Հասարակություն

Մայիս 24, 2018թ. 00:29
ԵՊՀ

Հայտարարություն Համալսարանական հարգելի գործընկերներ և սիրելի ուսանողներ, Բարձրագույն կրթության ոլորտում էական բարեփոխումների թեմայի՝ հանրային քննարկումների օրակարգ մտնելը և ծառացած մի շարք խնդիրների լուծման անհրաժեշտությունը հիմք են տալիս Երևանի պետական համալսարանի մի շարք դասախոսների՝ հանդես գալ Մայր բուհում բարեփոխումներ իրականացնելու նախաձեռնությամբ: Նկատի ունենալով, որ Երևանի պետական համալսարանի կանոնադրական կարևորագույն նպատակների՝ բարձրորակ կրթության և բարձրակարգ հետազոտության ուղղություններով […]


Մայիս 24, 2018թ. 00:13
Արմեն Այվազյան

Քանի որ «ազգ-բանակ» հայերեն տերմինը հորինել ու շրջանառության մեջ ես եմ դրել՝ տակավին 2003 թվականին, ստիպված եմ համառոտաբար անդրադառնալ երեկ ՀՀ Անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղար Արմեն Գրիգորյանի արած հայտարարությանը։ Նա հանդես է եկել ազգ-բանակ «կոնցեպտի» դեմ, հասկանալով այն այսպես. «Ես միշտ շատ վատ եմ վերաբերվել ազգ-բանակ կոնցեպտին: Ես համոզված եմ, որ մեր հասարակությունը շատ գիտակից […]


Մայիս 23, 2018թ. 23:58

Վայոց Ձոր մարզի Ջերմուկ քաղաքի ավագանու դիրքորոշումը ՀՀ վարչապետին Հաշվի առնելով, որ Ջերմուկ քաղաքը 2009 թվականից ի սկզբանե ներգրաված չի եղել Ամուլսարի հանքավայրի շահագործման ծրագրում որպես ազդակիր համայնք, քաղաքում տեղի չեն ունեցել հանրային լսումներ՝ խախտվել են ջերմուկցիների որոշումների կայացմանը մասնակցելու իրավունքը։ Հաշվի առնելով նաև, որ Հայաստանի կառավարության որոշմամբ դեռևս 2008 թվականին հաստատված՝ Ջերմուկի զարգացման ծրագրում […]


Մայիս 23, 2018թ. 15:01
Այբ կրթահամալիր

«Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը բաց նամակ-արձագանք է հղել մայիսի 20-ին ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի հնչեցրած խոսքին։ Այն նույնությամբ ներակայցնում ենք․ «Հարգելի՛ պարոն նախարար, Մայիսի 20-ի Ձեր հեռուստատեսային խոսքում անդրադարձ կար պետության կողմից ֆինանսավորվող որոշ ծրագրերի, որոնց մասին մասնավորապես ասում եք․ «Էլիտար դպրոցներին ՀՀ ԿԳՆ-ն չի աջակցելու, տեր մեսրոպներին գումարներ չեն գնալու՝ 100-ավոր միլիոն դրամներ, որոնք գնում են […]


Մայիս 23, 2018թ. 13:19
ամուլսար

ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանին 23 մայիսի, 2018թ   Հարգելի պրն. Սարգսյան, Դեռևս սույն թվականի փետրվարի 9-ին բաց նամակով դիմել էինք Ձեզ՝ խնդրելով պատասխանել «Lydian International» ընկերությունում Ձեր նախկին գործունեության հետ կապված մի քանի հարցերի, որոնք, սակայն, մինչև օրս մնացել են անպատասխան: Նախկին Հայաստանում ընդունված պրակտիկա էր հանրային հարցադրումներին չպատասխանելը և հանրային պաշտոնյաների գործունեությունը քողարկելը, սակայն […]


