Society

Դեկտեմբեր 6, 2016թ. 23:33

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը դեկտեմբերի 6-ին ՊՆ վարչական համալիրում ընդունել է ապրիլյան մարտական գործողություններին մասնակցած կամավորական ջոկատների հրամանատարներին: Նախարարը բարձր է գնահատել ինչպես Արցախյան ազատամարտի, այնպես էլ ապրիլյան մարտական գործողություններին կամավորականների ներդրումն ու ցուցաբերած անձնազոհությունը։ Հանդիպման ընթացքում պաշտպանության նախարարը խոսել է «Ազգ-բանակ» գաղափարի մասին՝ շեշտելով, որ միանգամայն տրամաբանական է, որ այն առաջին հերթին դրական […]


Նոյեմբեր 18, 2016թ. 14:20
Atomakayan.

Այսօր, երբ հայկական ատոմակայանում լուրջ աշխատանքներ են տարվում երկրորդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետը ևս 10 տարով երկարացնելու ուղղությամբ, ցավոք ոմանք անզգույշ հայտարարություններ են անում ԱԷԿ-ի սեյսմիկ առումով վտանգավոր լինելու մասին` տուրք տալով թուրքադրբեջանական այն հայտարարություններին, թե հայկական ԱԷԿ-ը վտանգավոր է շահագործման համար և այն հարկավոր է անհապաղ փակել: Մինչդեռ ատոմակայանի գործունեության դադարեցումը իսկական աղետի կարող […]


Նոյեմբեր 15, 2016թ. 12:58

2016թ-ի մարտ-ապրիլ ամիսներին Տավուշի մարզի Բաղանիս համայնքին <<ՍԱՀՄԱՆ>> հասարակական կազմակերպության ջանքերով տրամադրվեցին մեծ քանակի մեղուներ, մեղվափեթակներ և համապատասխան պարագաներ գյուղում մեղր ստանալու նպատակով: Նույն գյուղի բնակիչ ՝  սահմանապահ Արսեն Սահակյանի ներկայացրած ծրագրով և համայնքի բնակիչների համաձայնությամբ՝ ստացված մեղրի 1/2 մասը որոշվեց նվիրաբերել Նոյեմբերյան շրջանի սահմանին կանգնած զինծառայողներին: Այս առիթով սահմանապահներն իրենց շնորհակալությունն են հայտնում <<ՍԱՀՄԱՆ>> […]


Նոյեմբեր 2, 2016թ. 12:58

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանը տարածաշրջանում ատոմային էլեկտրակայան շահագործող միակ երկիրն է եւ այդ առումով միջուկային-ճառագայթային որոշակի ռիսկերի է ենթարկվում, դեռ 12 տարի առաջ ԱՄՆ էներգետիկայի նախարարության արտակարգ իրավիճակների կառավարման վարչության աջակցությամբ եւ հովանավորությամբ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում ստեղծվեց միջուկային տարածաշրջանային անվտանգության կենտրոն: Այն մինչ օրս եզակի է անգամ ԱՊՀ երկրների տարածքում եւ այդ […]


Հոկտեմբեր 31, 2016թ. 20:52

Մեզանում վաղուցվանից սովորական է դարձել, երբ տարբեր մարդկանց համար օգնության հանգանակություն հավաքելու պատրվակով զանգահարում են քաղաքացիների բնակարաններ և խնդրում որոշակի գումար փոխանցել ծանր հիվանդությամբ տառապող այսինչ երեխայի կամ վիրավորված զինվորի բուժման համար: Ի դեպ, մարդկանցից գումար վերցնելու նպատակով բարեսիրական մղումներով առաջնորդվող ինչ- որ երիտասարդ աղջիկներ հենց փողոցներում են մոտենում անցորդներին և նրանց մոտ խղճահարություն առաջացնելով` առաջարկում […]


Հոկտեմբեր 31, 2016թ. 20:36

Զրուցում ենք ՀԽ օդային տրանսպորտի քաղաքականության հարցերի ենթահանձնաժողովի նախագահ ԴՄԻՏՐԻ ԱԴԲԱՇՅԱՆԻ հետ -Օրերս քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը պայմանավորվածություն է ձեռք բերել ռուսաստանյան ՙՊոբեդա՚ ավիաընկերության հետ` Գյումրիի ՙՇիրակ՚ օդանավակայանից չափազանց մատչելի գներով թռիչքներ իրականացնել դեպի Մոսկվայի ՙՎնուկովո՚ օդանավակայան և հակառակ ուղղությամբ: Հանրությունը մեծ ոգևորությամբ ընդունեց այդ լուրը, քանի որ ըստ ընկերության խոստումի` ավիատոմսերի գները սկսվելու են […]


Հոկտեմբեր 31, 2016թ. 20:29

Հարցազրույց տնտեսագետ ՎԱՐԴԱՆ ԲՈՍՏԱՆՋՅԱՆԻ հետ -Օրերս ֆինանսների նախարար Վարդան Արամյանը հայտարարեց այս տարեվերջին սպասվող բյուջեի զգալի թերակատարման մասին: Ըստ նրա` վերջին ինն ամիսների կտրվածքով արդեն բյուջեի թերակատորւմը 40 մլդ դրամ է կազմում: Տարեվերջին կանխատեսվում է, որ այդ թիվը կհասնի 60 մլրդ-ի: Ի՞նչ ազդեցություն դա կունեն Հայաստանի տնտեսության վրա: Հասարակության մեջ մտահոգություն կա, որ դա կարող […]


Հոկտեմբեր 31, 2016թ. 20:25

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ հրավիրված աշխատանքային խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել Երևանի Հանրապետության փողոցի թիվ 65 շենքի Բ մասնաճյուղում (նախկին Առաջին տպարան) իրականացված պայթեցման աշխատանքների հետ կապված հարցին: Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը նշել է, որ շենքի պայթեցումը օբյեկտիվ և սուբյեկտիվ դժգոհություն է առաջացրել հասարակության, այդ թվում՝ հարակից շենքերի […]


Հոկտեմբեր 27, 2016թ. 16:48
aylakerpik

«Այլ կերպ» և «Մի շնչով» հայկական ու հայատառ սիրված ինտելեկտուալ խաղերի հեղինակները ներկայացնում են թիմային մանկական խաղ՝ «ԱՅԼԵԿՐՊԻԿ»՝ նախատեսված երկու տարբեր տարիքային խմբերի համար: Այս առիթով ԱՅԼԿԵՐՊ ընկերությունը, Բուկինիստ գրախանութի հետ համատեղ կազմակերպում են խաղի շնորհանդեսը, որը տեղի կունենա հոկտեմբերի 29-ին, ժամը 15։00,  Դալմա Գարդեն Մոլի Կանաչ  գոտում։ Խրախուսվում է 4-ից 14 տարեկան երեխաների ներկայությունը: […]


Հոկտեմբեր 25, 2016թ. 18:42

Վերջին օրերին ակտիվորեն քննարկվում է կառավարության ծրագիրը: Ծրագիրն իհարկե հստակ ներկայացնում է կրթության և գիտության ոլորտի ներկա վիճակը, առկա հիմնախնդիրները, ինչպես նաև հեռանկարային զարգացման նպատակներն ու ուղղությունները: Գաղտնիք չէ, որ բարեփոխումների գործընթացը, նորագույն տեխնոլոգիաների լայն ներդրումն ու կիրառումը հասարակական կյանքում, շարունակական և ողջ կյանքում սովորելու անհրաժեշտության գիտակցումը նոր մարտահրավերներ են առաջադրում մեր հասարակությանը, և դրանց դիմակայելու համար կրթության ոլորտի ծրագրերը […]