Մշակույթ

Հոկտեմբեր 31, 2016թ. 14:44
haxverdyan

Նոյեմբերի 5-ին` Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա Հայաստանի պետական կամերային նվագախմբի և Ռուբեն Հախվերդյանի համատեղ համերգը `«Կտրուկ շրջադարձ» խորագրով: Կհնչեն Ռուբեն Հախվերդյանի ստեղծագործությունները, որոնք գործիքավորել և մշակել է կամերային նվագախմբի և տարբեր անսամբլների համար կոմպոզիտոր, ՀՀ կոմպոզիտորների միության անդամ Նարինե Զարիֆյանը։ Նա առաջին անգամ հայ երաժշտական պատմության մեջ դասական ոճի հիմքով համեմված փոփ, ջազ, ռոք, ֆոլք […]


Հոկտեմբեր 27, 2016թ. 16:42

  Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում նոյեմբերի 9-ին ժամը 18:00-ին տեղի կունենա մեծանուն կոմպոզիտորի ստեղծագործությունների` դաշնամուրային տրիոյի համար փոխադրումների նոտաների ժողովածուի շնորհանդեսը: «Փոխադրումներն արվել են Խաչատրյանի անվան տրիոյի խնդրանքով, մեր կատարմամբ հնչել են աշխարհի տարբեր բեմերում: Համերգներից հետո մեզ միշտ մոտեցել են ու խնդրել են նոտաներ տրամադրել: Միտք առաջացավ հրատարակել դրանք: ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ` հրատարակվել է […]


Հոկտեմբեր 25, 2016թ. 20:26
arpenik

2016 թ. հոկտեմբերի 28-ին ժամը 15:00-ին Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի կունենա գեղանկարչուհի Արփենիկ Նալբանդյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական ցուցահանդեսի բացումը: Արփենիկ Նալբանդյանը ծնվել է 1916 թ. Վրաստանում, մասնագիտական կրթություն ստացել Թիֆլիսի Գեղարվեստի ակադեմիայում: 1941թ. ամուսնանալով Էդուարդ Իսաբեկյանի հետ` Նալբանդյանը տեղափոխվել է Երևան և ներգրավվել երկրի մշակութային կյանքում: Նկարչուհու ծննդյան 100-ամյակին նվիրված ցուցահանդեսն ընդգրկում է ստեղծագործական […]


Հոկտեմբեր 6, 2016թ. 18:49
reanimania

    «ՌեԱնիմանիա» Երևանի միջազգային անիմացիոն կինոյի և պատկերապատման արվեստի փառատոնը ուրախ է հայտարարել, որ «ՔԱՍՍարտ փրոդաքշնի» և Անգուլեմի (Ֆրանսիա) անիմացիոն դպրոցի (EMCA – École des Métiers du Cinéma d’Animation) համագործակցության արդյունքում այս տարի 2 կրթաթոշակ է սահմանվել երիտասարդ անիմատորների վերապատրաստման համար։ Առաջին կրթաթոշակը հնարավորություն է տալիս 2017թ. հունվարին 1 ամսով վերապատրաստման դասընթացի մեկնել Անգուլեմի […]


Սեպտեմբեր 27, 2016թ. 13:17
lus_8082

«Գրական տապան 2016» փառատոնի շրջանակում սեպտեմբերի 26-ին Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ բանաստեղծ, արձակագիր Գոհար Գալստյանի «Նավամատույց» գրքի շնորհանդեսը: «Նավամատույց»-ը հեղինակի յոթերորդ ժողովածուն է, որտեղ հիմնականում նոր բանաստեղծություններ են և գրական հանդեսներում ու կայքերում վերջին տարիներին հրատարակված շարքեր: Գիրքը բաղկացած է հինգ բաժիններից, որոնք ներկայանում են «Անսկիզբ նավարկություն», «Աննավարկություն», «Ծանր թիեր», «Մոլորակները մոլորվածներ […]


