Մշակույթ

Սեպտեմբեր 14, 2016թ. 13:24

Հայ` իր իսկ ընտրությամբ, թեև առանց հայկական արմատների, «Ես հայ եմ իմ ընտրությամբ» կարգախոսով առաջնորդվող կոմպոզիտոր, երգիչ, երաժիշտ Դանիել Դեքերյանը Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբի հետ հանդես կգա համերգով: Մեր երկրի ու հայ ժողովրդի նկատմամբ յուրահատուկ վերաբերմունք ունեցող երգչի և նվագախմբի համերգը տեղի կունենա հոկտեմբերի 10-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Դեքերյանի երևանյան համերգը կազմակերպել է «Mezzo […]


Սեպտեմբեր 14, 2016թ. 13:16
narek-duryan

Հայ թատերասերներն այսուհետև հնարավորություն կունենան սիրված դերասան, բեմադրիչ Նարեկ Դուրյանի ներկայացումները դիտել նոր բեմում: Բաղրամյան 3, Հայաստանի գրողների միության շենք. Դուրյանի հիմնադրած նոր թատրոնի հասցեն է: Թատրոն, որտեղ պարբերաբար կցուցադրվեն դերասանի սիրված ներկայացումները, ինչպես նաև կլինեն պրեմիերաներ, կանցկացվեն վարպետության դասեր և այլ միջոցառումներ: Ներկայացումների մեկնարկը կտրվի սեպտեմբերի 15-ին ժամը 19:00, «Իմ կնոջ անունն է Մորիս» […]


Սեպտեմբեր 7, 2016թ. 14:32
Հորտուս

Սեպտեմբերի 14-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում “Երևանյան Հեռանկարներ” միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում, հայ երաժշտասեր հանրությունը հնարավորություն կստանա ներկա գտնվելու բացառիկ երաժշտական ճամփորդությանը` մեր օրերի ամենախարիզմատիկ երաժիշտներից մեկի` Անդրես Մուստոնենի և “Հորտուս Մուզիկուս” խմբի երաժիշտների մասնակցությամբ: “Հորտուս Մուզիկուս” անվանումը բազում տասնամյակներ համարվում է կատարողական արվեստի բարձրագույն նշաձող և խորհրդանիշ: Այն  Եվրոպայի մշտապես գործող ամենահին խումբն է` իր յուրահատուկ […]


Օգոստոս 30, 2016թ. 14:42
Սառցե շոու

Ֆորպոստարտ պրոդաքշընը և Արի Զաքարյանը ներկայացնում է «KINGS ON ICE PRESENT- FASHION ON ICE» սառցեշոուն նոր ձևաչափում: Այն մոլորակի լավագույն ներկայացումն է սառույցի վրա: Շոուի մասնակիցները գեղասահքի, էստրադայի աստղեր են, հանրահայտ երաժիշտներ, մոդելավորողներ. Ինչպես նաև կներկայացվեն աշխարհահռչակ դիզայներների նորաձևության հավաքածուներ:  Բեմում իրադարձությունները կզարգանան օպերային և փոփ կոմպոզիցիաների ներքո, որոնք ջերմ ու պայծառ հույզերով կպարուրեն ներկաներին: Գեղասահքի […]


Օգոստոս 30, 2016թ. 14:16
Լենինգրադ

Շուտով հայաստանցիները հնարավորություն կունենան մասնակցելու լեգենդար, սկանդալային  «Լենինգրադ» խմբի համերգին, քանի որ նրանք պատրաստվում են ելույթ ունենալ Երևանում: Ինչպես խոտանում են համերգի կազմակերիչները՝  «Լենինգրադը» կփոթորկի դահլիճը, դուք կտեսնեք և կլսեք այն, ինչը նույնիսկ պատկերացնել հնարավոր չէ: Չնայած խմբի իրարամերժ համբավին, Շնուրովի երգերի նկատմամբ իրենց սերն են արտահայտում ամենատարբեր մարդիկ՝ հայտնի քաղաքական գործիչներ և հասարակ աշխատավորներ, նրբաճաշակ […]


