Տնտեսություն

Դեկտեմբեր 21, 2016թ. 21:45
Վարդան Ոսկանյան

Հայաստան ուղևորվելիս Թեհրանի «Մեհրաբադ» օդակայանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նախագահ Հ. Ռուհանին հայտարարել է, որ «Իրանը Հայաստանի միջոցով կարող է կապվել Սև ծովին և Եվրոպային»: Նման բարձրաստիճան մակարդակում Հայաստանը Պարսից ծոց – Սև ծով միջանցքի կարևորագույն օղակ դիտարկելու հանգամանքի փաստումն արդեն իսկ խոսում է իրանական կողմի պատրաստաամության մասին, ոչ միայն օժանդակելու Հայաստանին հաղթահարել ադրբեջանա-թուրքական դաշինքի […]


Դեկտեմբեր 21, 2016թ. 17:23

Երևանում կայացել է«Հայաստան-Իրան» գործարար համաժողովը, որը վերջին մեկ տարում չորրորդ խոշոր միջոցառումն է՝ ուղղված հայ-իրանական առևտրատնտեսական կապերի ամրապնդմանը։ Այն կազմակերպվել էր Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիի՝ Հայաստանի Հանրապետություն պաշտոնականայցի շրջանակում, Հայաստանի զարգացման հիմնադրամի կողմից։ Համաժողովին մասնակցել է տնտեսության ամենատարբեր ոլորտները ներկայացնող ավելի քան 170 գործարար, որից շուրջ 90-ը ԻԻՀ-ից, այդ թվում՝ հայազգի ձեռներեցներ։ Երկուստեք […]


Դեկտեմբեր 13, 2016թ. 13:33

Կառավարության երեկվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարեց աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարթությունյանին հաջորդ շաբաթ կազմակերպել հանդիպումը` 10 խոշոր հարկ վճարողների, ներմուծողների, արտահանողների, ներդրողների և 5 խոշոր բանկերի ղեկավարների հետ: Վարչապետի նպատակն է` քննարկել նրանց առաջ այսօր ծառացած խնդիրները: Հայաստանյան խոշորների <փնջի> հետ վարչապետի հանդիպման առաջարկը գործարարների միության նախագահ ԳԱԳԻԿ ՄԱԿԱՐՅԱՆՆ ու տնտեսագետ ՎԱՀՐԱՄ ԲՈՍՏԱՆՋՅԱՆԸ համարեցին հետաքրքիր […]


Դեկտեմբեր 8, 2016թ. 18:43

Հայաստանում կստեղծվի «Հայաստանի իրավազորություն» հիմնադրամ։ Գործադիրի այսօրվա նիստի ընթացքում հաստատվեց հիմնադրամ ստեղծելու մասին որոշման նախագիծը, որը ներկայացրեց տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը։ Ըստ նախագծի հիմնավորման՝ հիմնադրամի գործունեության ուղղություններն են` պատրաստել օրենսդրական ակտերի նախագծեր, առաջարկներ, կարծիքներ, ստեղծել ձեռնարկատիրական և տնտեսական գործունեություն ծավալող մարմիններ «Հայաստանի իրավազորություն» ծրագրի շրջանակներում, որոնք ֆինանսական միջոցներ կտրամադրեն հիմնադրամի նպատակներին ծառայելու […]


Դեկտեմբեր 6, 2016թ. 18:46

Դեկտեմբերի 4-5-ին Իրանում տեղի է ունեցել հայ -իրանական միջկառավարական  հանձնաժողովի 14-րդ նիստը, որին մասնակցելու համար Թեհրանում էր գտնվում Հայաստանի պատվիրակությունը՝ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանի գլխավորությամբ։ Պատվիրակության կազմում ընդգրկված էին տնտեսության տարբեր ոլորտները ներկայացնող պաշտոնյաներ ու մասնագետներ: Հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը նախագահել են հայկական կողմի համանախագահ, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական […]


