Տնտեսություն

Հունվար 13, 2017թ. 22:50
Կարեն Կարապետյան+

Վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ հանդիպեց լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ, նպատակը՝ իր վարչապետական գործունեության 100-րդ օրվա ամփոփումն էր: Կառավարության ղեկավարը ներկայացրեց, թե իր ղեկավարած թիմն ի՞նչ է արել այս 100 օրում: Կառավարության ղեկավարի ներկայացրած դիտարկումների շուրջ զրուցեցինք տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր ՎԱՐԴԱՆ ԲՈՍՏԱՆՋՅԱՆԻ հետ: –Վարչապետ Կարապետյանը նախ խոսեց կոռուպցիայի դեմ ուղղված կառավարության պայքարի մասին, ասաց, որ այդ ուղղությամբ […]


Հունվար 12, 2017թ. 18:08
Կարեն Կարապետյան

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր մասնակցել է ՀՀ կառավարության Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի պաշտոնական բացման արարողությանը: Վարչապետը, ողջունելով ներկաներին և կարևորելով Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի ստեղծումը, նշել է, որ կենտրոնի գաղափարն այն առանցքային թիրախներից մեկն է, որը ներգրավված է եղել կառավարության ծրագրում: Իր գործունեությամբ այն պետք է ուղենշի մեր տնտեսության զարգացման երկարաժամկետ ռազմավարությունը: Կառավարության ղեկավարը նշել է, որ […]


Դեկտեմբեր 22, 2016թ. 19:16

Հարցազրույց տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր ԱՇՈՏ ԹԱՎԱԴՅԱՆԻ հետ -Լրանում է վարչապետ Կարեն Կարապետյանի պաշտոնավարման 100-րդ օրը, ավանդույթի համաձայն վերլուծենք այս ընթացքում արածն ո չարածը: Քանի որ վարչապետը տարբեր ոլորտների առնչությամբ լուրջ խոստումներ տվեց` ակնկալիքներն էլ, բնականաբար, մեծ են: Տնտեսական քաղաքականության հիմնական ուղղություններով, ըստ ձեզ, ի՞նչ աշխատանքներ են կատարվել: -Առհասարակ 100 օրը կառավարության աշխատանքի գնահատաման տեսանկյունից շատ […]


Դեկտեմբեր 21, 2016թ. 21:45
Վարդան Ոսկանյան

Հայաստան ուղևորվելիս Թեհրանի «Մեհրաբադ» օդակայանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նախագահ Հ. Ռուհանին հայտարարել է, որ «Իրանը Հայաստանի միջոցով կարող է կապվել Սև ծովին և Եվրոպային»: Նման բարձրաստիճան մակարդակում Հայաստանը Պարսից ծոց – Սև ծով միջանցքի կարևորագույն օղակ դիտարկելու հանգամանքի փաստումն արդեն իսկ խոսում է իրանական կողմի պատրաստաամության մասին, ոչ միայն օժանդակելու Հայաստանին հաղթահարել ադրբեջանա-թուրքական դաշինքի […]


Դեկտեմբեր 21, 2016թ. 17:23

Երևանում կայացել է«Հայաստան-Իրան» գործարար համաժողովը, որը վերջին մեկ տարում չորրորդ խոշոր միջոցառումն է՝ ուղղված հայ-իրանական առևտրատնտեսական կապերի ամրապնդմանը։ Այն կազմակերպվել էր Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիի՝ Հայաստանի Հանրապետություն պաշտոնականայցի շրջանակում, Հայաստանի զարգացման հիմնադրամի կողմից։ Համաժողովին մասնակցել է տնտեսության ամենատարբեր ոլորտները ներկայացնող ավելի քան 170 գործարար, որից շուրջ 90-ը ԻԻՀ-ից, այդ թվում՝ հայազգի ձեռներեցներ։ Երկուստեք […]


Դեկտեմբեր 13, 2016թ. 13:33

Կառավարության երեկվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարեց աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարթությունյանին հաջորդ շաբաթ կազմակերպել հանդիպումը` 10 խոշոր հարկ վճարողների, ներմուծողների, արտահանողների, ներդրողների և 5 խոշոր բանկերի ղեկավարների հետ: Վարչապետի նպատակն է` քննարկել նրանց առաջ այսօր ծառացած խնդիրները: Հայաստանյան խոշորների <փնջի> հետ վարչապետի հանդիպման առաջարկը գործարարների միության նախագահ ԳԱԳԻԿ ՄԱԿԱՐՅԱՆՆ ու տնտեսագետ ՎԱՀՐԱՄ ԲՈՍՏԱՆՋՅԱՆԸ համարեցին հետաքրքիր […]


Դեկտեմբեր 8, 2016թ. 18:43

Հայաստանում կստեղծվի «Հայաստանի իրավազորություն» հիմնադրամ։ Գործադիրի այսօրվա նիստի ընթացքում հաստատվեց հիմնադրամ ստեղծելու մասին որոշման նախագիծը, որը ներկայացրեց տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը։ Ըստ նախագծի հիմնավորման՝ հիմնադրամի գործունեության ուղղություններն են` պատրաստել օրենսդրական ակտերի նախագծեր, առաջարկներ, կարծիքներ, ստեղծել ձեռնարկատիրական և տնտեսական գործունեություն ծավալող մարմիններ «Հայաստանի իրավազորություն» ծրագրի շրջանակներում, որոնք ֆինանսական միջոցներ կտրամադրեն հիմնադրամի նպատակներին ծառայելու […]


Դեկտեմբեր 6, 2016թ. 18:46

Դեկտեմբերի 4-5-ին Իրանում տեղի է ունեցել հայ -իրանական միջկառավարական  հանձնաժողովի 14-րդ նիստը, որին մասնակցելու համար Թեհրանում էր գտնվում Հայաստանի պատվիրակությունը՝ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանի գլխավորությամբ։ Պատվիրակության կազմում ընդգրկված էին տնտեսության տարբեր ոլորտները ներկայացնող պաշտոնյաներ ու մասնագետներ: Հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը նախագահել են հայկական կողմի համանախագահ, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական […]


Նոյեմբեր 7, 2016թ. 18:39

Հովիկ Աբրահամյանի կառավարությունը կոռուպցիայի դեմ պայքարը հայտարարեց իր քաղաքականության կարևորագույն ուղղություններից մեկն ու ձեռնամուխ եղավ հակակոռուպցիոն պայքարի խորհրդի ստեղծմանը: Սակայն այս նախաձեռնությունը, կարելի է ասել մնաց անկատար: Որքան էլ Աբրահամյանը վստահեցնում էր, թե այդ պայքարում իրենք և’ կամք ունեն, և’ վճռականություն, խոսում էր հետևողական լինելու մասին, որքան էլ հորդորում էր քաղաքական ուժերին, քաղաքացիական հատվածին համախմբվել […]


Հոկտեմբեր 31, 2016թ. 20:29

Հարցազրույց տնտեսագետ ՎԱՐԴԱՆ ԲՈՍՏԱՆՋՅԱՆԻ հետ -Օրերս ֆինանսների նախարար Վարդան Արամյանը հայտարարեց այս տարեվերջին սպասվող բյուջեի զգալի թերակատարման մասին: Ըստ նրա` վերջին ինն ամիսների կտրվածքով արդեն բյուջեի թերակատորւմը 40 մլդ դրամ է կազմում: Տարեվերջին կանխատեսվում է, որ այդ թիվը կհասնի 60 մլրդ-ի: Ի՞նչ ազդեցություն դա կունեն Հայաստանի տնտեսության վրա: Հասարակության մեջ մտահոգություն կա, որ դա կարող […]