Ցեղասպանություն

Մայիս 7, 2017թ. 21:34
Հայրենական պատերազմ

1941-1945-ի պատերազմը հայ ժողովրդի համար հայրենական էր, որովհետև շուրջ 300.000 հայորդի է զոհվել, մեր պապերը չեն վախեցել, չեն փախել, ԽՍՀՄ-ն ընդունել են՝ որպես ընդհանուր Հայրենիք ու Հայրենիքի համար կռիվ են տվել, զոհվել ու հերոսացել… Եվս մի կարևորագույն դրվագ. 1942-43թթ. ձմռանը պաշտոնապես չեզոքություն հայտարարած Թուրքիան խորհրդային սահմանի երկայնքով մեկ(մեծ մասը հայ-թուրքական ներկայիս սահմանն է) 26 դիվիզիա […]


Մայիս 3, 2017թ. 23:52
Վահագն Դավթյան և Սարոյան

․․․Իմ կենսական ու հոգեկան ակունքների մասին մոտավոր պատկերացում տալու համար ուզում եմ շատ համառոտակի երկու պատմություն անել։ Մեկը պապիս մասին է, մոր կողմից պապիս։ 1896 թվականի եղեռնի ժամանակ է եղել։ Պապս՝ Մկրտիչ աղան շուկայում է եղել, երբ սկսվել է կոտորածը: Կրոնական մոլուցքից կուրացած խուժանը հարձակվել է հայերի տների, խանութների, արհեստանոցների վրա, թալանել է, ավերել սպանել […]


Ապրիլ 29, 2017թ. 01:39
Կարինե Նալչաջյան

  Սկսեմ մի պատմությունից, որը պետք է ուսանելի լինի յուրաքանչյուր հայ մարդու համար, հատկապես նրա, ով խորապես համոզված է, որ այսօր հարկավոր է նոր հայացքով նայել ցեղասպանության փաստին, որ այսօրվա թուրքը 1915 թ. թուրքը չէ, որ հարկավոր է փակել պատմության այդ էջը, հաղթահարել հնացած ու կարծր դիրքորոշումները եւ թուրքերին հաճոյանալով նրանց հետ բարեկամանալ։ Հիշատակված պատմությունն […]


Ապրիլ 28, 2017թ. 23:56
Բեքիր Ջոշքուն

Թուրքական «Sozcu» լրատվական կայքում հրապարակված թուրք հայտնի լրագրող, գրող Բեքիր Ջոշքունի «Իմ հայը» վերնագրով հոդվածը, մեծ իրարանցում էր առաջացրել Թուրքիայում: Հոդվածում հեղինակը պատմում է իր հայ խորթ տատիկի մասին: Ներկայացնում ենք հոդվածի հայերեն տարբերակը` Ermenihaber.am-ի թարգմանությամբ: ««Ես տեղյակ չեմ, թե ինչ եղան մեկ միլիոն հայերը… Ես ընդամենը մեկ հայ ունեի… Մորս մահից հետո հայրս, ով […]


Ապրիլ 26, 2017թ. 16:11
Հարութ Սասունյան

Ամեն տարի հայերն ու թուրքերը շունչները պահած սպասում են, որ տեսնեն՝ արդյոք Միացյալ Նահանգների նախագահն իր ամենամյա ապրիլ քսանչորսյա ուղերձում կօգտագործի ցեղասապանություն բառը հայերի զանգվածային ջարդերը նկարագրելու համար: Սակայն նրանք կարծես թե մոռանում են, որ Միացյալ Նահանգները ոչ միայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, այլև դա արել է բազմիցս ամենաբարձր մակարդակներում. Ներկայացուցիչների պալատը երկու անգամ ճանաչել […]


