Infowar

Հունիս 23, 2018թ. 23:57
դավիթ բաբայան

Իրավիճակը նորմալ է, կատարվածն արտառոց երևույթ չէ, նման դեպքեր, դժբախտաբար, շատ են եղել, կլինեն նաև այսուհետ,  քանի որ դա  հակառակորդի գործելոճն ու ձեռագիրն է:  ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականի  հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի խոսնակ ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆՆ՝ անդրադառնալով Ակնայի ուղղությամբ թշնամու կողմից իրականացրած  հետախուզա-դիվերսիոն ներթափանցման փորձին:   Հիշեցնենք, ինչպես հայտնել ենք, մայիսի 17-ից 23-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում […]


Մայիս 22, 2018թ. 23:58
Հարութ սասունյան

Սփյուռքի նոր նախարար Մխիթար Հայրապետյանը, որն այդ պաշտոնում նշանակվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից մայիսի 11-ին, հայտարարել է, որ երկրորդ օրենսդիր մարմին է ստեղծվելու Հայաստանում`սփյուռքահայերին ներկայացնելու համար: Սա գրավիչ գաղափար է, սակայն նորույթ չէ: Հետաքրքիր է, որ Սփյուռքի նախկին նախարար Հրանուշ Հակոբյանը 2011 թ. հունվարի 30-ին Լոս Անջելես կատարած իր այցելության ժամանակ հանդես եկավ համանման […]


Փետրվար 22, 2016թ. 13:50
Սամվել Ալեքսանյան

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը՝ անդրադառնալով օրեր առաջ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի («Թոխմախի Մհեր») կողմից լրագրողներին հայհոյելու փաստին, վերամբարձ հայտարարել է՝


Հունվար 9, 2015թ. 15:14
Գարեգին Նժդեհ

Թող հայ մամուլը վարողները մեծապէս օգտւեն անցեալի բարոյա-գաղափարական հարստութիւնից: Թող յաճախ նրանք բնութագրեն հայ ժողովրդի ընտիր որդիներին, որոնք իրենց կեանքով թէ մահով մի բան աւելացրել են ազգ կոչւելու մեր իրաւունքին: Թող մեր ցեղի հերոսականով ու մարտիրոսագրութեամբ յաճախ հիացմունքի ժամեր տան իրենց ընթերցողներին:


Դեկտեմբեր 1, 2014թ. 23:08
Բրայզա-Թևան

ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին ամերիկացի համանախագահ , Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզան ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանի նամակին ի պատասխան, հերքել է ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը, թե ինքը սադրանք է համարել ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հայկական ուղղաթիռի թռիչքը, որը խոցվեց ադրբեջանական զինուժի կողմից:


Նոյեմբեր 12, 2014թ. 00:49
Շահան

Թուրքիայից դուրս մղվելիք քարոզչաքաղաքական պատերազմի ուժերի գնահատումը անգիր օրենք է: «Ազերնյուզը» պարզաբանում է, որ ադրբեջանական սփյուռքի համակարգող կենտրոնների գործառույթների մաս է կազմում Հայոց ցեղասպանության ժխտումը: Այս գործառույթը բացառված չէ, որ նախագծվել է Անկարա-Բաքու միացյալ քարոզչամեքենայի կողմից:


Հոկտեմբեր 31, 2014թ. 00:26

Մեզանում միտումնավոր շրջանառվում է այն թյուր կարծիքը, թե թուրք հասարակությունն իր անցյալի մասին ոչինչ չգիտի, նրա մոտ “ինֆորմացիայի սով” է, և եթե հայերս կարողանանք լուսավորել “բանից անտեղյակ” թուրքերին, ապա ամեն ինչ այլ ընթացք կունենա: Մտահոգիչն այն է, որ այս պարզամիտ ընկալումը մեզանում ոմանց դուր է եկել, քանզի թուրքերին ՙլուսավորելու՚ գործին լծվելը, պարզվում է, մեծ փողեր աշխատելու հնարավարություն է:


Հոկտեմբեր 14, 2014թ. 01:10

1967թ. աշնանը մասոնական կազմակերպությունների վերաբերյալ որոշ մերկացումներ կատարած «Ենի Ստամբուլ» թերթում Թալեաթ փաշայից բացի, որպես մասոններ նշված են նաև երիտթուրքերի իշխանության շրջանում կայսրության ֆինանսների հայտնի նախարար Մահմեդ Ջավիդ բեյի, Անկախության ատյանի ընդհանուր դատախազ Նեճիպ Ալիի և այլոց մասին։


Հոկտեմբեր 5, 2014թ. 16:10

Այդտեղ` ապագայում, հուսամ արդեն անկախ պետություն ունեք և իրագործել եք մեր դարավոր երազանքը: Եթե այո, ապա դուք հիմա ապրում եք ինչ-որ մեկի իրագործված երազանքի մեջ: Միլիոնների երազանքի մեջ: Հուսամ` գիտակցում եք ձեզ բաժին հասած բախտիզորությունը: Կուզենայի իմանալ` ինչպիսին է այդ երազանքն իրականում: Բայց քանի որ չեմ կարող աչքովս տեսնել, թույլ տվեք խոսքս հղել այս նամակով, […]


Հուլիս 14, 2014թ. 23:21

Գրեթե ամեն օր էլեկտրոնային հասցեներով, սոցիալական ցանցերով աշխարհի հայերին են ուղղվում թուրք-հայ բարեկամությունը գովերգող նամակներ, համագործակցության առաջարկներ, կազմակերպվում ստորագրահավաքներ: Հայերին ուղղվող նամակներում թուրքերը շողոքորթ զգացմունքայնությամբ խոսում են հայի ու թուրքի վաղեմի երազի՝ բարեկամաբար հարաբերվելու մասին: Իսկ սրտից թույլ հայերն էլ միանգամից հայտնվում են թուրքական ցանցում, ստորագրում ու դառնում սրանց քարոզչության զոհը: