Politics

Դեկտեմբեր 20, 2016թ. 19:32
Վահրամ Բաղդասարյան

  Հարցազրույց ՀՀԿ ԱԺ խմբակցության ղեկավար ՎԱՀՐԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ հետ –Ժամանակին ղարաբաղյան շարժման ալիքի վրա իշխանության եկած Լևոն Տեր-Պետրոսյանը 18 տարի անց դարձյալ նույն մտածողության կրողն է, նրա համար Արցախը ազգի դժբախտությունների պատճառն է, իսկ այդ ամենից ելքը` հողերի հանձնումը Ադրբեջանին: ՀԱԿ նախագահի համագումարյան ելույթն ամբողջությամբ խարսխված էր պարտվողականության ու զիջողականության քարոզի վրա: Ձեր գնահատականը: -Արցախյան […]


Դեկտեմբեր 18, 2016թ. 14:57

Շատ մոտ ապագայում հայրենի լրատվամիջոցները կհեղեղվեն սոցհարցումների տվյալներով, որոնք ավանդաբար անցկացվում են ընտրություններից առաջ։ Որքանո՞վ կարելի է վստահել դրանց, ի՞նչ միտումներ են դիտարկվում այս առումով ոչ միայն մեզանում, այլեւ աշխարհում։ ԱՄՆ նախագահի՝ վերջերս տեղի ունեցած ընտրութունները ցույց տվեցին սոցիոլոգիական որոշ միջոցների խնդրահարույց լինելը քաղաքացիների նախապատվությունների վերլուծության համար։ Մի շարք նահանգներում վերջնական արդյունքները, այն է՝ Դոնալդ […]


Դեկտեմբեր 6, 2016թ. 23:27

ՀՀ-ԵՄ  ասոցացման նոր համաձայնագրի հաջորդ փուլը տեղի կունենա դեկտեմբերի 9-ին Բրյուսելում: Այսօր այս մասին Aravot.am-ին ասաց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկին, որը մասնակցում էր Հայաստանի ԱԳՆ դիվանագիտական դպրոցի շրջանավարտների հետ հանդիպմանը: Հիշեցնենք, որ ԵՄ-ՀՀ ասոցացման համաձայնագրի շրջանակներում անցյալ տարի բանակցությունները վերսկսվել են: Aravot.am-ի այն հարցին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախկինում էլ […]


Դեկտեմբեր 6, 2016թ. 22:44
Վաղարշակ հարությունյան-

Հարցազրույց գեներալ մայոր, ՊՆ նախկին նախարար ՎԱՂԱՐՇԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ –Հայ-ռուսական միացյալ խմբավորման մասին միջպետական համաձայնագրի ստորագրումից հետո մեզ մոտ շրջանառվում են մտահոգություններ, հնչում են հարցեր, թե արդյոք դրա ստեղծումը բխո՞ւմ է Հայաստանի շահերից, որտե՞ղ են օգտագործվելու միացյալ ուժերը, գուցե կօգտագործվեն տարածաշրջանային երկրների դե՞մ կամ Մերձավոր արևելքում: Ի՞նչ կասեք այս ամենի մասին: -Հայաստանի շահի տեսանկյունից այդ […]


Նոյեմբեր 25, 2016թ. 09:00
1

“Հայոց Աշխարհ”-ի հարցազրույցը “Միասնություն” շարժման խորհրդի անդամ, քաղաքագետ ԽԱՉԻԿ ԳԱԼՍՏՅԱՆԻ հետ –Վազգեն Սարգսյանի և Կարեն Դեմիրճյանի գլխավորությամբ ստեղծված “Միասնություն” դաշինքից հետո, առ այսօր նույն անվամբ որևէ հասարակական, քաղաքական ուժ դաշտ չէր իջել, թերևս պատճառը մեծ պատասխանատվությունն է: Ինչո՞ւ որոշեցիք ձեր շարժումն անվանել “Միասնություն”, պատահականություն է՞, թե՞ նպատակ: -Մեր ավագ ընկերները` սպարապետ Վազգեն Սարգսյանը, երջանկահիշատակ Կարեն […]