Ապրիլ 25, 2017թ. 12:03
Փիթեր Բալաքյան

Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց մրցանակը երկու տարի առաջ ՀՀ նախագահը շնորհեց Քոլգեյթի համալսարանի հումանիտար գիտությունների պրոֆեսոր, ամերիկյան անվանի գրող,  «Պուլիցերյան» մրցանակի դափնեկիր Փիթեր ԲԱԼԱՔՅԱՆԻՆ` գեղարվեստական խոսքի միջոցով Հայոց ցեղասպանությունը որպես համամարդկային խնդիր աշխարհին ներկայացնելու և լուսաբանելու համար: «Հայոց Աշխարհ»-ի զրուցակիցը ՓԻԹԵՐ ԲԱԼԱՔՅԱՆՆ է – Արժանացել եք տարբեր մրցանակների, դրանցից մեկը հայտնի […]


Ապրիլ 25, 2017թ. 11:51
Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Հայոց Ցեղասպանութեան 100, 101, 102-րդ ու դեռ գալիք տարելիցները աւելիով են կոփելու Հայաշխարհի պահանջատիրական երթը: Պահանջատիրական պայքարի անժամանցելիութիւնն ու յարատեւութիւնը փոխկապակցւած՝ աւելիով են ամրապնդելու բովանդակ հայութեան համազգային բնաւորութիւնն ու տեսլականը՝ հայրենական թէ սփիւռքեան համընդհանուր հարթակներում: Համազգային ու համահայկական նշանակութեան մեր արդարացի եւ ինքնատիպ պայքարը, սակայն համամարդկային նշանակութեամբ սերտաճելու որպէս գրաւական արդէն քառորդդարեայ պետական նեցուկով է […]


Ապրիլ 24, 2017թ. 14:57
Փիթեր Բալլաքյան

  Ընթերցողի ուշադրությանն ենք ներկայացնում Քոլգեյթի համալսարանի հումանիտար գիտությունների պրոֆեսոր Փիթեր Բալլաքյանի «Los Angeles Times»-ում հրապարակված հոդվածը՝ կրճատումներով:   Մի անգամ ընկերս ինձ Սուրբ Ծննդյան բացիկ ուղարկեց, որում գրված էր. «Թող այս տոնական սեզոնին ճանաչվի ձեր ցեղասպանությունը»: Մինչեւ հիմա այդ բացիկն ինձ ստիպում է բարձրաձայն ծիծաղել, քանի որ մատնանշում է Թուրքիայի եւ հայ ժողովրդի միջեւ […]


Ապրիլ 23, 2017թ. 20:34
Ալիև

  Յուրօրինակ ձևով են Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցը դիմավորում Ադրբեջանում…Իլհամ Ալիևն առաջնորդվում է՝”Եթե չեմ տեսնում,ուրեմն չկա” կարգախոսով…Նավթախավիարային դիվանագիտությունն այս պահին Բաքվում որոշել են փոխարինել ջայլամայինով”… Այսպես, ռուսաստանյան ТНТ և ТНТ 4 հեռուստաալիքներն այսօրվանից արգելափակված են մեր արևելյան հարևանների մոտ…Պատճառը բավական տրիվիալ է…Այդ հեռուսաալիքները,որոնք պատկանում են “Գազպրոմ-մեդիա” հոլդինգին և որոնց գլխավոր տնօրենն է Արթուր Ջանիբեկյանը հեռարձակում […]


Փետրվար 28, 2017թ. 16:27
Մոսկվա. հարգանքի տուրք Սումգայիթի զոհերին

Ս/թ. փետրվարի 28-ին Մոսկվայի ՀԱԵ եկեղեցական համալիրի տարածքում գտնվող հուշարձանի մոտ տեղի ունեցավ ծաղիկների տեղադրման արարողություն ՝ ի հիշատակ 1988թ.-ի փետրվարի 27-ից 29-ը Սումգայիթի ջարդերին զոհ դարձած անմեղհայերի: Միջոցառմանը մասնակցեցին ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը, Մոսկվայում ԼՂՀ ներկայացուցիչ Ալբերտ Անդրյանը, ՌԴ-ում ՀՀ տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներն ու Մոսկվայի հայ համայնքային կառույցների ղեկավարները: Ներկաներին ուղղված իր խոսքում […]