Հասարակություն

Հոկտեմբեր 8, 2018թ. 00:06
Կարինե Եսայան 2

Հայաստանի եւ հայ ժողովրդի ազգային, հոգեւոր եւ ընտանեկան արժեհամակարգի դեմ  չհայտարարված, սակայն տարիներ շարունակ հետեւողականորեն իրականացվող  պատերազմը մտել է վճռորոշ փուլ:  Պարզվում է` կրկին ակտիվ շրջանառության է դրվել ընտանեկան բռնության  կանխարգելման եւ ընտանեկան բռնության ենթարկված անձնանց  պաշտպանության մասին եւ հարակից օրենքների նախագծի փաթեթը,  որը առաջիկայում կքննարկվի նաեւ խորհրդարանում:  Անդրադառնալով վերոնշյալին` երեկ «Մի շարք միջազգային կառույցների, հիմնադրամների եւ հասարակական կազմակերպությունների գործունեությունը եւ ՀՀ ազգային անվտանգությունը» թեմայով կլոր սեղան քննարկման ժամանակ պատմական գիտությունների թեկնածու, քաղաքագետ–միջազգայնագետ, «Հանուն քրիստոնեական ընտանիքի» նախաձեռնության ղեկավար  ԿԱՐԻՆԵ   ԵՍԱՅԱՆՆԸ մասնավորապես շեշտեց. – 2015թ. դեկտեմբերին ՀՀ եւ Եվրամիության միջեւ ստորագրվել է «Աջակցություն Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը» 12 միլիոն եվրո արժողությամբ բյուջետային աջակցության ֆինանսավորման համաձայնագիրը: Սրա կատարման […]


Հոկտեմբեր 7, 2018թ. 23:49
Վահագն Չախալյան

Չավախքցի քաղաքական գործիչ Վահագն Չախալյանը տարածել է հայտարարություն Ստորև ներկայացնում ենք այն. Հրավիրում ենք արատավոր գործընթացների դեմ համատեղ պայքարի Մայիսյան հեղափոխությունը ժողովրդին խաղաղ ըմբոստության է հանել չկայացած պետական համակարգի և տասնամյակների ընթացքում դրա գործած անարդարությունների, անգործության ու չարաշահումների դեմ: Մենք ողջունում ենք խաղաղ հեղափոխությունը և սատարում դրա ընթացքին: Խստագույնս դատապարտում ենք կաշառակերությունը, պաշտոնական դիրքի չարաշահումը, […]


Հոկտեմբեր 7, 2018թ. 23:26
Զվարթնոց

Օտարամոլության հերթական 9-րդ ալիքը դարձյալ գլխովին ծածկել է ազգիս մի զգալի հատվածին։ Երևանի օդանավակայանը Շառլ Ազնավուրի անունով անվանափոխելու ջատագովները հազիվ թե գիտեն, որ «ԶՎԱՐԹՆՈՑ» ՆՇԱՆԱԿՈՒՄ Է ԵՐԿՆԱՅԻՆ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ՝ ՀՐԵՇՏԱԿՆԵՐԻ («ԶՎԱՐԹՈՒՆՆԵՐԻ») ԲԱՆԱԿ։ Հայաստանի օդային գլխավոր դարպասի համար ավելի համապատասխան, ավելի ազգային, ավելի պատմամշակութային, ավելի հայերեն անվանում գտնել հնարավոր չէ։ Վերջապես, Շառլ Ազնավուրը ոչ թե հայկական, այլ […]


Հոկտեմբեր 4, 2018թ. 22:09
Արամ առաջին

  Հայրենիքի ընդհանրական, մնայուն և գերագույն շահերը պետք է բարձր դասել անհատական, կուսակցական, կողմնակի և ժամանակավոր շահերից: Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է  Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը: «Մտահոգությամբ հետևում ենք Հայաստանում տեղի ունեցող վերջին զարգացումներին: Սփյուռքը չի կարող անտարբեր լինել, սփյուռքն անանջատելի մաս է կազմում: Մենք անելիք և ասելիք ունենք հայրենիքը դիմագրավող մարտահրավերների և տագնապների վերաբերյալ»,- նշել է Վեհափառը: Նա ընդգծել է, որ հայրենիքն ամեն գնով պետք է հեռու պահել վայրիվերումներից և գործել փոխադարձ զիջումներով: Արամ Ա Կաթողիկոսի խոսքով՝ […]


