Մշակույթ

Դեկտեմբեր 8, 2016թ. 20:11
shtraus

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը հանդես է գալիս ևս մեկ հետաքրքիր նախաձեռնությամբ: Դեկտեմբերի 22-ին ժամը 19:00 ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության հովանու ներքո մշակութային օջախում կանցկացվի Ռիխարդ Շտրաուսին նվիրված երեկո: «Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը և Խաչատրյանի անվան տրիոն DVV International-ի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ այս տարի ներկայացրին մի նոր նախագիծ, որի անդրանիկ երեկոն հունիսին տեղի է ունեցել թանգարանում: Այս […]


Դեկտեմբեր 8, 2016թ. 20:08
limma

Ջազ, բլյուզ, սոուլ, գոսպել ժանրերում հանդես եկող երիտասարդ երգչուհի Մարիաննա Լիման հանրության դատին է հանձնել իր նոր` «Our blues» («Մեր բլյուզը») երգի տեսահոլովակը: Ստեղծագործության երաժշտության հեղինակն է Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ, կոմպոզիտոր Նարինե Զարիֆյանը, իսկ խոսքերը գրել է Մարիաննա Լիման: Տեսահոլովակը նկարահանել է Ռոբերտ Բաբայանը: «Our blues» երգըԶ արիֆյանի և Լիմայի առաջին համագործակցությունն է, սակայն […]


Դեկտեմբեր 7, 2016թ. 00:21

Յաճախ ըսած եմ, որ մեծերու միտքերը իսկական դպրոցներ են, եթէ քաջութիւն եւ համեստութիւն ունենանք անոնց դիմելու եւ սորվելու, մենք մեզ եւ մեր ժամանակը հասկնալու, մեր կեանքին եւ արարքներուն ուղին ճշդելու: Ուղի ճշդել, որ չի նշանակեր «քարվանսարայ շինել հոն ուր ամէն անգամ ուղտը ծունկը գետին կը դնէ», կ’ըսէր անտիտղոս երէց մը: Ինչե՜ր ըսուած են լեզուի մասին: […]


Դեկտեմբեր 5, 2016թ. 13:58
narek-2

Սիրված դերասան, ռեժիսոր Նարեկ Դուրյանի ղեկավարած և հիմնադրած «Բոհեմ» թատրոնը Նոր տարվան ընդառաջ հետաքրքիր բեմականացում կներկայացնի: Բաղրամյան 3 հասցեում գտնվող թատրոնում վերջին ամիսներին ցուցադրվում են սիրված «Իմ կնոջ անունն է Մորիս», «Մորաքույրը Փարիզից», «Շեղշե լա ֆամ», «Սե լա վի» և «Կոմա Նոստրա» ներկայացումները: Դեկտեմբերի 25-ից էլ թատրոնի խաղացանկը կհամալրի նոր մանկական ներկայացումը: Թատրոնի պրոդյուսեր Քրիստինա […]


Նոյեմբեր 28, 2016թ. 20:37
rostomyan

Դեկտեմբերի 6-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի հիմնադիր նախագահ և գեղարվեստական ղեկավար` Ստեփան Ռոստոմյանի 60-ամյակին նվիրված հոբելյանական երեկոն: Համերգին մասնակցում են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, «Հովեր» պետական կամերային երգչախումբը, Վահագն Հայրապետյան ջազ տրիոն, սոպրանո Հենրիետտա Հարությունովան, դաշնակահար Արթուր Ավանեսովը: Հոբելյանական երեկոն ղեկավարելու են դիրիժոր Էդուարդ […]


Նոյեմբեր 28, 2016թ. 20:27

Նոյեմբերի 27-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ հայ հանդիսատեսի և սառույցի արքաների հանդիպումը՝ Եվգենի Պլյուշչենկոյի  գլխավորությամբ։ Forpostart Production ընկերության (տնօրեն Զառա Մխեյան) նախաձեռնությամբ  իրականացավ  KING ON ICE PREZENT- FASHION ON ICE փառահեղ  շոու ծրագիրը (պրոդյուսեր՝ Արի Զախարյան, բեմադրիչ՝ Էմիլ Կարատ)։ Սառույցի արքաների այս շոու ծրագիրը մշակվել և իրականացվել է հատուկ հայ հանդիսատեսի համար։ Այն […]


Նոյեմբեր 19, 2016թ. 22:08

Նոյեմբերի 16-ին Մոսկվա կինոթատրոնում տեղի ունեցավ ռեժիսոր Նաիրի Հոխիկյանի՝ «Արցախյան պատերազմի եզդի նվիրյալները» փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան: Ֆիլմի գաղափարը պատկանում է Սայիդ Ավդալյանին, սցենարի հեղինակն է Արուսյակ Հոխիկյանը: 1 ժամ 14 րոպե տևողությամբ ֆիլմի նկարահանման աշխատանքները տևել են ավելի քան 6 ամիս՝ ընդգրկելով ՀՀ և ԼՂՀ սահմանամերձ և պատերազմական գոտիները: «Ֆիլմի գաղափարը ծնվել է մոտ մեկ […]


Նոյեմբեր 10, 2016թ. 17:55
2

Նոյեմբերի 6-ին Ուելսի մայրաքաղաք Քարդիֆում տեղի ունեցավ 1964թ. ստեղծված Քարդիֆի Պոլիֆոնիկ երգչախմբի եւ Լոնդոնի Թեքեյան Խնամակալ մարմնի 3-ամյա «Կոմիտաս» երգչախմբի բացառիկ եւ երկար սպասված համերգը: Կազմակերպիչներն էին «Կոմիտաս» երգչախմբի նախագահ Վարդան Ուզունյանը,  գեղարվեստական ղեկավար եւ խմբավար Սիփան Օլահը, Քարդիֆի Պոլիֆոնիկ երգչախմբի պատասխանատուներից Մայք Փեփերը, գեղարվեստական ղեկավար եւ խմբավար Դեյվիդ Յանգը եւ Ուելսի եկեղեցական ծխական խորհրդի […]


Նոյեմբեր 1, 2016թ. 21:12
serial

Վերջերս անդրադառնալով ATV հեռուստաընկերությամբ հեռարձակվող ՙԿայարան՚ հեռուստանովելին` նշել ենք, որ այն թուրքական ՙՍև սեր՚` ՙԿարա սևդա՚ սերիալի բացահայտ կրկնօրինակումն է` սյուժետային գծերով, բովանդակությամբ, տեսարաններով և անգամ դերասանների երկխոսությամբ: Ավելին` բնօրինակն ու դրա վատ կնկնօրինակած տարբերակը համեմատելու դեպքում կարելի է նկատել, որ անգամ դերասաններն են ընտրված միմյանց նմանությամբ: Այդ մասին է վկայում սոցիալական ցանցերում տեղադրված` երկու […]


Հոկտեմբեր 31, 2016թ. 21:13

«Կարա սևդա»՝ թուրքերենից թարգմանաբար նշանակում է «սև սեր»: Սա թուրքական մի հեռուստապատում է, որի սցենարը, կարծես թե, տեղ է գտել հայկական օճառային օպերային արվեստում: Խոսքը «Կայարան» հեռուստանովելի մասին է, որը սցենարական լուծումներով, կադրերով ու անգամ բառացի թարգմանությամբ համընկնում է թուրքական «Կարա սևդա» հեռուստանովելին: Թուրքական սցենարով հայկական հերթական սերիալի հարցն այս օրերին բավական ակտիվորեն քննարկվում է […]