Վերլուծական

Հունիս 21, 2017թ. 23:04
հարութ-Սասունյան

  Անցյալ շաբաթ ես գրել էի թուրքական կառավարության կողմից վարձված մեկ տասնյակից ավելի հանրային կապերի և լոբբիստական ընկերությունների մասին: Վերջին շաբաթների ընթացքում Թուրքիայի Հանրապետությունը դրանց թիվն ավելացրեց ևս երկու նոր ընկերություններով՝ Ballard Partners և Burson-Marsteller:   Թուրք պաշտոնյաները կարծես թե չեն գիտակցում, որ մեկ տասնյակից ավելի լոբբիստական ընկերություններ ունենալը ոչ միայն փողերի վատնում է ավելորդ […]


Հունիս 21, 2017թ. 09:05
Տիգրան Հեքեքյան, Սոս Գիմիշյան, Արման Բոշյան-քննարկում

Միջազգային կենտրոնների կողմից ֆինանսավորվող մի շարք տեղական հկ-ներ, լրատվամիջոցներ (հիմնականում կայքեր) ու անգամ քաղաքական ուժեր վերջին շրջանում բացահայտորեն լծվել են սեռական փոքրամասնությունների օգտին տարվող քարոզչությանը: Դեռ մեկ տարի առաջ Եվրամիության երկրների որոշ դեսպաններ մեր իշխանությունների վրա ճնշում գործադրելու նպատակով՝ սկսեցին հրապարակավ մասնակցել այլասերվածների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների միջոցառումներին: Ի դեպ, այլասերման քարոզի և ՀՀ ներքին […]


Հունիս 19, 2017թ. 21:48
Ատոմակայան

Մեծամորի ատոմակայանի թեման, իսկ ավելի ճիշտ այն իբրև մաշված ու խիստ վտանգավոր լինելու շուրջ խոսակցությունները ժամանակ առ ժամանակ շրջանառվում են ոչ միայն հարևան, ոչ բարեկամ երկու երկրների՝ Թուրքիայի ու Ադրբեջանի լրատվական հոսքերում, այլև տեղական մամուլում: Եթե հարևանների նպատակը լիովին հասկանալի է, ապա ցավալի է, որ տեղական մամուլում հայտնվում են հոդվածներ, որոնցում պարզորոշ երևում են դրսի […]


Հունիս 1, 2017թ. 23:21
Վրաստան

  Այն,որ մեր հյուսիսային հարևանը դարձել է թուրք-ադրբեջանական տանդեմի գերին,նույն Վրաստանում բավական դժկամությամբ են ընդունում…Սակայն իրականությունից ոչ մի տեղ չես փախչի…Գործը հասել է նրան,որ ադրբեջանական հայտնի ծաղրանկարիչներից Գյունդուզ Աղաևն իր ստեղծագործություններից մեկը “նվիրել” է ադրբեջանական նավթային գերության մեջ գտնվող Վրաստանին…Իրոք,գործը հասել է նրան,որ Ադրբեջանից նավթագազային կախվածության մեջ գտնվող Թբիլիսին գրեթե զրկվել է անկախ արտաքին քաղաքկանություն […]


Մայիս 31, 2017թ. 17:47
Հարութ սասունյան

Երբ 2003 թվականին Ռեջեփ Թայիփ Էրդողանն առաջին անգամ իշխանության եկավ որպես Թուրքիայի վարչապետ, թուրքերի մեծ մասը նրան ընդունեց որպես բարեպաշտ մահմեդականի և ազնիվ քաղաքական գործչի՝ կոռումպացված ղեկավարների իշխանության տակ մի քանի տասնամյակ գտնվելուց հետո:   Սակայն, ժամանակի ընթացքում, Էրդողանը և նրա իսլամիստական կուսակցության («Արդարություն եւ զարգացում») համախոհ առաջնորդներն հետզհետե դարձան կոռումպացված… Ագահությունը փոխարինեց նրանց բարեպաշտությանը, […]


Մայիս 25, 2017թ. 17:17
Գուրգեն Տեր-Մովսիսյանց

Ուղիղ 99 տարի առաջ, այս օրը, մայիսի 25-ին սկսվեց Ղարաքիլիսայի ճակատամարտը: Հայերին մեծ դժվարությամբ հաջողվեց իրագործել Արամ Մանուկյանի խնդրանքը և թուրքական հյուսիսային զորքին թույլ չտալ օգնության գալ Երևանի մերձակայքում գտնվող ասկյարներին: Արդյունքում եղավ Սարդարապատի հաղթանակը ու Հայաստանի Հանրապետության կայացումը: Իսկ դա կարող էր և տեղի չունենալ, եթե հրետանու կապիտան Գուրգեն Տեր-Մովսիսյանցը չընդվզեր թուրքին հանձնվելու ՝ […]


Մայիս 25, 2017թ. 10:43
Րաֆֆի Հովհաննիսյան

Ինչո՞ւ են մեր ընդդմադիր ուժերը ընտրություններում տարիներ շարունակ գործում միևնույն՝ տակտիկական, մարտավարական սխալները, պարտվում այդ նույն սխալներից, բայց միևնույն ժամանակ շարունակում նույն <գետը> մտնել: Պատճառը շատ պարզ է. քաղաքական ուժերի մեծ մասը չի վերլուծում սեփական ընթացքը, չի կարողանում տալ այն իրողության ճշգրիտ ախտորոշումը, որի մասնակիցն է ինքը: Կուսակցապետերի ու քաղաքական գործիչների գերակշիռ մասը չեն սիրում […]


Մայիս 24, 2017թ. 22:19
ընդդիմություն

Խորհրդարանական, նաև ավագանու ընտրություններից հետո քաղաքական դաշտի ընդդիմադիր հատվածում նոր պատկեր է ուրվագծվել, ու այդ նորն ունի մի շարք առանձնահատկություններ: Քաղաքական ակտիվ գործընթացներից դուրս մղվեցին տարիներ շարունակ ընդդիմադիր դաշտի լոկոմոտիվ համարվող ուժերը: Ստացվեց այնպես, որ ընդդիմադիր հատվածի ներկապնակն այսօր ընդամենը երեք ուժեր են ամբողջացնում, որոնցից երկուսը խորհրդարանական են՝ <<Ելք>>-ն ու <<Ծառուկյան դաշինք>>-ը, իսկ մեկը՝ արտախորհրդարնական՝ […]


Մայիս 24, 2017թ. 00:53
Տնտեսության

Ապրիլին տնտեսական գործընթացները Հայաստանում ակտիվ չեն եղել. գրանցվել է 3,4 տոկոս աճ, ինչի հետեւանքով առաջին եռամսյակի համեմատ տարեսկզբի չորս ամիսների տնտեսական ակտիվության ցուցանիշը նահանջել է։ Վիճակագրական ծառայության` անցած օրը հրապարակած օպերատիվ տվյալներով, այն կազմել է 5,7 տոկոս։ Հիշեցնենք, որ առաջին եռամսյակում տնտեսական ակտիվությունը հասել էր 6,6 տոկոսի։ Աճի միտումները դանդաղել են հատկապես տնտեսության իրական հատվածում։ […]


Մայիս 24, 2017թ. 00:04
Հարութ Սասունյան

Ինչպես հայերը, այնպես էլ այլազգիները վշտացած և վրդովված էին՝ դիտելով տասնմեկ ցուցարարների վրա հարձակման տեսանյութերը, որոնք վիրավորվել էին մայիսի 16-ին,  Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան առջև, նախագահ Էրդողանի անվտանգության աշխատակիցների հարվածներից, ծեծուջարդից և շնչահեղձ անելուց հետո: Ցավոք, հազարավոր թուրքեր անամոթաբար մեկնաբանություններ էին տեղադրել թվիթերում՝ արտահայտելով իրենց հրճվանքը թուրք բանդիտների կողմից հայերին, ասորիներին, քրդերին, հույներին և եզդիներին արյունլվա […]