Տնտեսություն

Փետրվար 16, 2016թ. 15:43

Եվրասիական տնտեսական միությունում բիզնես վարելու կարգավորման արդյունավետության բարձրացման և պայմանների բարելավման նպատակով Եվրասիական տնտեսական հանձնաժողովը մշակել է կանոնների շարք, որը զգալիորեն կփոփոխի ստեղծված պրակտիկան։ Փաստաթուղթը նախատեսում է ԵՏՄ-ում ձեռնարկատիրական գործունեության կարգավորմանը համալիր մոտեցում: Միության օրենսդրությունում կգրանցվի գործունեություն իրականացնելու համար ձեռնարկատերերից պահանջվող թույլտվությունների և ծանուցումների շարքը: Այդ մասին տեղեկացնում է հանձնաժողովի Facebook-ի էջում: Նիստի ընթացքում ԵՏՀ […]


Փետրվար 16, 2016թ. 13:00
Գազպրոմ

Վրաստանի էներգետիկայի նախարար, փոխվարչապետ Կախա Կալաձեն պաշտոնական այցով մեկնել է Իրան: Կալաձեն ասել է, որ այցի շրջանակներում կհանդիպի Իրանի էներգետիկայի, արտաքին գործերի նախարարների, ինչպես նաև` փոխնախագահի հետ: Նրա խոսքով՝ խոսքը Իրանից բնական գազի ստացման մասին է, որը կարող կիրականացվել երկու ճանապարհով՝ Ադրբեջանով կամ Հայաստանով: «Մեզ նաև շատ հետաքրքրում է իրանական գազի գինը, հասկանալու համար թե […]


Փետրվար 14, 2016թ. 00:07
Գազպրոմ

Իրանի դեսպան Աբաս Թալեբ Ֆարին Վրաստան կատարած այցեության ժամանակ հայտնել է, որ իրանական գազը Վրաստան մատակարարելու հավանական երթուղիների մի քանի տարբերակ կա, սակայն դրանք տեխնիկական մշակումների կարիք ունեն: Այս մասին տեղեկացնում է Интерфакс-ը: Դեսպանը նաև ասել է. «Կարելի է կիրառել Հայաստանով անցնող երթուղին, կարելի է օգտագործել Ադրբեջանի ենթակառուցվածքները: Այդ դեպքում, լինի Հայաստանը, թե Ադրբեջանը, դա […]


Փետրվար 13, 2016թ. 23:38
Իրան Հայաստան

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իր երեկ հնչեցրեծ ելույթում, նշելով, որ Վրաստանի և Իրանի հետ մեր հարաբերությունները զարգանում են բարիդրացիական մթնոլորտում, ընդգծել էր` «այստեղ մենք որևէ խնդրի չենք բախվել, և այս ոգով շարունակելու ենք աշխատել Թբիլիսիի և Թեհրանի հետ»: Իրանագետ Վարդան Ոսկիանյանն արձագանքեով նախագահի գնահատականներին այս առնչությամբ ասել է. Իրանի նկատմամբ Հայաստանի քաղաքականությունը եղել է մշտապես […]


Փետրվար 12, 2016թ. 12:36
լոլիկներ

Երկու օր առաջ ՌԴ անասնաբուժության և բուսասանիտարիայի հսկողության դաշնային ծառայության Կրասնոդարի երկրամասի և Ադիգեյայի Հանրապետության տարածքային կառույցը տեղեկություն էր տարածել այն մասին, որ արգելվել է Հայաստանից Ռուսաստան արտահանված 22 տոննա լոլիկի ներմուծումը և ողջ խմբաքանակը հետ է վերադարձվել` պայմանավորված լոլիկի մեջ առկա հարավամերիկյան ցեցի հայտնաբերմամբ: Մինչդեռ այդ ընթացքում լրատվամիջոցների հարցադրմանը սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հայտարարել […]


Փետրվար 12, 2016թ. 00:41

Հայաստանում դիետիկ հացն այսօր գրեթե բացակայում է: Քիմիական գիտությունների թեկնածու, 1987-1990 թթ. «Կենսատեխնոլոգիա» գիտաարտադրական միավորման տեխնոլոգիական բաժնի վարիչ. Հայաստանի տեխնոլոգիական ակադեմիայի ակադեմիկոս Ալեքսանդր Սելիմյանի հավաստմամբ, «Գորշ հացը, որը ներկայացվում է իբրև այդպիսին, իրականում դիետիկ հաց չէ, այն վտանգավոր է շաքարային դիաբետով հիվանդների առողջության համար»: Անվտանգ հացի առումով բացառությունները չնչին են, դրանցից մեկը, թերևս հիմնականը, Երևանում […]


Փետրվար 11, 2016թ. 21:49
Տատյանա Վալովայա

2016 թվականի փետրվարի 8-ին azatutyun.am լրատվական կայքում հրապարակվել է «ԵՏՄ նախարար․ Հայաստանում ապօրինի հարկ են գանձում» վերնագրով նյութը, որում նշվում է, որ Մոսկվայի, Երևանի և Աստանայի միջև տեղի ունեցած տեսակամրջի ընթացքում ԵՏՄ ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով նախարար Տատյանա Վալովայան հայտարարել է, որ Հայաստանի կողմից 20 տոկոս ԱԱՀ գանձելը, ԵՏՄ երկրներից Հայաստան ավտոմեքենա ներմուծելիս, հակասում է […]


Փետրվար 11, 2016թ. 15:05
Միհրան Հակոբյան

Միհրան Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. Ըստ իս, մեր իրականության կարևորագույն թեմաներից է. գլոբուսի վրա համարյա չերևացող Հայաստանն ատոմակայան ունի և պատրաստվում է նոր էներգաբլոկ կառուցել: Սա մեր երկրի գիտական ներուժը պահելու և զարգացնելու միակ առհավատչյան է, որովհետև մեր օրերում բացի խիյար-պամիդորից, կարծես, ուրիշ բան չենք կարողանում արտադրել: Կարծում եմ, այս թեման լայն լուսաբանման […]


Փետրվար 11, 2016թ. 01:43
Իրան Հայաստան

Իրանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանի հետ հանդիպման ժամանակ «Արազ» ազատ առևտրի գոտու գործադիր տնօրեն Մոհսեն Խադեմ Արաբ-Բաղին հայտարարել է, որ Հայ-իրանական սահմանի մոտ գտնվող «Արազ» ազատ առևտրի և արդյունաբերության գոտին պատրաստ է հայկական և իրանական մասնավոր հատվածների համատեղ ներդրումների ներգրավմանը: Իրանցի պաշտոնյան կարևորել է գործարար կապերի ընդլայնման գործում դեսպանների դերը և շեշտել, […]


Հունվար 23, 2016թ. 16:21
Հայք-հունվարի 23

ՀԱՅՔ վերլուծական-տեղեկատվական կենտրոնում տեղի ունեցավ ասուլիս քննակում: Հյուրերն են՝ «Ինտեգրացիա և զարգացում» հետազոտության և վերլուծության հասարակական կազմակերպության ղեկավար, քաղաքագետ ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆԸ, տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, տնտեսագիտության դոկտոր պրոֆեսորներ ԱՇՈՏ ԹԱՎԱԴՅԱՆԸ, ԹԱԹՈՒԼ ՄԱՆԱՍԵՐՅԱՆԸ: