Մշակույթ

Մայիս 3, 2017թ. 23:52
Վահագն Դավթյան և Սարոյան

․․․Իմ կենսական ու հոգեկան ակունքների մասին մոտավոր պատկերացում տալու համար ուզում եմ շատ համառոտակի երկու պատմություն անել։ Մեկը պապիս մասին է, մոր կողմից պապիս։ 1896 թվականի եղեռնի ժամանակ է եղել։ Պապս՝ Մկրտիչ աղան շուկայում է եղել, երբ սկսվել է կոտորածը: Կրոնական մոլուցքից կուրացած խուժանը հարձակվել է հայերի տների, խանութների, արհեստանոցների վրա, թալանել է, ավերել սպանել […]


Ապրիլ 29, 2017թ. 21:20
Սիլվա Կապուտիկյան

Ապստամբություն Ես չեմ ապրում արդեն ու ես չեմ էլ մեռնում, Եվ իմ չմեռնելը տևելու է երկար, Ո՛ւր էլ լինեմ` տանը, դրսում, հեռաստանում, Ես ձեր դատաստանին պետք է լինեմ ներկա: Դուք, փոքր ու մեծ տերեր, այրեր դուք ապիկար, Առաջնորդներ չնչին ու կեսկատար, Ստոր ձեր տեսակին ստորոտն էր հարմար, Դուք եղծությամբ, ստով հասաք կատար: Մտքի ընտրյալներին դուք […]


Ապրիլ 25, 2017թ. 12:03
Փիթեր Բալաքյան

Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց մրցանակը երկու տարի առաջ ՀՀ նախագահը շնորհեց Քոլգեյթի համալսարանի հումանիտար գիտությունների պրոֆեսոր, ամերիկյան անվանի գրող,  «Պուլիցերյան» մրցանակի դափնեկիր Փիթեր ԲԱԼԱՔՅԱՆԻՆ` գեղարվեստական խոսքի միջոցով Հայոց ցեղասպանությունը որպես համամարդկային խնդիր աշխարհին ներկայացնելու և լուսաբանելու համար: «Հայոց Աշխարհ»-ի զրուցակիցը ՓԻԹԵՐ ԲԱԼԱՔՅԱՆՆ է – Արժանացել եք տարբեր մրցանակների, դրանցից մեկը հայտնի […]


Ապրիլ 9, 2017թ. 20:51
օլիմպիադա

«Թեքեյան Կենտրոն» հիմնադրամը սիրով հրավիրում է մասնակցելու «Թեքեյանական 7-րդ օլիմպիադա» ծրագրի հաղթողների մրցանակաբաշխության արարողությանը, որը տեղի կունենա ս.թ. ապրիլի 12-ին`ժամը 16.30-ին, 2010թ. սկսած ԹԿՀ իրականացնում է ամենամյա «Թեքեյանական օլիմպիադա» ծրագիրը եւ նրա շրջանակում անցկացվող «Մաթեմատիկա», «Հայոց լեզու եւ գրականություն» եւ «Անգլերեն լեզու» առարկաների մրցույթ:   Ծրագրի նպատակն է քաջալերել աշակերտներին խորացնելու գիտելիքներն ու ապահովելու բարձր առաջադիմություն, առողջ […]


Ապրիլ 6, 2017թ. 17:47
Բյուլբյուլօղլու

«Ի Աջակցություն ՄԱԿ-ի Կանոնադրության Հայաստանի Հանրապետության Հասարակական Կազմակերպությունների Կոալիցիան» զարմացած և խիստ վրդովված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի պաշտոնում՝ Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Մուրթուզաօղլու Մեմեդովի (ով հայտնի է Բյուլբյուլօղլու բեմական անունով) թեկնածության առաջադրման լուրերի կապակցությամբ: Այս մասին ասված է Կոալիցիայի տարածած նամակ-կոչում, որն ուղղված է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի պաշտոնին՝ Ռուսաստանում Ադրբեջանի […]


Մարտ 30, 2017թ. 14:40
ցուցահանդես

  «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամը, Երեւանի քաղաքապետարանի Երեւան քաղաքի պատմության թանգարանը սիրով հրավիրում են Ձեզ ներկա գտնվելու ԱՊՐԻԼՅԱՆ ՀԵՐՈՍՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ նվիրված արցախցի, նոր սերնդի գեղանկարիչների եւ քանդակագործների «ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆ այլընտրանք չունի. ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆ» խորագրով ցուցահանդեսի բացմանը: Այն տեղի կունենա ապրիլի 5-ին, ժամը 17.00-ին, Երեւանի պատմության թանգարանի ցուցասրահում: (Հասցեն ք.Երեւան, Արգիշտի 1/1)   Ներկայացված են վեց տասնյակ աշխատանքներ՝ գեղանկար, գրաֆիկա, քանդակ: Ցուցահանդեսը կգործի մինչեւ ս.թ. ապրիլի 17-ը:  


Մարտ 13, 2017թ. 16:41
Եղիշե Չարենց

Հավանաբար, տաղանդավոր մարդը նա է, ով զգում ու տեսնում է այն, ինչն այլոց կազմախոսորեն (ֆիզիոլոգիապես) հասու չէ: Եվ շատ հաճախ, ի տարբերություն մյուսների, տաղանդը երևի տեսնում է Բնությունը, իսկ հանճարը՝ լսում Աստծու ձայնը: Սովորական մարդիկ նախանձում են նման բացառիկներին: Բայց նրանք չգիտեն՝ ինչ սոսկալի գին պետք է վճարի Հանճարը: Տառապանքի գինը: Խենթությա՜ն գինը: Ժողովուրդն ասում […]


Մարտ 12, 2017թ. 00:47
Լեռ-Կամսար

Սիրելի՛ հայրենակիցներ․ Մենք մի ազգից ծնված եղբայրներ ենք, բայց լավ եղբայրներ չենք։ Մենք ձեզ համար այստեղ վառվում ենք, իսկ դուք մեր մասին բոլորովին չեք մտածում։ Ձեզ համար մենք կանք, թե չկանք՝ այդ միևնույն է։ Այս ասում եմ ձեզ սրտի կսկիծով, բայց վերքը թաքցնելով չի լավանա, խորն է այդ վերքը և պետք է վիրահատել։ Եվ ինչ […]


Մարտ 11, 2017թ. 23:33
հայագիտական

Մեկօրյա այցով Մանկավարժական համալսարանում էր Հունգարիայի Պիտեր Պազմանի անվան կաթոլիկ համալսարանի պատվիրակությունը՝ ռեկտոր, պրոֆեսոր Սուրոմի Սաբոլչի ղեկավարությամբ: Դեռևս 2016 թվականին Մանկավարժական համալսարանի հետ համագործակցության արդյունքում Պիտեր Պազմանի անվան համալսարանում պաշտոնապես բացվեց հայագիտական ամբիոն, որը վերջին 25 տարվա ընթացքում Եվրոպայում բացված առաջին նման ամբիոնն է, ուր սովորում են օտարազգի ուսանողներ, գիտական մակարդակներում ուսումնասիրում հայ գրականություն և  […]


Մարտ 11, 2017թ. 22:45
Զաբել Եսայան

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի փողոցներից մեկը կանվանակոչվի պոլսահայ հայտնի գրող Զաբել Եսայանի անունով: Ըստ «Ակօս»-ի՝ այդ մասին հայտնել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Ֆրանսիա այցելության ժամանակ: Որոշումը կայացվել է խորհրդարանում կայացած նիստից հետո: