Regions

Դեկտեմբեր 27, 2016թ. 22:11
Վարդան Ոսկանյան

Այսօր ԵՊՀ իրանագիտության ամբիոնում կայացած «Թալիշներ. պատմություն և արդիականություն» կլոր սեղանը կարևոր էր ոչ միայն թալիշական ազգային շարժումը ղեկավարող գրեթե բոլոր հեղինակավոր գործիչների՝ հասարակական-քաղաքական հնչեղությամբ միևնույն միջոցառման շրջանակներում մեկտեղմամբ, այլև հայ և թալիշ ժողովուրդների միջև առնվազն ժողովրդական դիվանագիտության մակարդակով հետագա համագործակցության նոր հարթակ ստեղծելու հեռանկարով: Թալիշ-Մուղանյան Ինքնավար Հանրապետության վտարանդի նախագահ Ալաքրամ Հումմաթզոդայի գլխավորությամբ և չորս […]


Դեկտեմբեր 27, 2016թ. 12:38
Պուտին

Ռուսաստանյան “Հինգերորդ Ալիք” հեռուստաընկերությամբ հեռարձակվող “Արդարության պահը” հաղորդաշարի հեղինակ և վարող Անդրեյ Կառաուլովը այս տարվա վերջին իր հաղորդմանը անդրադարձել է ՌԴ նախագահ Վ.Վ.Պուտինի դեմ իրականացված մահափորձերին,որոնց մասին թե՛ՌԴ-ի քաղաքցիները,թե՛ օտերերկրացիները շատ քիչ են տեղեկացված: Ըստ Կառաուլովի 1999 թ-ից սկսած հայտնի է Պուտինի դեմ իրականացված վեց մահափորձերի մասին: Հաղորդման հեղինակը նաև անդրադարձել է 2002 թ-ի հունվարին […]


Դեկտեմբեր 20, 2016թ. 13:47

Ինչպես և սպասվում էր պնակալեզ և շողոքորթ թուրքերը հիմա կաշիներից դուրս գալով Մոսկվային հավատացնում են,որ իրենք կապ չունեն Անկարայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանության հետ…Անկարայի քաղաքպետ Մելիհ Գյոքչեքը մեկնաբանելով դեսպանի սպանության լուրը հայտարարել է,որ մենք՝ՌԴ-ն և Թուրքիան վրեժխնդիր կլինենք նրանցից,ովքեր կանգնած են այս սպանության հետևում…”Մենք վրեժխնդիր կլինենք դեսպանի համար”,-ամպագորգոռ հայտարարել է Անկարայի քաղաքապետը…Թուրքիայի մայրաքաղաքի ղեկավարը […]


Դեկտեմբեր 16, 2016թ. 14:40

Ըստ Թրամփի իրավաբանի, ընտրված նախագահը խզել է իր բիզնես պայմանագիրը Ադրբեջանի տրանսպորտի նախարարի որդի՝ Անար Մամադովի հետ և Ադրբեջանում «Trump Luxury Hotel»-ը կփակվի, դեռ չբացված։ Թրամփը թուլատրել էր, որ Մամադովը հյուրանոցը անվանի «Trump Hotel» պայմանով, որ իրեն տարեկան հյուրանոցի սեփականատերը կվճարի 2.5 մլն դոլար։ Առաջին տարվա վճարը Թրամփը ստացել էր, չնայած հյուրանոցը դեռ չեր բացվել։ […]


Դեկտեմբեր 7, 2016թ. 00:09

Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը հարցում է ուղարկել Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշին` պահանջելով պարզաբանել, թե ինչ է նկատի ունեցել «գյավուր» արտահայտությամբ: Ինչպես հաղորդում է այս մասին ֆեսյբուքյան իր էջում գրառում է կատարել կուսակցության հայ պատգամավոր Գարո Փայլանը: «Փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշի «գյավուր» արտահայտության վերաբերյալ նրան հարցում ենք ուղարկել և հետևյալ հարցադրումներն արել. 1. Չեք մտածում, որ […]


Դեկտեմբեր 6, 2016թ. 18:46

Դեկտեմբերի 4-5-ին Իրանում տեղի է ունեցել հայ -իրանական միջկառավարական  հանձնաժողովի 14-րդ նիստը, որին մասնակցելու համար Թեհրանում էր գտնվում Հայաստանի պատվիրակությունը՝ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանի գլխավորությամբ։ Պատվիրակության կազմում ընդգրկված էին տնտեսության տարբեր ոլորտները ներկայացնող պաշտոնյաներ ու մասնագետներ: Հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը նախագահել են հայկական կողմի համանախագահ, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական […]


Դեկտեմբեր 5, 2016թ. 19:25

Միջազգային շուկայում նավթի գնանկումը և Ադրբեջանում սոցիալ-տնտեսական վիճակի վատթարացումը գրեթե չի անդրադարձել պաշտոնական Բաքվի նավթա-խավիարային դիվանագիտության վրա…Իլհամ Ալիևի վարչակարգը շարունակում է գնել եվրոպացի չինովնիկներին և լրագրողներին՝հակահայ քարոզչության համար…Իհարկե,մասշտաբներն այն չեն,ինչ կային մի քանի տարի առաջ,երբ նավթի մեկ բարելն արժեր 100 դոլլարից ավել,բայց Բաքուն շարունակում է ապավինել ծախու գործիչներին… Վերջերս ազերիները մի քանի հակահայ հոդվածներ էին […]


Դեկտեմբեր 3, 2016թ. 15:06

Հալեպում հույսի ծիլեր կան. հրթիռակոծման վտանգը շեշտակի նվազել է, կենղացային բարելավումներ են նկատվում, ակնկալվում է ջրի, աստիճանաբար նաև` էլեկտրաէներգիայի խնդիրների լուծում: Այս մասին «Արմենպրես»-ին հաղորդել է Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Զարմիկ Պողիկյանը: Սիրիական բանակն ազատագրել է Սուլեյմեն Հալապի թաղամասում գտնվող ջրամատակարար ընկերությունը եւ համապատասխան մարմինները զբաղվում են վերանորոգման աշխատանքներով: «Հալեպը զուրկ է էլեկտրականությունից, սակայն […]


Նոյեմբեր 30, 2016թ. 16:37

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը վերջապես պաշտոնապես հայտարարեց, որ Սիրիա ներխուժելու հիմնական նպատակը Բաշար Ասադին տապալելն է: Էրդողանը նույնիսկ չխուսափեց ասել՝ առանձնապես ուշադրություն չի դարձնում միջազգային հանրության հորդորներին, պահանջներին, ավելին՝ վստահ է՝ Ասադի “տեռորիստական ռեժիմի պահպանմանը աջակցում է Ռուսաստանը, հետևաբար պետք է պայքարել նաև նրանց դեմ”: Ի՞նչ է ստացվում, 1. մի կողմից Թուրքիան սիրախաղ է անում […]


Նոյեմբեր 23, 2016թ. 00:54

Ջավախքն էլ առաջվանը չէ. հազարավոր փակ տներ, հարյուրավոր դատարկ փողոցներ: Եվ ոչ ոք այստեղ ահագնացող արտագաղթը կանգնեցնելու փորձ չի անում: Երբ զգանք, որ մեր թիկունքն այլևս դատարկ է՝ շատ ուշ կլինի: Սիրիայում հրթիռների կրակի տակ այսօր կորցնում ենք սիրիահայ գաղթօջախը, իսկ հայաթափվող Ջավախքը վաղը կորցնելու ենք առանց կրակոցների: Սիրիահայ գաղութի երբեմնի փառքի վերադարձը այնքան անհավանական […]