Հուլիս 7, 2016թ. 20:58
կաթողիկոս, Հռոմի պապ

Ամեն անգամ, երբ առիթ է լինում ազգովի հպարտանալու մեր ձեռքբերումներով ու հաղթանակներով, մեր ազգային համախմբմամբ, մեր հոգեւոր, մշակութային խորքը տեսած ու ընկալած օտարի բարձր գնահատկաններով, հանկարծ գլուխ է բարձրացնում ներքին տականքն ու սկսում աջ ու ձախ ցեխոտել, արժեզրկելով ամենալավն ու ամենանվիրականը: Հեռու չգնանք, այս զազրելի երևույթի ականատեսը դարձանք ինչպես քառօրյա պատերազմի ժամանակ` Արցախի շուրջ մեր […]


Հունիս 30, 2016թ. 20:28
կիթառ

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հունիսի 28-ին մեկնարկեց Երևանյան միջազգային կիթառի 2-րդ փառատոնը: Երկրորդ տարին անցկացվող փառատոնը հայ կիթառահարներին ժամանակակից դասական կիթառի միջազգային դպրոցին ծանոթանալու, կիթառի սիրահարներին յուրօրինակ երաժշտություն ունկնդրելու և վարպետության դասերի մասնակցելու հնարավորություն կընձեռի: Երաժշտական տոնը մեկնարկեց ճանաչված կիթառահար Հյուբերթ Քեփփելի (Գերմանիա) ելույթով, ով տպավորված էր հայ հանդիսատեսի ընդունելությունից: «Առաջին անգամ եմ Հայաստանում: […]


Հունիս 21, 2016թ. 14:49
Ave Maria

    Կոմպոզիտոր, ջազային դաշնակահար և երգեհոնահար Գարի Քյոսայանի «Ավե Մարիա» ստեղծագործությունն առաջին անգամ կհնչի Հռոմի Պապ Նորին Սրբություն Ֆրանցիսկոսի հայաստանյան այցի առթիվ կազմակերպված համերգի ընթացքում: Հանրապետության հրապարակում հունիսի 25-ին նախատեսված երեկոյին 2013-ին գրված և երբևէ չկատարված գործը կներկայացնի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը` գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Երգեհոնով նրանց կնվագակցի Գարի […]


Հունիս 16, 2016թ. 11:41
կիթառ

  Հունիսի 28-ից հուլիսի 1-ը Հայաստանի մայրաքաղաքում կանցկացվի Երևանյան միջազգային կիթառի 2-րդ փառատոնը, որին կմասնակցեն ճանաչված երաժիշտներ տարբեր երկրներից: Երկրորդ տարին անցկացվող փառատոնը հայ կիթառահարներին ժամանակակից դասական կիթառի միջազգային դպրոցին ծանոթանալու, կիթառի սիրահարներին յուրօրինակ երաժշտություն ունկնդրելու և վարպետության դասերի մասնակցելու հնարավորություն կընձեռի: Երաժշտական տոնը կազմակերպել են Երևանի կիթառահարների և Գերմանիայի Վուպպերտալի կիթառահարների միջազգային ասոցիացիաները: Փառատոնային […]


Հունիս 16, 2016թ. 11:32
փառատոն

      «Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամը ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և ՎիվաՍել-ՄՏՍ- ի գլխավոր գործընկերությամբ 2016թ.-ի հունիսի 18-ից հուլիսի 7-ը ներկայացնում է «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական 12-րդ փառատոնը: 2005-ից Հայաստանի ազգային պատկերասրահում իրականացվող խոշորածավալ երաժշտական փառատոնը սպասված տոն է ցանկացած արվեստասերի համար, իսկ փառատոնի յուրաքանչյուր համերգ բարձր արվեստի հետ հաղորդակցվելու հիանալի հնարավորություն է դասական երաժշտության իրական երկրպագուների համար: Փառատոնի գլխավոր […]