Society

Մարտ 18, 2016թ. 13:27
Պոլիտեխ

Երևան են ժամանել Իրանի Իսալամական Հանրապետության գիտության և բարձրագույն կրթության նախարարության ներկայացուցիչները՝ ՀՀ ուսումնական հաստատությունների ավարտական վկայականների պաշտոնական ճանաչման հարցն ուսումնասիրելու նպատակով: Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի պարագայում՝ ոչ թե ճանաչելու, այլ վերականգնելու խնդիր է, քանի որ Պոլիտեխնիկի վկայականը երկար տարիներ ճանաչված էր ԻԻՀ-ում, ինչն ապահովում էր իրանցի ուսանողների բավականին պատկառելի հոսք՝ տարեկան 500-700 ուսանող: Իսկ […]


Մարտ 16, 2016թ. 21:57
Կոռուպցիա

Սեմինարների կեղծ մասնակիցներ են ձևակերպել, պետբյուջեի միջոցները դրել գրպանները, և սա` այն դեպքում, երբ մեր երկիրը հեծում է ֆինանսների անբավարարության պատճառաբանությամբ չլուծված-չլուծվող հոգսերի ծանր բեռի տակ: Երևի արդեն չեք զարմանա, որ վերը նշվածի ու ստորև դեռ ներկայացվելիք փաստերի համար պատասխան տվողներ չեն եղել: ՀՀ վերահսկիչ պալատը (ՎՊ) իր հայտնաբերած փաստերը դարձյալ չի ներկայացրել ՀՀ գլխավոր […]


Մարտ 15, 2016թ. 22:27
դրամ

Ազգային արժույթը մտել է արժեւորման հերթական փուլ։ Ըստ էության սկսել են զգալ տալ սեզոնային որոշ գործոններ, որոնք ներքին շուկայում ավելացրել են տարադրամի առաջարկը։ Ենթադրվում է, որ այդ միտումը առաջիկա օրերին կշարունակի պահպանվել, եթե իհարկե Կենտրոնական բանկը չորոշի ներքաշել շուկայում հայտնված հավելյալ տարադրամը՝ դրամի արժեւորման խորացումը կանխելու համար։ Սպասումները, որ դոլարի գինը կհատի 500 դրամի սահմանագիծը, […]


Մարտ 14, 2016թ. 10:50
լենդինգ էջերի մշակում

Ձեզ անհրաժեշտ է սեղմ ժամկետում և անհամեմատ մատչելի գնով ճկուն և ներկայանալի կայք: Առավելագույնը 2 օրում և ամսական ընդամենը 6 000 դրամով մեր ընկերության աշխատակիցները կստեղծեն հատուկ ձեր բիզնեսին հարմարեցված լենդինգ կայք կամ այցեքարտ էջ, որը կօգնի ոչ միայն բիզնեսը ներկայացնել ինտերնետում, այլև խթանել այն և զգալիորեն ավելացնել ձեր արտադրանքից կամ ծառայություններից օգտվողների քանակը: Շտապեք […]


Մարտ 10, 2016թ. 16:09
դոլար

Թեեւ արտաքուստ Հայաստանի բանկային համակարգի կայունությանը սպառնացող երեւույթներ կարծես չկան, այնուհանդերձ Համաշխարհային բանկի մասնագետներն այդ առումով որոշակի խնդիրներ են տեսնում։ Նրանց կարծիքով, դոլարայնացման բարձր մակարդակը եւ արժութային անհամապատասխանությունները ռիսկեր են ստեղծում Հայաստանի բանկային համակարգի կայունության համար։ Դա սպառնում է նաեւ բանկերի շահութաբերությանը։ Այդ երեւույթը ցայտուն դրսեւորվեց հատկապես անցած տարվա ընթացքում։ Բանկերի վարկային պորտֆելը կրճատվել է, […]


Մարտ 4, 2016թ. 19:24
Տարոն ՄԱրգարյան

: Ահա այսպես խիստ տոնով այսօր հայտարարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության աշխատակիցների և 12 վարչական շրջանների սոցիալական աջակցության տարածքային բաժինների պետերի մասնակցությամբ անցկացրած խորհրդակցության ժամանակ: Նա նաև նշել է. «Մարդիկ ուշադրության և հոգատար վերաբերմունքի կարիք ունեն: Ու դրա համար պետք է ճիշտ կադրեր ընտրել, ովքեր կարող են աշխատել մարդկանց […]


Մարտ 3, 2016թ. 23:15
հաց

Հանրային խորհրդի եզրակացությունը ՀՀ հանրային խորհուրդն անցած ամիս Հայաստանի Հանրապետության նախագահին և Ազգային ժողով է ներկայացրել իր դիրքորոշումը ցորենի ալյուրի պարտադիր հարստացման ծրագրի վերաբերյալ: Ի սկզբանե ընդգծենք մի կարևոր հանգամանք. չնայած ՀՀ առողջապահության նախարարության ներկայացուցիչների մանևրումներին, խորամանկելու փորձերին, չհաջողվեց Հանրային խորհրդին մոլորեցնել այն հարցում, որ պրեմիքսներով ցորենի ալյուրի պարտադիր հարստացումը, ըստ էության, գործնականում ունի պարտադիր […]


Մարտ 1, 2016թ. 13:17
ռադիոակտիվ

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանը տարածաշրջանում ատոմային էլեկտրակայան շահագործող միակ երկիրն է և այդ առումով միջուկային-ճառագայթային որոշակի ռիսկերի է ենթարկվում, դեռ 12 տարի առաջ Ամերիկայի Միացյալ Նահանգների էներգետիկայի նախարարության արտակարգ իրավիճակների կառավարման վարչության աջակցությամբ և հովանավորությամբ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում ստեղծվեց միջուկային տարածաշրջանային անվտանգության կենտրոնը: Այն մինչ օրս եզակի է անգամ ԱՊՀ երկրների տարածքում […]


Փետրվար 27, 2016թ. 21:54
1

Պատմահնագիտական միջազգային արշավախմբի անդամները, ինչպես արդեն հայտնի է, Իսիկ Կուլ (Ղրղըզստան) լճի հատակում հայտնաբերել են շուրջ 2500-ամյա բնակավայր: Rosnauka-ի փոխանցմամբ, ջրասուզակների ակումբի ղեկավար Դմիտրի Գորնն ասել է, որ 2015 թվականի ամենահետաքրքիր գտածոն, ըստ արշավախմբի մասնակիցների, խեցե խոշոր կաթսան է, որի վրա կան պատրաստողների կնիքները: Նա նաև ասել է, որ դրանք կարող են հայ-սիրիական գրեր լինել, […]


Փետրվար 25, 2016թ. 23:26
զորավար Անդրանիկ

“Իմ սերունդը Անդրանիկի մասին շատ քիչ բան գիտե, չասելու համար՝ համարյա բան չգիտի։ Սրա համար կարելի էր ամոթից գետինը մտնել, որովհետեւ Անդրանիկի մասին բան չիմանալը հավասար է իր ժողովրդի նորագույն պատմությանը անգետ լինելուն։ Բայց ամոթից գետին պիտի մտնենք ոչ թե մենք, որ մի ամբողջ սերունդ ենք, այլ նրանք, որոնց վզին է ընկնում մեր այս անգիտության […]