Նոյեմբեր 7, 2016թ. 18:39

Հովիկ Աբրահամյանի կառավարությունը կոռուպցիայի դեմ պայքարը հայտարարեց իր քաղաքականության կարևորագույն ուղղություններից մեկն ու ձեռնամուխ եղավ հակակոռուպցիոն պայքարի խորհրդի ստեղծմանը: Սակայն այս նախաձեռնությունը, կարելի է ասել մնաց անկատար: Որքան էլ Աբրահամյանը վստահեցնում էր, թե այդ պայքարում իրենք և’ կամք ունեն, և’ վճռականություն, խոսում էր հետևողական լինելու մասին, որքան էլ հորդորում էր քաղաքական ուժերին, քաղաքացիական հատվածին համախմբվել […]


Հոկտեմբեր 31, 2016թ. 20:29

Հարցազրույց տնտեսագետ ՎԱՐԴԱՆ ԲՈՍՏԱՆՋՅԱՆԻ հետ -Օրերս ֆինանսների նախարար Վարդան Արամյանը հայտարարեց այս տարեվերջին սպասվող բյուջեի զգալի թերակատարման մասին: Ըստ նրա` վերջին ինն ամիսների կտրվածքով արդեն բյուջեի թերակատորւմը 40 մլդ դրամ է կազմում: Տարեվերջին կանխատեսվում է, որ այդ թիվը կհասնի 60 մլրդ-ի: Ի՞նչ ազդեցություն դա կունեն Հայաստանի տնտեսության վրա: Հասարակության մեջ մտահոգություն կա, որ դա կարող […]


Հոկտեմբեր 28, 2016թ. 09:37

Կառավարության ծրագրի իրականացման միջոցառումների և գերակա խնդիրների վերաբերյալ նախօրեին հրավիրված խորհրդակցության ժամանակ վարչապետը կոնկրետ հանձնարարականներ տվեց մարզպետներին: նշեց, որ կառավարության ծրագրի իրականացման համար անհրաժեշտ են հստակ միջոցառումներ Ի՞նչ չափով են մարզպետները ձեռնամուխ եղել վարչապետի հանձնարարականների կատարմանը. զրուցեցինք Արագածոտնի մարզպետ ԳԱԲՐԻԵԼ ԳՅՈԶԱԼՅԱՆԻ հետ -Կարեն Կարապետյանը վարչապետ նշանակվելու առաջին իսկ օրից խոսում է նախարարություններում, մարզերում որակյալ կադրերի […]


Հոկտեմբեր 27, 2016թ. 23:12

Հարցազրույց ՀՊՏՀ Տնտեսության կարգավորման և ՄՏՀ ֆակուլտետի դեկան ԱՏՈՄ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ հետ –Մեր հասարակության մի զգալի հատվածը դրական ազդակներ է ստացել վարչապետ Կարեն Կարապետյանի քայլերից, կա մեծ սպասում, որ վարչապետը ոչ ստանդարտ քայլերով իրավիճակ կփոխի: Բայց միաժամանակ կա մտավախություն, արդյոք, նոր կառավարությունն ի զորու կլինի՞ բարձրացնել այն <<ծանրաձողը>>, որը դրվեց կառավարության ռիսկային ծրագրի հիմքում: -Այն իրավիճակը, […]


Սեպտեմբեր 30, 2016թ. 19:53

Հարցազրույց Ինֆորմացիոն տեխնոլագիների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ հետ –Խոսվում է այն մասին, թե նման հարկային օրենսգրքի ընդունումը Հայստանին պրտադրվել է միջազգային վարկատու կազմակերպությունների, մասնավորաբար, Արժույթի միջազգային կազամակերպության կողմից: Եթե սա իրականություն է, ապա, ըստ ձեզ, ո՞րն է այս կառույցի նպատակը: -Այո, ես համոզված եմ, որ այս օրենքն ընդունվում է Արժույթի միջազգային հիմնադրամի ճնշման […]