Սեպտեմբեր 29, 2018թ. 22:07
Hayk

Մեկ օրվա հրադադարի ռեժիմի կտրուկ նվազումը լավատեսական է, բայց ընդհանրական գնահատական տալու և արդյունքների մասին խոսելու համար բավական ժամանակ ունենք անցնելու: Այս մասին Тert.am-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը` անդրադառնալով Դուշանբեում Փաշինյան-Ալիև պայմանավորվածություններին, դրանից հետո հնչող գնահատականներին, թե հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը կտրուկ նվազել են: «Օպերատիվ կապի ստեղծումը, Ադրբեջանի ԶՈՒ համապատասխան ստորաբաժանումների հրամանատարների […]


Սեպտեմբեր 29, 2018թ. 21:54
Ռուզան Ասատրյան

Աշխարհում վաղուց իրականացվում է մշակութային հնագույն արժեքների կողոպուտ, որի խորքում աշխարհի հնագույն ազգի՝ հայի քաղաքակրթության գանձերն են նաև: Մեկ գիշերում ավարառուները թալանեցին Իրաքի թանգարանը, որը պահպանում էր Շումերական քաղաքակրթության բացառիկ արժեքներ: Շումերները Զագրոսի լեռներից  Միջագետքի բերքատու հողատարածքներ իջած հայերն են, որը պատմության կեղծարարները արհեստական հեռացրել են մեր անցյալից: Հայաստանն այդ հնագույն քաղաքակրթության կեսն է և […]


Սեպտեմբեր 29, 2018թ. 20:26
Տեր Վահրամ քահանա

Վերջին օրերին առավել քննարկվող հարցերից է միասեռականությունն ու դրա նկատմամբ հանդուրժողականությունը: Խնդրի վերաբերյալ արտահայտվեցին քաղաքական, հասարակական գործիչներ, գրողներ, բլոգերներ, քահանաներ, հայտարարությամբ հանդես եկան նաև օտարերկրյա 3 առաքելությունների /կազմակերպությունների/ հայաստանյան գրասենյակներ: Panorama.am-ը խնդրի վերաբերյալ Հայ առաքելական եկեղեցու պաշտոնական դիրքորոշումը ճշտելու համար հարցեր է ուղղել Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանին, ով ներկայացնում է Մայր […]


Օգոստոս 16, 2018թ. 20:26
շուռնուխ

Վերջերս Սյունիքի Շուռնուխ գյուղում այսպես կոչված ԼԳԲՏ ներկայացուցիչների և տեղի բնակիչների միջև տեղի ունեցած միջադեպը հասարակական կյանքում լայն արձագանք ստացավ: Տեղի ունեցածի վերաբերյալ հնչող կարծիքները կարելի է բաժանել երկու խմբի. մեկով, ոչ ուղղակի կերպով, փորձ է արվում պաշտպանել սեռական փոքրամասնությունների իրավունքները` նշելով, որ բռնությունը դատապարտելի է, մյուսով` արդարացվում է շուռնուխցիների ադեկվատ արձագանքն այլասերվածություն տարածողների սանձարձակ պահվածքին: Առաջին […]


Օգոստոս 2, 2018թ. 00:00
հայր Կորյուն

Մեր աղբյուրների համաձայն, հակակաթողիկոսական ակտիվիստ Հայկ Առաքելյանը, նախկին կուսակրոն հոգևորական տեր Կորյուն Առաքելյանի, ոչ թե եղբոոր տղան է, այլ հարազատ տղան: Սա նշանակում է, որ նա խախտել է կուսակրոնության ուխտը: Հայ Առաքելական եկեղեցու հավատավորների անունից, նախկին հոգևորականին տալիս ենք 48 ժամ ժամանանակ, որպեսզի նա ԴՆԹ անալիզներ անցնի և հրապարակի փաստաթղթերն այն մասին, որ Հայկ Առաքելյանն […]


Հունիս 24, 2018թ. 00:00
Կարինե Նալչաջյան

Հարցազրույցը՝ ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆԻ  ՀԱՅ ՁԱՅՆ-ի զրուցակիցն է հոգեբան ԿԱՐԻՆԵ ՆԱԼՉԱՋՅԱՆԸ –Տիկին Նալչաջյան, Հայաստանը հետհեղափոխական գործընթացների մեջ է. ստեղծված իրավիճակը մի կողմից գնահատվում է որպես ինքնամաքրում, մյուս կողմից՝ արտահայտվում է  մտավախություն, թե  ներքին լարումներից կարող է օգտվել թշնամին: Դուք ինչպե՞ս եք գնահատում նորօրյա իրողությունները: -Ես այն համոզման եմ, որ միայն ներսից առողջ օրգանիզմը կարող է պայքարել արտաքին վտանգների դեմ. Աչքի առաջ […]