Նոյեմբեր 23, 2016թ. 00:58
Հարութ սասունյան

    Պրոֆ. Թաներ Աքչամը լուրջ հարված է հասցրել Հայոց ցեղասպանության վերաբերյալ թուրքական ժխտումներին խիստ բովանդակալից մի դասախոսության ժամանակ, որը տեղի է ունեցել Արարատ-Էսքիջյան թանգարանի Շին մատուռում (Միշն Հիլզ, Կալիֆորնիա), նոյեմբերի 20-ին: Թուրք պատմաբան դոկտ. Աքչամը Քլարք համալսարանի Հայոց ցեղասպանության ուսումնասիրության «Ռոբերտ Արամ և Մարիաննա Գալստյան, և Ստեֆան ու Մարիոն Մուգար» ամբիոնի ղեկավարն է: Պրոֆ. […]


Նոյեմբեր 15, 2016թ. 22:54

Դեռ ամիսներ առաջ տեղեկատվություն տարածվեց հայաստանյան ՀԿ-ների կողմից ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության գրասենյակի տրամադրած դրամաշնորհից առանձնապես խոշոր չափի գումարներ յուրացնելու փաստի մասին: Խոսքն, ի դեպ, մոտ 65 միլիոն դրամ հափշտակության մասին էր: ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին կատարվածը որակեց` տխուր փաստ: Եվրոպացի պաշտոնյան միաժամանակ տեղեկացրել էր, թե այդ բոլոր դեպքերը, որոնք հայտնվել են […]


Նոյեմբեր 8, 2016թ. 12:33

Հարցազրույց Արցախի Հանրապետության վարչապետի մամուլի խոսնակ Արտակ Բեգլարյանի հետ    Վարչապետ Կարեն Կարապետյանի ձեռնարկած քայլերը, նաև գործունեության ոճը     մեծ հույսեր են առաջացրել Հայաստանում: Արցախ կատարած այցից հետո կարծես նման տրամադրություններ կան նաև ձեզ մոտ, ինչպես ասաց  Արցախի վարչապետը` ինքը մտահոգ էր Հայաստանի տնտեսական իրավիճակով, բայց հիմա հանգիստ է, քանի որ վարչապետն է Կարեն Կարապետյանը: Ինչո՞վ […]


Նոյեմբեր 7, 2016թ. 18:39

Հովիկ Աբրահամյանի կառավարությունը կոռուպցիայի դեմ պայքարը հայտարարեց իր քաղաքականության կարևորագույն ուղղություններից մեկն ու ձեռնամուխ եղավ հակակոռուպցիոն պայքարի խորհրդի ստեղծմանը: Սակայն այս նախաձեռնությունը, կարելի է ասել մնաց անկատար: Որքան էլ Աբրահամյանը վստահեցնում էր, թե այդ պայքարում իրենք և’ կամք ունեն, և’ վճռականություն, խոսում էր հետևողական լինելու մասին, որքան էլ հորդորում էր քաղաքական ուժերին, քաղաքացիական հատվածին համախմբվել […]


Նոյեմբեր 3, 2016թ. 13:34
ազատ արշակյան

Համահայկական համերաշխության ու սիրո ծրագիր՝  ի շահ համահայկական խնդիրների լուծման <<Միացյալ Արմենիա>> անվամբ վերջերս ստեղծված հասարակական շարժումը, որի նախաձեռնողն է  պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Արթուր Ալեքսանյանը` <<Ամարասի Արթուրը>>, չնայած դեռ չի գրանցվել որպես հասարակական կազմակերպություն, սակայն հասցրել է մեծ հետաքրքրություն առաջացնել Հայաստանում, Արցախում ու Սփյուռքում: Նախաձեռնող խմբի անդամներն իրենց ծրագիրն անվանում են Համահայկական համերաշխության ու սիրո, […]