Society

Մարտ 6, 2017թ. 18:04
ելք

ՙՙԵլք՚՚ դաշինքը՝ Մարության-Սարգսյան-Փաշինյան եռյակի գլխավորությամբ քարոզարշավը մեկնարկեց մի քանի քաղաքներում միաժամանակ. մի դեպքում ավտոշարասյան, մեկ այլ տեղում շերեփների երթերով: Ասել է թե՝ խոսքից ու թղթից ժամանակն է անցնել գործի: ՙՙՔարոզաչության ընթացքում նախընտրական բուկլետը Վարդավառի ջրի նման մի բան ա՚՚, -ասում էր Նիկոլ Փաշինյանն ու ՙՙԵլք՚՚-ի բուկլետները բաժանելով առաջ գնում: Ավան թաղամասում բակից բակ, շենքից շենք […]


Փետրվար 28, 2017թ. 23:22
Էդուրադ Սախոյան

Էդվարդ Սարոյանն իմ ընկերն է: Վաղեմի ընկերը՝ արդեն շուրջ 40 տարի: Մի ամբողջ կյանք: Մեր ընկերությունն այնքան հին է, որ ես նույնիսկ չեմ պատկերացնում այն ժամանակները, երբ մենք ընկեր չէինք: Էդվարդի` իմ սիրելի ընկեր Էդոի 60-ամյակը լավ առիթ է վերհիշելու մեր այդ հին-հին ընկերության հիմնական ուղենիշները: Մենք ծանոթացանք Էստոնիայում անցյալ դարի 70-ական թվականների կեսերին, երբ […]


Փետրվար 25, 2017թ. 17:23
Հայ-Վրացական

Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հրավերով պաշտոնական այցով ժամանել է Վրաստան: Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո տեղի է ունեցել Կարեն Կարապետյանի և Գիորգի Կվիրիկաշվիլիի առանձնազրույցը, որի ընթացքում Հայաստանի և Վրաստանի վարչապետերն անդրադարձել են հայ-վրացական հարաբերությունների օրակարգային հարցերին և դրանց զարգացման հեռանկարներին: Վարչապետերի առանձնազրույցին հաջորդել է երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված […]


Փետրվար 21, 2017թ. 22:13
Դավիթ Ջամալյան

ArmarLur.com-ի բացառիկ հարցազրույցը ՊՆ նախարարի նախկին խորհրդական ( 2013- 2016 թթ.) ԴԱՎԻԹ ՋԱՄԱԼՅԱՆԻ հետ -Ինչպե՞ս կբնորոշեք իրավիճակը պետական սահմանին:  -Պետական սահմանին իրավիճակը կարելի է բնորոշել իբրև կայուն լարված` ինչի վկայությունն է հակառակորդի դիպուկահարային և դիվերսիոն ակտիվությունը: Ըստ ամենայնի` այդ լարվածությունը հարաճուն բնույթ կունենա, ինչին պետք է պատրաստ լինենք: Մի բան կարելի է ասել վստահաբար. հետապրիլյան շրջանում այդքան […]


Փետրվար 20, 2017թ. 21:53
Հայք 20

Այսօր «Հայք» տեղեկատվական կենտրոնը  հրավիրել էր ասուլիսի «Քարոզաշրավին ընդառաջ. կուսակցություններն ինչպե՞ս պետք է շահեն ընտրողների վստահությունն ու քվեն» թեմայով: Հյուրերն էին՝ Ազատ Դեմոկրատներ կուսակցությունից՝ Անահիտ Բախշյանը, «Ելք» դաշինքից Մանե Թանդիլյանը: Ստորև ներկայացնում ենք լրատվամիջոցների արձագանքը. Խիստ տարաձայնություններ ունեցողներն այժմ հաճույքով համագործակցում են  Ամեն մի ընտրող պետք է ինքն իրեն հարց տա՝ այս մարդը, այս քաղաքական […]


Փետրվար 18, 2017թ. 22:46
Զբոսաշրջիկ

Հայաստանի Հանրապետություն մուտք գործած յուրաքանչյուր օտարերկրյա քաղաքացի առերեսվել է սահմանային անցակետում դիմում հարցաթերթիկ լրացնելու գործընթացին: Իհարկե այդ գործընթացը շատ կարևոր է և ունի իրավական հիմքեր, բայց դա ամեն դեպքում խոչընդոտ է հանդիսանում, թեկուզ և փոքր: Սահմանային անցակետում հարցաթերթիկ լրացնելու գործընթացը հաստատված է ՀՀ Կառավարության 1268-Ն որոշմամբ: Այս խնդրի կարգավորմանը պետք է համապատասխան իրավական լուծում տրվի: […]


Փետրվար 18, 2017թ. 19:01
Օգնություն Սիրիա+

Հայաստանի  և Ռուսաստանի  պաշտպանության նախարարությունների միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ՀՀ Նախագահի հանձնարարությամբ փետրվարի 17-ին ՀՀ անունից Սիրիա  առաքվեց սիրիական հակամարտությունից տուժած բնակիչների համար նախատեսված մարդասիրական օգնության հերթական խմբաքանակը: Մարդասիրական օգնությունը (շուրջ 20 տոննա սննդամթերք, պարենային իրեր, հագուստ և քնապարկեր) Սիրիա տեղափոխվեց ՌԴ ռազմաօդային ուժերի Իլ-76 ինքնաթիռով: «Էրեբունի» օդանավակայանում այն ճանապարհեցին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար […]


Փետրվար 10, 2017թ. 22:49
Սեյրան օհանյան

Պաշտպանության նախկին նախարար, այժմ ընդդիմադիր քաղաքական գործիչ Սեյրան Օհանյանը ուղերձ է հղել երիտասարդներին, մասնավորապես նշելով, որ երիտասարդությունը չպետք է օտարանա հողից և իր թիմի հավակնությունների հաջողության դեպքում խորքային լուծումներ կառաջրակվեն մի շարք ուղղություններով:     «Սիրելի՛ երիտասարդներ Այսօր ուզում եմ խոսել ձեզ հետ ոչ որպես քաղաքական գործիչ, այլ որպես ավագ ընկեր, ով երկար տարիներ ղեկավարել է Հայոց բանակը՝ […]


Փետրվար 3, 2017թ. 19:53
հայ չինական

Չինաստանն այսօր համարվում է աշխարհում համար առաջին արտահանողը: Աշխարհի գրեթե բոլոր խոշոր և հայտնի բրենդները ՝ լինի դա հագուստի հայտնի ընկերություն, թե` մեքենաշինական ոլորտի խոշորագույն ընկերություն (Nissan, Honda, Toyota և այլն): Ըստ 2014 թվականի տվյալների` Չինաստանն ունի աշխարհում երկրորդ ամենամեծ ՀՆԱ-ն, որի ամբողջ գումարը, ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի, կազմում է 10.380 տրիլիոն ԱՄՆ դոլար: Եթե […]


Հունվար 24, 2017թ. 18:05
Կարապետյան, Մեդվեդև

ՀՀ վարչապետի Ռուսաստանի Դաշնություն կատարած պաշտոնական այցի շրջանակում, ՌԴ վարչապետի կեցավայրում  տեղի է ունեցել Դմիտրի Մեդվեդևի և Կարեն Կարապետյանի հանդիպումն ընդլայնված կազմով՝ երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ: Աշխատանքային նախաճաշի շրջանակում, երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների հանդիպմանը քննարկվել է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության համար կարևորություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Համագործակցության ավանդական ուղղություններից բացի, կողմերը քննարկել են […]