Սեպտեմբեր 26, 2016թ. 23:19

Օրերս Հանրային հեռուստաընկերությունը մեկնարկեց «Ամենակարող երգիչ» նախագիծը, որն, ի զարմանս մշակութային հասարակության, կարծես, պրոպագանդում է մեր օրերի «աենակարող» ռաբիսը: Երաժշտություն, որն, անշուշտ, իրավունք ունի հնչելու մասնավոր միջոցառումների ժամանակ՝ նեղ լսարանի համար, բայց ոչ ի լուր աշխարհի քարոզվելու երկրի թիվ մեկ, պետական հեռուստաընկերությամբ՝ ներկայանալով որպես ազգային մշակույթ: Ի վերջո, հեռուստատեսությունը նաև դաստիարակչական միջոց է ու խրախուսելի […]


Սեպտեմբեր 24, 2016թ. 21:47
qeosayan

Կոմպոզիտոր, ջազային դաշնակահար և երգեհոնահար Գարի Քյոսայանն ԱՄՆ-ում ճանաչված երաժիշտների հետ հանդես է եկել «Ջազն ընդդեմ Ցեղասպանության» խորագիրը կրող համերգով: Սեպտեմբերի սկզբին Լոս Անջելեսում կայացած երեկոյի ընթացքում Քյոսայանի հետ մեկ բեմում ելույթ են ունեցել երգչուհի Ալլա Սահակյանը, սաքսոֆոնահար Լուիս Վան Թեյլորը, թմբկահար Մարվին Սմիթի Սմիթը, կոնտրաբասահար Հենրի Ֆրանկլինը, ինչպես նաև ֆլեյտահար Սիմոն Մակինաջյանը: Համերգի ընթացքում […]


Սեպտեմբեր 24, 2016թ. 21:41

Նա պաշտում է հայկական խոհանոցը, հայկական արվեստն ու երաժշտությունը: Հայաստանի մասին խոսում է յուրահատուկ ակնածանքով ու հիացմունքով: Մեր երկրի նկատմամբ սերը ստիպել է կոմպոզիտոր, երգիչ, երաժիշտ Դանիել Դեքերին փոխել ազգանունը, ստանալ հայկական անձնագիր, դառնալ հայ` ընտրությամբ ու առանց հայկական արմատների: Դեքերյանը հոկտեմբերի 10-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբի հետ պատրաստվում է հանդես […]


Սեպտեմբեր 23, 2016թ. 20:09
reanimania

Հանրային դրամահավաքը կազմապերպվել է փառատոնը անկախ պահելու և հայ տաղանդավոր մասնագետների համար նոր կրթական և բիզնես հնարավորությունների ստեղծումը շարունակելու նպատակով, ինչպես նաև՝ վերականգնելու փառատոնի շրջանակում անցկացվող «ՄԱՐԱՆԻ» անիմացիոն շուկան, որի ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան ցուցահանդեսային տաղավարներում ներկայացնել իրենց ընկերությունները և արտադրանքը, իրականացնել շնորհանդեսներ, շփվել մյուս մասնակիցների և հազարավոր այցելուների հետ։ Փառատոնի տնօրեն Վրեժ Քասունու խոսքով՝ […]


Սեպտեմբեր 23, 2016թ. 20:02
grakan-tapan

  Սեպտեմբերի 23-ին «Գրական տապան 2016» փառատոնի շրջանակում  ներկայացվեց հայ գրողների ստեղծագործությունները ներառող «Գվիդեոն» ամսագրի նոր համարը: Ամսագիրը լույս է ընծայվել «Ռուսսկիյ Գուլիվեր» հրատարակչության նախաձեռնությամբ: Հատկանշական է, որ Ռուսաստանի ժամանակակից գրականության կենտրոնի հրատարակած նոր համարը ներառում է հայ գրողների ստեղծագործություններ, որոնք թարգմանվել են ռուսերեն: «Ռուսսկիյ Գուլիվեր» հրատարակչական նախագծի ղեկավար, բանաստեղծ Վադիմ Մեսյացը շնորհանդեսի ընթացքում տեղեկացրեց, որ իրենց […]