Society

Մայիս 13, 2018թ. 23:56
Էրիկ Գրիգորյան

Բնապահպանները խիստ մտահոգ են Բնապահպանության նախարարի պաշտոնում Էրիկ Գրիգորյանի  նշանակմամբ, քանի որ վերջինս հայտնի է որպես հանքարդյունաբերության ջատագով։ Ի դեպ, այս խնդրին անդրադառանալով լրագրող Թեհմինե Ենոքյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է, որ Գրիգորյանը մշտապես իրականացրել է  հանքահեն կազմակերպությունների փիառը։ ՙՙ Բնապահպանության նախարարության աշխատակիցների ամենակարևոր մտահոգությունը Ամուլսարի հանքավայրի շահագործման դադարեցնումն է, իսկ Էրիկը Կարեն Կարապետյանը ամիսներ […]


Մայիս 8, 2018թ. 15:41
Արթուր

Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին Հայաստանի Հանրապետության վարչապետ ընտրվելու կապակցությամբ, մաղթում հաջողություններ հայությանը համախմբելու, Հայաստանը բոլորիս հայտնի վիճակից հանելու և հզորացնելու գործում: Մաղթում եմ նաև ճիշտ դասեր քաղել ՀՀ նախորդ ղեկավարների սխալներից և հայոց պատմությունից ընդհանրապես: Կոչ եմ անում անհապաղ հանդես գալ հրապարակային հայտարարությամբ և իր բոլոր համակիրներից ու հետևորդներից պահանջել դադարեցնել սոցիալական ցանցերում և այլ […]


Մայիս 4, 2018թ. 16:46
համաժողով+

Երևանում տեղի ունեցավ  ՏՏ ոլորտի ժամանակակից միտումներին նվիրված միջազգային համաժողովը, որին մասնակցում էին  հեղինակավոր գիտնականներ Հայաստանից, Ռուսաստանից, Վրաստանից, Իսրայելից, Դանիայից, Հունաստանից, ինչպես նաև շուրջ 200 երիտասարդ գիտաշխատողներ Հայաստանից և Ռուսաստանից։ Միջազգային համաժողովը նվիրված էր ԽՍՀՄ-ում համակարգային ծրագրավորման հիմնադիրներից Վիկտոր Իվաննիկովի հիշատակին և կրում էր «Իվաննիկովյան ընթերցումներ» խորագիրը։ Ռուսական գիտությունների ակադեմիայի  Վ․ Պ․ Իվաննիկովի անվան Համակարգային […]


Մայիս 4, 2018թ. 16:33
Կարեն Քոչարյան, Արմեն Բադալյան

«Գործարարները միշտ սովորություն են ունեցել Հայաստանում լինել իշխող քաղաքական ուժի կողքին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ վերլուծելով հարցը, թե արդյո՞ք կհաջողվի Նիկոլ Փաշինյանին այնպես անել, որ խորհրդարանում գործարարներ չլինեն: «Ապագա խորհրդարանում գործարար ոչ մի ուժից չպետք է լինի, որովհետև գաղտնիք չէ, որ գործարարներն ուղղակի փողով գնում են տեղերը, և դա […]


Մայիս 2, 2018թ. 10:24
գագիկ մակարյան

Հայաստանում խոշոր բիզնեսը, որը միահյուսվել է իշխանության հետ, պետք է երաշխավորվի վենդետայից։ Այսպիսի կարծիք ապրիլի 30-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է տնտեսագետ, Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը։ Նրա խոսքով՝ ընդդիմադիր շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը պետք է ամրագրի, որ նրա հնարավոր հաղթանակը վարչապետի ընտրություններում  սպառնալիք չի ներկայացնում Հանրապետական կուսակցության անդամների հետ կապված խոշոր բիզնեսներին։ […]


Ապրիլ 29, 2018թ. 21:45
Արարատ Միրզոյան

«Ողջունում եմ բոլոր քաղաքական ուժերին, մասնավորապես՝ խորհրդարանում ներկայացված ուժերի խոհեմությունը՝ ենթարկվելու ժողովրդի կամքին եւ Փաշինյանի օգտին քվեարկելու կամ այլ թեկնածու չառաջադրելու պատրաստակամությունը: Մենք քաղաքական «վենդետա» չենք անելու եւ գնալու ենք համերաշխության, միաբանության ճանապարհով»,-Հանրապետության հրապարակում այսօր «Իմ քայլը» շարժման հանրահավաքում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը: Նա նշեց, որ իրենց երազած […]


Ապրիլ 20, 2018թ. 14:23
անահիտ բախշյան

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը բաց նամակով դիմել է ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանին: Նա մի քանի հարցեր է բարձրաձայնել՝ ցանկություն հայտնելով դրանց պատասխանը լսել այսօր երեկոյան Հանրապետության հրապարակում կայանալիք հանրահավաքում: «Այս բաց նամակս էլ ՆիկոլինՆիկոլ ջան, տղա՛ս, ամբողջությամբ կիսում եմ մտահոգություններդ, կարգախոսդ, բայց անհանգիստ եմ թե՛ քեզ համար, թե՛ հազարավոր երիտասարդների […]


Ապրիլ 19, 2018թ. 10:59
Լիա Ավետիսյան

Այո, սիրելիներս, իրավացի եք․ ապրում ենք ճորտատիրական երկրում, ուր մարդը ոտնահարում է մարդու, բացակա են տարրական իրավունքները՝ անվճար կրթվելու, բուժվելու և նույնիսկ՝ վերարտադրվելու, քանի որ տուն չունի այդ բանի համար։ Ուստի, հաշվի առնելով ձեր հսկայական նորոգիչ ներուժը, ուզում եմ հասկանալ, ստանալով այս հարցերի պատասխանը․ 1․ Իշխանությունը գող է, և գողացել է ազգի հարստությունները, մեր հաշվին […]


Մարտ 21, 2018թ. 18:29
Նաիրա Նահապետյան

Հարցազրույց Երևան քաղաքի ավագանի, ֆինանսավարկային և տնտեսական մշտական հանձնաժողովի նախագահ ՆԱԻՐԱ ՆԱՀԱՊԵՏՅԱՆԻ հետ -Երևան քաղաքի ավագանու հերթական նիստն այս անգամ ևս անցավ  ՙԵրկիր Ծիրանի՚ խմբակցության մոգոնած հերթական սկանդալով: Ձեր գնահատականը: -Երևանի ավագանու հերթական նիստում ներկայացնելով  իր օրակարգը ՙԵրկիր Ծիրանի՚ խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը վերջնականապես բացահատեց իր դեմքը: Իսկ նրա ներկայացրած օրակարգը հետևյալն էր. Վազգեն Սարգսյանի […]


Մարտ 15, 2018թ. 17:28
Թմրանյութ+

ՀՀ Քրեական օրենսգրքի նախագիծի շուրջ երեկ կազմակերպվել էր կլոր սեղան-քննարկում, նպատակն էր նախագծի որոշ հակասական դրույթներ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքին համապատասխանեցնելը: Հետաքրքիր քննակում ծավալվեց արարքների քրեականացման ու ապաքրեկանացման հարցի ու, մասնավորաբար, զինվորական հանցագործություններից երկուսի՝ վիրավորանքի և թմրամիջոցների օգտագործման ապաքրեականացման շուրջ: Թեմայի շուրջ զրուցեցեինք ՊՆ իրավաբանական վարչության պետի տեղական ԱՐԱՄ ՄԿՐՏՉՅԱՆԻ հետ -Աշխարհում թմրամիջոցների […]