Հոգևոր

Փետրվար 14, 2016թ. 00:28
Եկեղեցի

Աստված մարդուն արարեց անարգ նյութից՝ երկրի կավից, և նրան պատվեց՝ տալով Իր պատկերն ու նմանությունը, բայց ի՞նչ ասել է Աստծո «պատկեր և նմանություն»: Եկեղեցու վարդապետներն ասում են, որ Աստված հոգի է, ուրեմն այս պատկերն ու նմանությունը հոգևոր իմաստով պետք է հասկանալ: Նրանք, մեկնելով Սուրբ Երրորդության անհաս միությունը, ասում են. «Նայի՛ր ինքդ քեզ, քանզի քո մեջ […]


Փետրվար 13, 2016թ. 02:38
Պողոս Առաքյալ

<<Եթե խոսեմ մարդկանց և հրեշտակների լեզուներով, բայց սեր չունենամ, կնմանվեմ մի պղնձի, որ հնչում է, կամ՝ ծնծղաների, որ ղողանջում են: Եվ եթե մարգարեություն անելու շնորհ ունենամ եւ հասկանամ բոլոր խորհուրդներն ու ամբողջ գիտությունը, եւ եթե ունենամ ամբողջ հավատը՝ մինչեւ իսկ լեռներ տեղափոխելու չափ, բայց սեր չունենամ, ոչինչ եմ>>:


Փետրվար 11, 2016թ. 22:04
Ավետարան

«Մի մարդ իր այգում մի թզենի էր տնկել. և երբ պտղի ժամանակը հասավ, նա եկավ նրա վրա պտուղ գտնելու և չգտավ:»: Այգեգործին ասաց. «Ահա երեք տարի է, որ գալիս եմ այդ թզենու վրա պտուղ գտնելու և չեմ գտնում. արդ կտրի՛ր այդ. ինչո՞ւ է հողը զբաղեցնում»: Այգեգործը պատասխանեց և ասաց. «Տե՛ր իմ, նրան այս տարի էլ […]


Փետրվար 11, 2016թ. 13:29
Հայ եկեղեցու պատմություն

Օրերս մեկ-երկու ինքնակոչ փորձագետներ հանդես են եկել հրապարակումներով` իբրև իրենց մտահոգությունը հայտնելով հայկական հանրակրթական դպրոցների 2-4-րդ դասարանի աշակերտների համար, ովքեր մոտ երեք տարի է որպես պարտադիր դպրոցական ծրագիր ՙՀայոց եկեղեցու պատմություն՚ առարկան են ուսումնասիրում: Ծրագիրն առայժմ իրականացվում է հանրապետության 50 դպրոցներում` փորձարարական կարգով, սակայն ՙսրտացավ՚ մասնագետներն անհագստանում են, որ ծրագիրը հետագայում կներդրվի ամբողջ համակարգում: Ըստ […]


Փետրվար 9, 2016թ. 22:48
Եկեղեցի

Նորվեգացի գիտնականները 120 հազար մարդկանց շրջանում անցկացրած ուսումնասիրությունների հիման վրա եկել են այն եզրակացության, որ մարդու առողջության եւ եկեղեցի այցելելու միջեւ անմիջական կապ գոյություն ունի։ Մասնավորապես նրանք կայուն կապ են գտել եկեղեցի այցելելու եւ արյան ճնշման ցուցանիշների միջեւ։ Հիպերտոնիկ հիվանդները եկեղեցի այցելելուց հետո նշում են, որ իրենց վիճակը բարելավվում է։ Ընդ որում, որքան երկար ժամանակ […]


Փետրվար 9, 2016թ. 21:56
Անի-2

Գյումրիում գտնվող քանդակագործության ազգային պարկ-թանգարանի աշխատակիցները մտահոգված լինելով Անիում Տիգրան Հոնենցի կառուցած Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու ճակատագրով` դրա պատկանելության վիճարկման և թերի վերականգնման առիթով հատուկ դիմում-նամակ են հրապարակել միջազգային խնդիրների բարձրաձայնման համար հարթակ համարվող change.org կայքում` դիմելով Թուրքիայի մշակույթի նախարարությանը, ՅՈՒՆԵՍԿՕ-ին, ՄԱԿ-ին, Եվրոպական ժառանգության կոնվենցիայի հանձնախմբին և ամբողջ աշխարհի մտավորականությանը: Թանգարանի տնօրեն ԱՐԹՈՒՐ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ ներկայացմամբ […]


Նոյեմբեր 5, 2015թ. 21:00
Հանուն օրենքի

Նոյեմբերի 6-ին ժամը 16:00-ին “Հանուն օրենքի” հասարակական շարժումը Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության շենքի առջև (Ֆրիկի 21, մուտքը Պռոշյան փողոցից) կազմակերպելու է բողոքի ակցիա՝ պահանջելով չանտեսել մեծամասնության իրավունքը։ Ակցիային մասնակցելու են նրանք, ովքեր չեն ցանկանում, որ իրենց սերունդները ապրեն անբարո միջավայրում, ովքեր անկախ ամեն ինչից շարունակելու են հայկական հիմնարար արժեքների կրողը մնալ: Եվրոպական միությունը հանդիսանում է […]


Նոյեմբեր 3, 2015թ. 23:57
գրանտակեր

Վերջին շրջանում արևմտյան հովանավորությամբ ստեղծված գրանտակեր կազմակերպությունները, որոնք հատուկ մեր ազգային արժեքները քայքայելու և փոխարենը Արևմուտքի այլասերությունները տարածելու դիտավորություն ունեն, առանձնահատուկ աշխուժություն են ցուցաբերում համասեռամոլության քարոզչության, ինչպես նաև հայ առաքելական եկեղեցու դեմ ակնհայտ ատնձգություններ ցուցաբերելու առումով: Հիմա էլ այդ ոհմակը հարձակվել է մեր պետական կրոնը հանդիսացող առաքելական հավատքի և դրա խոհեմ հետևորդների վրա` համարձակվելով պատնեշ […]


Հոկտեմբեր 7, 2015թ. 15:59

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանը` ներկայացնելով 2014 թ-ի գործունեության մասին Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի հաղորդումը, նշեց, թե Հանրային հեռուստաընկերություն 2014 թ-ին շարունակել է հավատարիմ մնալ իր որդեգրած քաղաքականությունը: «Հանրային հեռուստաընկերությունը շարունակել է մեծացնել սոցիալ-տնտեսական , մշակութային և կրթական հաղորդումները, ինչպես նաև մեծացրել է հայրենական արտադրության փաստավավերագրական ֆիլմերի արտադրությունը: Ընդլայնվել է միջազգային հեռարձակումը, գործարկվել է նաև […]


Հուլիս 15, 2015թ. 19:44
աջակցություն զինվորին

Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օգնությամբ «Մենք մեր զինվորի կողքին ենք» ծրագրով դրամական աջակցություն տրվեց Երեւանի Աջափնյակ, Մալաթիա-Սեբաստիա, Դավթաշեն վարչական շրջանների, ինչպես նաեւ Արարատի մարզի 1-ին խմբի զինհաշմանդամներին: «2015 թվականին «Մենք մեր զինվորի կողքին ենք» ծրագրի շրջանակներում օգնություն ենք տրամադրում 2014 թվականի ծրագրում չընդգրկված, ինչպես նաեւ 2015 թվականին հակառակորդի հետ շփման […]