Մայիս 22, 2018թ. 23:58
Հարութ սասունյան

Սփյուռքի նոր նախարար Մխիթար Հայրապետյանը, որն այդ պաշտոնում նշանակվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից մայիսի 11-ին, հայտարարել է, որ երկրորդ օրենսդիր մարմին է ստեղծվելու Հայաստանում`սփյուռքահայերին ներկայացնելու համար: Սա գրավիչ գաղափար է, սակայն նորույթ չէ: Հետաքրքիր է, որ Սփյուռքի նախկին նախարար Հրանուշ Հակոբյանը 2011 թ. հունվարի 30-ին Լոս Անջելես կատարած իր այցելության ժամանակ հանդես եկավ համանման […]


Մայիս 22, 2018թ. 19:38
Էդուարդ շարմազանով

Հարցազրույց ԱԺ փոխխոսնակ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԻ հետ -Ինչպե՞ս կբնորոշեք առկա իրավիճակը. արտահերթ ընտրություններին  ՀՀԿ-ն կմասնակցի՞, կպայքարե՞ք իշխանության գալու համար: – Մեր երկրում ներքաղաքական զարգացումները թևակոխել են նոր փուլ. կա նոր կառավարություն և նոր ընդդիմություն, այսինքն՝ մենք: Ես հուսով եմ, որ թե կառավարությունը, թե ընդդիմությունը կգործեն բացառապես Հայաստանի ու Արցախի պետական ու ազգային շահերից ելնելով: Մենք որպես […]


Մայիս 22, 2018թ. 13:17
Մեսրոպ քահանա Արամյան

ԿՈՉ «ԱՅԲ» ՀԱՄԱՅՆՔԻՆ ԵՒ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՐԹՈՒԹՅԱՄԲ ՎԵՐԱՓՈԽԵԼՈՒ ԳՈՐԾԻՆ ՀԱՎԱՏԱՑՈՂ ԳԱՂԱՓԱՐԱԿԻՑՆԵՐԻՆ ԵՒ ՆՎԻՐՅԱԼՆԵՐԻՆ «Այբ» ակումբի հարգելի անդամներ, «Այբ» հիմնադրամի և «Այբ» դպրոցի հարգարժան բարերարներ, «Այբ» դպրոցի և Արարատյան բակալավրիատի ծրագրում ընդգրկված դպրոցների սիրելի ղեկավարներ, ուսուցիչներ, աշխատակիցներ, աշակերտներ, շրջանավարտներ և ծնողներ, «Այբ» հիմնադրամի սիրելի աշխատակիցներ, Հայաստանը կրթությամբ վերափոխելու գործին հավատացող գաղափարակիցներ և նվիրյալներ, Ավելի քան տասներկու տարի […]


Մայիս 22, 2018թ. 11:55
Արսեն

ՀՀ առողջապահության նորանշանակ նախարար Արսեն Թորոսյանը հորդորում է ոլորտում կոռուպցիոն դրսևորումների առկայության դեպքում հայտնելazdarar@moh.am էլ-հասցեով: Այս մասին նախարարը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում: <<Խնդրում եմ բոլոր այն ֆիզիկական և իրավաբանական անձանց, ովքեր առնչվել են կամ այսուհետ կառնչվեն կոռուպցիոն որևէ դրսևորման հետ առողջապահության նախարարության կամ դրա ենթակայության տակ գտնվող կառույցների կողմից կատարվող գնումների, մրցույթների, լիցենզավորման և տեսչական […]


Մայիս 22, 2018թ. 11:28
Գարիկ Քեռյան

Հետխորհրդային ժամանակաշրջանում բազում սխալներ են թույլ տրվել գրեթե բոլոր ոլորտներում: Ժամանակի հրամայականն է արագ, առանց հապաղելու ու ավելորդ քննարկումների վերականգնել քանդվածը: Կոչ եմ անում նոր իշխանություններին սեպտեմբերի մեկից վերականգնել միասնական տասնամյա միջնակարգ դպրոցը: 12 ամյա կրթությունը, հիմնական և ավագ դպրոցների բաժանումը սպանում է միջնակարգ կրթությունը: Նույնիսկ ապացուցման կարիք չկա: