ԼՂ Հանրապետություն

Փետրվար 15, 2017թ. 23:47
Շահին Միրզոև

«Այո, Ադրբեջանում թալիշներին, կարելի է ասել, բռնի կերպով ուղարկում են հենց Ղարաբաղի հետ առաջնագիծ՝ մսաղաց»,-«Ստեփանակերտի շրջափակման ճեղքումը. 25 տարի անց» թեմայով միջազգային կոնֆերանսի ժամանակ այսօր լրագրողների հետ զրույցում ասաց թալիշ լրագրող, օրերս Ադրբեջանից փախած եւ ՀՀ-ում ապաստանած Շահին Միրզոեւը: Նա մատնանշեց, որ ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ, ինչպես հայկական փորձագիտական  դաշտն էր արձանագրել, Ադրբեջանի բանակի կորուստների […]


Փետրվար 14, 2017թ. 22:45
Միհրան Հակոբյան

Երբ 97-ին Տեր-Պետրոսյանն իր «Պատերազմ, թե խաղաղություն. լրջանալու պահը» հոդվածում գրում էր, թե Ռուսաստանը երբեք չի ճանաչի Ղարաբաղի անկախությունը, չէր կարող կանխատեսել, որ կգա այն օրը, երբ Արևմուտքը կճանաչի Կոսովոյի անկախությունը, իսկ Ռուսաստանը` Աբխազիայի ու Հարավային Օսիայի անկախությունը, հետո կլինի Ղրիմի անշլյուզն ու Դոնբասի շիլափլավը… Միայն թե անհասկանալի է, թե Տեր-Պետրոսյանը հիմա ինչու՞ է պնդում […]


Փետրվար 13, 2017թ. 22:06
Գուսան Հայկազուն

Ծնվեց ևս մի նոր երգ Երբ 1920 թվականին խայտառակ ձևով հանձնվեց մեր հզոր բերդաքաղաք Կարսը Մազմանովը ինքնասպան եղավ: Փառք Մազմանովին: Լրանում է քառօրյա համարվող խայտառակ պատերազմի մեկ տարին: Պատերազմ, որի ընթացքում մենք 25 տարվա մեջ առաջին անգամ կորցրեցինք մեր հայրենիքի մի մասը , 800 հա սրբազան հող, դարձավ ավերակ սահմանը պահող մի անառիկ բերդագյուղ` Թալիշը, […]


Փետրվար 10, 2017թ. 22:11
արտակ զաքարյան

Հարցազրույց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ ԱՐՏԱԿ ԶԱՔԱՐՅԱՆԻ հետ –Ալեքսանդր Լապշինին արտահանձնելով Ադրբեջանին Բելառուսը խախտեց միջազգային բոլոր պայմանագրերը, հետևաբար, ի՞նչ քայլեր պետք է անի Հայաստանը. խորհրդարանում տարբեր առաջարկներ հնչեցին՝ ՀՀ դեսպանին հետ կանչել Բելառուսից, Հայաստանը պետք է դուրս գա ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից, որն ի դեպ, համարվեց տաքգլուխ քայլ, փոխարենն առաջարկվեց՝ այդ կառույցներում քննարկման առարկա դարձնել <<գործընկեր>> […]


Փետրվար 8, 2017թ. 19:42
էդիկ բաղդասարյան

Էսքան զոհ տալ չենք կարող, առանց պատժիչ գործողության անհնար է որեւէ բան փոխել։ Ալիեւը չի էլ թաքցնում, թե ինչ է ուզում անել, եւ օրինակներով աչքներս է կոխում իր ուզածը։ Նրանց համարժեք պատասխան տալն արդեն քիչ է, շատ քիչ է։ Ալիեւին սթափեցնելու համար պետք է դուրս գալ այդ շրջապտույտից, առանց վախենալու միջազգային արձագանքից։ Ալիեւը թքած ունի […]


Փետրվար 1, 2017թ. 16:38
Թևան Պողոսյան, Արմինե Սիմոնյան

Հարցազրույց ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանի հետ –Ի՞նչ եք կարծում, պե՞տք է, որ քարոզարշավի ընթացքում արցախյան հիմնախնդիրը դառնա ակտիվ քննարկման առարկա ու կարևոր տեղ զբաղեցնի քաղաքական ուժերի ծրագրերում: -Այո, ես կարծում եմ, որ պետք է նախընտրական շրջանում արցախյան հիմնախնդիրը դառնա քննարկման առարկա, հատկապես, սահմանադրական բարեփոխումներից հետո: Մենք անցնում ենք կատարում խորհրդարանական համակարգի ու ընտրելու ենք մեծ […]


Հունվար 31, 2017թ. 17:01

«Այն գործընթացը, որն այսօր գնում է «մադրիդյան սկզբունք» անվան տակ, մեզ համար անընդունելի է: Ադրբեջանը դրանից միմիայն օրեցօր լկտիանում է: Բացի այդ, խոսել այն մասին, որ եթե ԼՂՀ-ի կարգավիճակը հստակեցվի, մենք տարածքները ետ կտանք, երկրորդ անհեթեթությունն է: Դրանով, ընդունում եք, որ դուք եք այսպես ասած, տարածքներ վերցրել`մոռանալով, որ Ադրբեջանի մոտ մնացել են մեր Գետաշենը, Մարտունաշենը, […]


Հունվար 28, 2017թ. 13:05
բանակ

«Մի  ժողովրդի հայրենի հողը չի կարող ուրիշի մնայուն հայրենիքը դառնալ: Բռնագրավված երկրամասերը միշտ էլ, վաղ թե ուշ, անցնում են իրենց պատմական տերերի ձեռքը` պայմանով, որ այդ վերջինի մեջ ժամանակը տկարացրած չլինի սերը, կարոտն ու պաշտամունքը դեպ հայրենի երկիրը»: ԳԱՐԵԳԻՆ  ՆԺԴԵՀ Եթե հայրենիքը վտանգի մեջ է, միակ ու ամենակարևոր բանը նրա անվտանգությունն ապահովելն է: Եվ յուրաքանչյուր […]


Հունվար 27, 2017թ. 00:02
Վիկտոր սողոմոնյան

Պրն Սողոմոնյան. երեկ (25.01.2017թ.) «Առավոտ» օրաթերթի կայքում հրապարակվել է Ժիրայր Լիպարիտյանի «Փաթեթային, փուլային եւ մոռացված պահեր» վերտառությամբ հոդվածը, որտեղ պրն. Լիպարիտյանը հանրությանն է ներկայացրել մինչ օրս անհայտ մի պատմություն, ըստ որի, 1997թ. Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Արկադի Ղուկասյանը, Սամվել Բաբայանը եւ Վազգեն Սարգսյանը կողմ են եղել արցախյան խնդրի փուլային այն տարբերակին, որ առաջարկել է Լեւոն […]


Հունվար 26, 2017թ. 23:33
դավիթ բաբայան

ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մեկնաբանել է 1991-97թթ. ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ավագ խորհրդական, պատմաբան Ժիրայր Լիպարիտյանի «Փաթեթային, փուլային և այլ պահեր» հոդվածը «Առավոտ»-ում, որտեղ հեղինակը շարադրել էր իր հիշողությունները ԼՂ հիմնախնդրի կարգավորման փուլային և փաթեթային տարբերակների շուրջ եղած զարգացումների և, մասնավորապես, 1997թ. հունիսին Երևանում ՀՀ և ԼՂՀ ղեկավարների միջև […]