Հասարակություն

Փետրվար 6, 2018թ. 16:13
Վարդան Ոսկանյան

Ադրբեջանում տեղի ունեցած, պատկերավոր ասած, ամեն փռշտոցից հետո «Ֆեյսբուքի» հայկական տիրույթում կարծես «լավ տոնի» նշան է սկսել համարվել պատերազմական գործողություններ կամ դրանց հավանականության մեծացում գուժելը, ինչը բնականաբար արվում է բարի նպատակներով, սակայն նաև օբյեկտիվորեն հարուցում որոշակի լարում մեր հասարակության ներսում։ Ակնհայտ է, որ Ադրբեջան անվանումով հայտնի կազմավորման հետ մենք արդեն երկար ժամանակ է այս կամ […]


Փետրվար 4, 2018թ. 21:15
ԵՄ-Հայաստան

ԱՄՆ-ը և Եվրամիությունը բացահայտորեն աջակցում և ֆինանսավորում է Հայաստանի այն ՀԿ-ներին, որոնք զբաղվում են այլասերման, միասեռականության, անբարո կյանքի  քարոզչությամբ: Ներկա աշխարհաքաղաքական իրողությունները բնութագրվում են աշխարհի միաբևեռ կառավարման տրամաբանությամբ, ԱՄՆ-ի կողմից համաշխարհային տիրապետության պահպանման ձգտմամբ և ԱՄՆ նոր ղեկավարության կողմից առավել կոշտ կեցվածքով: «Հանուն ինքնիշխանության վերականգնման» նախաձեռնության համակարգող Հայկ Նահապետյանը ոչ թե ենթադրության, այլ փաստերի վրա […]


Փետրվար 3, 2018թ. 21:13
Հայկ

Նժդեհի դեմ հյուսվող կեղծիքն ուղղված է Հայաստանի և Ռուսաստանի դեմ Ռուսաստանյան որոշ ուժեր ու նրանց հետ համագործակցող լրատվամիջոցներն  արդեն մեկ տարի է լծվել են Հայաստանն ու հայ ժողովրդին ֆաշիզմի և նացիզմի հետ կապելու, հիտլերյան Գերմանիայի հետ հայերի համագործակցության մասին հնարովի պատություններ, հերյուրանքներ տարածելու անպատվաբեր գործին։ Այս հակահայկական արշավի ղեկը ադրբեջանամետ լոբբիստական շրջանակների ձեռքում է, մասնավորաբար, […]


Փետրվար 1, 2018թ. 14:59
Սուրեն Սարգսյան

Հարցազրույց միջազգայնագետ ՍՈՒՐԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ –Պարոն Սարգսյան, ի՞նչ հաճախականությամբ են սովորաբար երկրները փոխում իրենց ազգային անվտանգության ռազմավարությունները: Ի դեպ, մեր փաստաթղթի ընդունումից անցել է 10 տարի: Եվ այս առումով, ինչպե՞ս կաձագանքեք նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, թե հասունացել է ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությունը վերանայելու և արդիականացնելու ժամանակը: -Մարդկության պատմության տարբեր ժամանակահատվածներում լինում են աշխարհաքաղաքական լուրջ ցնցումներ, […]


Հունվար 30, 2018թ. 15:07
Գարիկ Քեռյան

Հարցազրույց  քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր  ԳԱՐԻԿ ՔԵՌՅԱՆԻ հետ –Գործող նախագահ Սերժ Սարգսյանից ստանալով նախագահի թեկնածու լինելու առաջարկը, Արմեն Սարգսյանը ժամանակ խնդրեց՝ մինչ որոշում կայացնելը հանդիպել խորհրդարանական, արտախորհրդարանական ուժերի ու հանրության լայն շրջանակների հետ: Սա մեր քաղաքական իրականության մեջ եզակի երևույթ է. այն սահմանադրական պահանջ է՞ միայն, թե՞ նաև թեկնածուի նախընտրությամբ արվող քայլ, այն է՝ ներհայաստանյան […]


Հունվար 29, 2018թ. 17:22
Արմինե Կարեյան

Ես կգամ, երկիր իմ, անառակ որդու պես, Անառակ որդու պես դռանդ կչոքեմ, Կխնդրեմ, երկիր իմ, որ այդժամ ինձ ներես, Որ փարվեմ լանջերիդ ու Հոր պես ինձ սիրես։ Ես կգամ, երկիր իմ, տարիներս վատնած, Ապագաս կհանձնեմ արևոտ փեշերիդ, Կկանգնեմ լոկ վայրկյան, գեթ վայրկյան շվարած, Կմաքրեմ ես փոշին անառակ ոտքերիս։ Բայց չեմ լա, երկիր իմ, այլ ագահ […]


Հունվար 27, 2018թ. 22:04
գառնիկ իսագուլյան

Հարցազրույց ՙԱզգային անվտանգություն՚ կուսակցության նախագահ, Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական ԳԱՌՆԻԿ ԻՍԱԳՈՒԼՅԱՆԻ հետ


Հունվար 27, 2018թ. 21:34
Հիմնաքար

Երեկ տեղի ունեցած՝«Ավանդական ընտանիքի հաստատությանը արդիական սպառնալիքներ և մարտահրավերներե համաժողովին մասնակցում էին հոգևոր դասի ներկայացուցիչներ, իրավաբաններ, մտավորականներ, հկ-ների ներկայացուցիչներ: Ներկաները համոզված են՝ եկել է ժամանակը, որպեսզի ժողովուրդը հստակ կեցվածք ընդունի , դառնա անառիկ ամրոց և իր միասնականությամբ թույլ չտա կազմաքանդել մեր ժողովրդի կարևորագույն օղակը՝ ընտանիքը: ՙՙՀանուն ինքնիշխանության վերականգնմանՙՙ նախաձեռնության համակարգող ՀԱՅԿ ՆԱՀԱՊԵՏՅԱՆՆ իր ելույթում ասաց, […]


Հունվար 27, 2018թ. 19:55
Սահման

2016-ի ապրիլից հետո մենք պետք է առնվազն ֆիքսենք, որ չկա օբյեկտիվ կամ սուբյեկտիվ որևէ ցուցիչ, որ հնարավորություն կտա մեզ բարձր տոկոսային հավանականությամբ արձանագրել, թե Ադրբեջանը երբ լայնածավալ կամ «տեղային» ռազմական գործողություններ կսկսի: Կանխատեսումների դեմ հիմնական փաստարկը այն է, որ Ադրբեջանն անկանխատեսելի երկիր է, ինչպես միջ. հանրության ազդեցության ներքո, այնպես էլ իր անմիջական դաշնակից երկրների հորդորները […]


Հունվար 27, 2018թ. 19:44
Արամ Սաֆարյան 1

Հունվարի 27-ին «Էրեբունի պլազա»  բիզնես կենտրոնում տեղի ունեցավ կլոր սեղան-քննարկում «Պաշտպանենք անչափահասներին վտանգավոր տեղեկատվությունից» թեմայով: Քննարկման շրջանակներում միջոցառման կազմակերպիչները ներկայացրեցին այն բոլոր տեսակի վտանգավոր տեղեկատվությունը, որը դիտավորյալ կերպով շրջանառվում է անչափահասների շրջանում: Ինչպես նաև ներկայացրեցին այն մեթոդները, որոնք Հայաստանում վերջերս ակտիվորեն կիրառվում է օտարամոլ արժեքներ սերմանելու համար: Միջոցառման կազմակերպիչ, «Ժողովրդի ձայնը» հասարակական ակումբի փորձագետ Արման Ղուկասյանը […]