Հասարակություն

Փետրվար 20, 2018թ. 21:13
Ծովինար Արման

Փետրվարի 20-ին ժամը 13:00-ին Տեսակետ մամլո-ակումբում տեղի ունեցավ «Ժողովրդի ձայնը» հասարակական ակումբի «Ներկայիս ընտրական գործընթացները Հայաստանում և Ռուսաստանում հայ հասարակության աչքերով» թեմայով մամլո-ասուլիսը: Ասուլիսի ընդացքում բանախոսներ Արման Ղուկասյանը և Ծովինար Կոստանյանը ներկայացրեցին, որ մարտի 18-ին Ռուսաստանում տեղի կունենան նախագահական ընտրությունները, իսկ Հայաստանում ապրիլի 9-ին կլրանան նախագահ Սերժ Սարգսյանի լիազորությունները, և երկիրը կանցնի կառավարման խորհրդարանական համակարգի: […]


Փետրվար 19, 2018թ. 22:45
Կարոտ

Շահումյանից հետո Ղարաբաղի դարպասը բաց է մնալու։ Ոչ մի դեպքում չպետք է թողնել, որ ադրբեջանցիները տիրեն ու ամրապնդվեն այդ դիրքերում»: «Թշնամու գնդակն ինձ երբեք չի դիպչի»: «Եթե այսօր թշնամուն հանձնենք Շահումյանը, ապա վաղը կհանձնենք նաև Հայաստանը»: Կարոտ * * * Արցախյան ազատամարտի հերոս Կարոտ Հովհաննեսի Մկրտչյանը (Ջամբազի արծիվ) ծնվել է 1964թվականի փետրվարի 19-ին Սիրիայում: Հայրենադարձվելով՝ […]


Փետրվար 15, 2018թ. 23:55
Կամիլը

Հայոց հաղթական մայիս. Շուշիի ազատագրում, Մեծ հայրենական, Բաշ Ապարան, Սարդարապատի ճակատամարտ, Հայաստանի առաջին Հանրապետություն: Եվ Կամիլը՞ Եվրատեսիլում: Մայիսի 8-ին Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում` Եվրատեսիլում, Հայաստանը կարող է ներկայացնի Կամիլը, նույն ինքը՝ Արսեն Գրիգորյանը (Խուճուճ Արսենը): Նա կմարմնավորի խեղկատակի՝ նողկալի մի կնոջ կերպար, որը ոչ մի ընդհանրություն չունի արդի մշակույթի ու արվեստի հետ: Գուցե, Արսենը հրաշալի մարդ […]


Փետրվար 15, 2018թ. 23:47
Վարդան Ոսկանյան

  Եթե մենք վաղն ավարտենք «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղին, եթե մենք վաղը չէ մյուս օրը հայթայթենք ֆինանսավորում Հայաստան-Իրան երկաթուղու համար և հաջորդ օրը կառուցենք այն, իսկ Ադրբեջանը իր ողջ տարածքը՝ այդ թվում Իլհամ Ալիևի նախագահական նստավայրը, պատի երկաթուղային գծերով, միևնույն է՝ մեզ որևէ վնաս չի կարող հասցնել այս առումով։ Հետևաբար, խնդիրը լուծում ենք մենք՝ ինքներս և միայն […]


Փետրվար 15, 2018թ. 19:53
երկիր ծիրանի

Հարցազրույց փաստաբան ՍԵՅՐԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ -Պարոն Գրիգորյան, որպես փաստաբան,  ինչպե՞ս եք գնահատում երեկ քաղաքապետարանում՝ ավագանու նիստի ժամանակ ՙՙԵրկիր ծիրանի՚՚ խմբակցության անդամների քայլը, երբ  կոյուղաջուրը շփեցին սրահով մեկ: Դա  ակցիա՞ էր, թե՞ սանձարձակ քայլ: -Դա գործողություն էր, որով փորձ արվեց խաթարել Երևանի քաղաքապետարանի ավագանու բնականոն աշխատանքը, նրա կարգն ու կանոնը: Իմ օրինակը բերեմ, որպես  փաստաբան ես […]


Փետրվար 15, 2018թ. 13:49
փող

Գաղտնիք չէ, որ հասարակական սեկտորում բազմաթիվ կազմակերպություններ գործում են դրամաշնորհներով: Նաեւ՝ հանուն դրամաշնորհների, գերազանցապես օտարերկրյա: Տրամադրված դրամաշնորհը սովորաբար կանխորոշում է այն ստացած կազմակերպության գործունեության ուղղվածությունը, նպատակները, քայլերը, հաճախ գործելակերպն ու հրապարակային հարթակներում դիրքավորումն ու դրսեւորման եղանակները: Լինում է՝ կազմակերպություններն են «հարմարվում» այս կամ այն դրամաշնորհային ծրագրին: Իսկ ով վճարում է, նա էլ պատվիրում է երաժշտությունը, […]


Փետրվար 15, 2018թ. 13:40
Լևոն Բաղդասարյան

Հարցազրույց փաստաբան ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ հետ -ՙՙԵրկիր ծիրանի՚՚ ավագանու խմբակցության անդամները վտանգավոր հեղուկ պարունակող տարաներով ներկայացան ավագանու նիստին, ու ներկաների գնահատմամբ, ստեղծեցին իրենց կյանքի, առողջության համար վտանգավոր իրավիճակ: Իրավունք ունի՞ անձը՝ անկախ սեռից՝ կին, թե տղամարդ, հանրային վայրում, պետական կառույցում կատարել  նման քայլ  ու հետո արդարանալ, թե  դա անում է ժողովրդի համար: Իրավական տեսանկյունից ինչպե՞ս կգնահատեք […]


Փետրվար 14, 2018թ. 23:19
Երկիր ծիրանի ծեծկռտուք

Զարուհի Փոստանջյանի խորհրդարանական էպոեպեան ավարտվելուց հետո, նրա քաղաքական ագրեսիան հիմա էլ յուրահատուկ խեղկատակությամբ շարունակվում է Երևանի քաղաքապետարանում: Տարոն Մարգարյանի կյանքը դժոխքի վերածելու մասին երդում տված ՙԵրկիր Ծիրանիի՚ նախագահը ամեն անգամ, իր թիմակից կանանց հետ ավագանու նիստերին է շտապում նորանոր շոուներ մոգոնած: Երեկ ԵԾ կանանց գունդն իր սկանդալային, էքսցենտրիկ գործողություններով հերթական անգամ խաթարեց Երևանի ավագանու աշխատանքները, […]


Փետրվար 11, 2018թ. 13:19
Միքայել Լոռիս - Մելիքով

Հայ ժողովրդի արժանավոր զավակներից շատերը ճակատագրի բերումով ապրել են օտարության մեջ, ծառայել ուրիշ ժողովրդներին, հասել փառքի գագաթներին, բայց նրանցից միայն ընտրյալներն են դա օգտագործել ի շահ սեփական Հայրենիքի: Այդ ընտրյալներից է մեծ զորական Միքայել Լոռիս – Մելիքովը, ով երկու անգամ թուրքերից գրավել է Կարսը, Էրզրումում հիմնել է Սանասարյան վարժարանը, նախաձեռնել էր Հայոց պատրիարքարանը տեղափոխել Էրզրում […]


Փետրվար 8, 2018թ. 19:13
աղանդ

Բազմիցս է խոսվել այն մասին, որ ՙՙԽղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին՚՚ գործող օրենքը թերի է, պատկերավոր ասած՝ կաղում է, օրենքում չկան անհրաժեշտ իրավական կարգավորումներ: Եվ սա հանգեցրել է նրան, որ դրսից ֆինանսավորվող ՙՙկրոնական՚՚ խմբավորումների գործունեությունն ամբողջովին դուրս է մնացել իրավական վերահսկողությունից: 2017-ին Արդարադատության նախարարությունը ձեռնամուխ եղավ հիշյալ օրենքում փոփոխություններ կատարելուն և շրջանառության մեջ դրեց […]