր 7, 2017թ. 22:29
110

Սահմանադրությամբ ծնողական իրավունքների սահմանափակում թույլատրվում է բացառապես դատարանի որոշմամբ, մինչդեռ ուզում են Սահմանադրությանը հակասող օրենքով, Սահմանադրությունը ոտքի տակ տալով, ոստիկանին տալ այդպիսի լիազորություն: «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» (իրականում` ընտանիքի նկատմամբ բռնության մասին) ընտանիքաքանդ ու խայտառակ օրենքի նախագծի շուրջ է ստորև ներկայացվող հարցազրույցը ՀՀ փաստաբանների պալատի անդամ Իրինա Դանիելյանի հետ: […]


Նոյեմբեր 4, 2017թ. 19:27
Լիա Ավետիսյանը

Գրող, հրապարակախոս ԼԻԱ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ մեզ հետ զրույցում՝ խոսելով Հայաստան-Սփյուռք համագործակցության մասին, ներկայացրեց իր ուշագրավ դիտարկումը. – Հայոց Սփյուռքը մարդաբնակ աշխարհի հասակակիցն է․ աչքաբաց ու երազկոտ հայը մշտապես ձգտել է հեռավոր հորիզոններ տեսնել, իր գիտելիքն ամենուր տարածել։ Ու գնացել է իր խաչաձև պատգամով՝ Հյուսիս, Հարավ, Արևմուտք, Արևելք, վայրենուն մարդ դարձրել, քանի որ սովորեցրել է հաց ցանելու, մշակելու ու թխելու […]


Նոյեմբեր 2, 2017թ. 19:34
հայկ այվազյան

Հարցազրույց «Հանուն ինքնիշխանության վերականգնման» նախաձեռնության հիմնադիր անդամ ՀԱՅԿ ԱՅՎԱԶՅԱՆԻ հետ   -Հասարակական որոշակի շրջանակներում քննարկման առարկա է դարձել Քրեական օրենսգրքի նոր նախագիծը, որով մի շարք փոփոխություններ են նախատեսվում: Մասնավորապես ձեր կազմակերպությունը նշում է, թե նախագծի 197-րդ հոդվածը խնդրահարույց է այնքանով, որ կանաչ լույս է վառելու Հայաստանում միասեռականների իրավունքների պաշտպանությանը՝ հետագայում նրանց շատ ավելի մեծ իրավունքներ […]


Նոյեմբեր 2, 2017թ. 01:41
Էդուարդ շարմազանով

Անդրադառնալով բուռն քննարկումների տեիք տված «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի նախագծին՝ Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը (ՀՀԿ) ասաց, թե այս տեսքով այն վիճահարույց է: «Տնտեսական բռնության հետ կապված որոշակիություն չկա, ի՞նչ ա հոգեբանական բռնությունը, որոշակիություն չկա․ ամեն մեկը մի ձևով է մեկնաբանում: Ապաստարանները արդյո՞ք պետք են-պետք չեն․ եթե ապաստարաններում […]


Հոկտեմբեր 31, 2017թ. 19:05
ԵԾ

Երևանի  քաղաքապետարանի ավագանու նիստերը հաստատ այսչափ ուրախ չէին անցնի, եթե ավագանում չլիներ <<Երկիր Ծիրանի>> խմբակցության կանանց եռյակ <<գունդը>>, որին միտք, գաղափար, և վերջապես, <<դրայվ>> տվողը ԱԺ նախկին պատգամավոր Զարուհի Փոստանջյանն է: Ի դեպ, եթե խորհրդարանն ազատվեց Զարուհու անիմաստ ագրեսիվ ներկայությունից,  փոխարենը  քաղաքապետարանն է հայտնվել նրա նպատակային ու կանխամտածված  <<հարվածների>> տակ: Տիկնոջ խորհրդարանական  ագրեսիան այստեղ՝ քաղաքապետարանում […]


Հոկտեմբեր 30, 2017թ. 17:15
Դիլիջան անտառները

Շուրջ մեկ ամիս է՝ խստացվել է անտառային գոտիներից, մասնավորապես «Դիլիջան ազգային պարկից» բիզնես-նպատակներով վառելափայտի դուրսհանումը: Լրագրողական մեր խումբը Դիլիջանում է՝ տեղում ծանոթանալու իրավիճակին և հենց Հաղարծինի տեղամասում ֆիքսեցինք բեռնատար մեքենա, որը փայտով բարձած, առանց պետհամարանիշերի, անտառից դուրս էր գալիս: Մեկ օրվա ընթացքում Դիլիջան քաղաքում և նրա մերձակայքում բեռնատար մեքենաների պակաս չկար՝ փակ հետնամասով, մգեցրած ապակիներով: […]