ԼՂ Հանրապետություն

Հուլիս 6, 2017թ. 10:29
Սահման

Բուլղարական թերթի կատարած փաստաթղթերի գաղտնազերծումը, որն ի հայտ է բերել Բաքվից կատարված զենքի անօրինական վաճառքի մասին տեղեկություններ, շեշտակիորեն ընդգծում էր Բաքվի օժանդակությունը տարբեր երկիրներում գործող ահաբեկչական խմբերի: Սիրիական դեպքերի ծավալման սկզբնական շրջանում դեռեւս լուր հրապարակվեց, որ իսլամական ահաբեկիչներին Ադրբեջանի իշխանությունը 500 միլիոն դոլար է փոխանցել: Այդ ժամանակ հրապարակվեց նաեւ այն բացահայտումը, որ Կովկասից իսլամիստներին միացող […]


Հուլիս 5, 2017թ. 10:33
Գագիկ Համբարյան

Հուլիսի 4-ի երեկոյան ադրբեջանցիները կրկին դիմեցին սադրանքների…Սպասելի էր,քանի որ պաշտոնական Բաքուն վաղուց է գործում ահաբեկիչներին բնորոշ ոճով և ակտիվանում է կարևոր իրադարձություններից առաջ… Հարավային ուղղությամբ ազերիների ակտիվացման պատճառը՝հուլիսի 5-ին Հայաստանում նշվող Սահմանադրության օրվան էր “նվիրված”,և Բաքուն այդպիսով փորձում էր շնորհավորել մեզ Սահմանադրության ընդունման 22-րդ տարեդարձի կապակցությամբ: Արցախի ՊԲ մամլո ծառայության տարածած հաղորդագրության համաձայն 20:20-20:30-ի սահմաններում […]


Հուլիս 2, 2017թ. 21:00
Շիրակ Թորոսյան

Հարցազրույց ՀՀԿ խորհրդարանական խմբակցության պատգամավոր, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ ՇԻՐԱԿ ԹՈՐՈՍՅԱՆԻ հետ –ԵԽԽՎ ամառային նստաշրջանը կարելի է պատմական համարել. տասնամյակներ անց միայն եվրոպացիները համոզվեցին, որ կառույցի կանոնադրության մեջ պետք է ամրագրվի կետ, որը հնարավորություն կտա սկսել վստահությունը կորցրած ԵԽ ԽՎ պաշտոնյաների իմպիչմենտի գործընթաց: Նախադեպն Ագրամունտն էր: Կկարողանա՞ մեր պատվիրակությունն օգտվել այս փոփոխությունից ու ադրբեջանական […]


Հունիս 28, 2017թ. 22:16
Հարութ սասունյան

Թուրքիայի կառավարության վարձած լոբբիստական և PR ընկերությունները բացահայելուց հետո, այժմ տեղեկացնում  ենք Ադրբեջանի վարձած չորս համանման ընկերությունների մասին:   Դիտարկելով Ադրբեջանի նենգամիտ մոտեցումները արտաքին քաղաքականությանը, ես նկատեցի հետևյալ պատկերը.   1) Ինչպիսի գործողություններ էլ որ ձեռնարկեն ամերիկահայերը իրենց հարցերի լուծման համար, Ադրբեջանը ձգտում է նմանակել նրանց և հակազդել Միացյալ Նահանգներում իր վարձու ընկերությունների միջոցով: Նախագահ Ալիևն […]


Հունիս 24, 2017թ. 12:13
Միհրան Հակոբյան

Հարցազրույց ՀՀԿ խորհրդարանական խմբակցության պատգամավոր ՄԻՀՐԱՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ հետ – Եվրամիությունն իր խոսնակի շուրթերով նախօրեին կրկին վերահաստատեց իր դիրքորոշումը, թե ԼՂ հակամարտությունում գոյություն ունեցող ստատուս քվոն անկենսունակ է: Ինչպես հայտնի է հայկական ու ադրբեջանական կողմերն այս հարցում ունեն տրամագծորեն հակառակ դիրքորոշումներ, մինչդեռ պարզ չէ, թե միջազգային հանրությունն ի՞նչ է առաջարկում եղած անկենսունակը փոխելու դեպքում: -Եվրամիության հայտարարությունը, […]


Հունիս 22, 2017թ. 21:05
Միհրան Հակոբյան

Վատն այն չէ, որ Ադրբեջանը դիվերսիայի հերթական փորձն է արել, վատն այն է, որ Բաքվում սահմանային սադրանքների քաղաքականությունը բավականին արդյունավետ են գնահատում։ Մեր սիմետրիկ պատասխանները, փաստորեն, արդյունք առանձնապես չեն տալիս, իսկ ասիմետրիկ գործողությունների մասով մտածել է պետք ու շատ լուրջ։ Ընդհանրապես, Ադրբեջանի դեմ հակախաղի մոդել 2014-ից ի վեր, կարծես, չենք կարողանում գտնել։ Համոզված եմ` ստանդարտ […]


Հունիս 18, 2017թ. 21:38
ՀՀ ԱԳՆ

Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում երեկ և այսօր Արցախի և Ադրբեջանի միջև շփման գծում ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացրած զինադադարի կոպտագույն խախտումների հետևանքով զոհված զինծառայողների հարազատներին և ծառայակիցներին։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները իրենց վերջին հայտարարության մեջ դատապարտեցին զինադադարի խախտումները` մատնանշելով, որ Ադրբեջանն է առաջինը կրակ բացում: Ադրբեջանը այսպիսի սադրանքներով է արձագանքում այդ հասցեական հայտարարությանը` ի […]


Մայիս 27, 2017թ. 14:50
Դավիթ Իշխանյան

Հարացազրույց Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր  ԴԱՎԻԹ ԻՇԽԱՆՅԱՆԻ հետ – ԵԱՀԿ Մինսկի խմբի ու ՌԴ ԱԳ-ի հասցեական հայտարարությունները որոշ վերլուծաբանների թույլ են տալիս ենթադրել, թե գործ ունենք իրավիճակի փոփոխության հետ: Այդպե՞ս են մտածում նաև Արցախում: -Այդ հայտարարությունների հնչեցմամբ, իհարկե, որոշակի ակտիվություն կա, բայց դա չի ենթադրում, որ կա նաև իրավիճակի փոփոխություն, քանի որ չկան դրա հիմքերը: […]


Մայիս 22, 2017թ. 11:10
Հոգլանդ

Առաջարկում եմ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Հոգլանդին հիշեցնել«որ իր պետության հիմնադիր հայրերից մեկը« անկախության հռչակագրի հիմնական հեղինակ, ԱՄՆ-ի առաջին պետքարտուղար և ԱՄՆ-ի երրորդ նախագահ Թոմաս Ջեֆերսոնը հստակ դիրքորոշում ուներ ազգերի ինքնորոշման իրավունքի և դրա իրացման վերաբերյալ։ Մեծ գործիչը դեռևս 1799 թվականին ասել է հետևյալ նախադասությունը. <<Մենք, իհարկե, չենք կարող որևէ ազգի մերժել այն իրավունքը, որի վրա ինքներս ենք  հիմնվել։ Այն է՝ յուրաքանչյուրը կարող է ինքնակառավարվել այն […]


Ապրիլ 15, 2017թ. 18:26
Վարդան տողանյան դեսպան

Ռուսաստանում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը հարցազրույց է տվել Ինտերֆաքս գործակալությանը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման հարցին, Մոսկվայի հետ հարաբերություններին, ինչպես նաև նրան, թե ինչպես Հայաստանը կարձագանքի իր անվտանգության դեմ ուղղված սպառնալիքներին: Պարոն դեսպան, Ադրբեջանում ուշի ուշով հետևում են Ռուսաստանի և Հայաստանի՝ ռազմատեխնիկական համագործակցության ընդլայնմանը: Բաքվին հատկապես մեծ անհագստություն է պատճառում Երևանին «Իսկանդեր» հրթիռային համակարգերի մատակարարումը: Որքանո՞վ […]