Վերլուծական

Հոկտեմբեր 8, 2017թ. 18:51
վահե Սարգսյան

Վրաստանի հարցերով փորձագետ Վահե Սասրգսյանը հայտարարություն է արել, որը ներկայացնում ենք ստորև. ՎԻՐԱՀԱՈՑ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴՆ ԱՆՍԽԱԼԱԿԱՆ ՉԷ (հայտարարություն մի հայտարարության առիթով) Հայ մեծանուն բանաստեղծ Հովհ. Թումանյանը, քննարկելով հայերենի ուղղագրության վերաբերյալ Խորհրդային Հայաստանի լուսժողկոմի 1922 թ. դեկրետը, ինչպես նաև բոլշևիկների պատվերով և համապատասխան ճնշումների արդյունքում հայ մեծանուն գիտնական Մ. Աբեղյանի կողմից հայերենի ուղղագրության փոփոխման առթիվ արված […]


Հոկտեմբեր 8, 2017թ. 18:33
գումբուրդո-180x180

Նախորդ շաբաթ օրը Ջավախքի Գումբուրդո գյուղում տեղի ունեցած միջադեպի՝ հայ բնակիչների և տեղի իրավապահների բախման մասին հայտարարություն են տարածել Վրաստանի առաքելական ուղղափառ եկեղեցին, Հայ առաքելական եկեղեցու Վրաստանի թեմը, Վրաստանի մշակույթի եւ հուշարձանների պահպանության նախարարությունը, Վրաստանի հաշտեցման եւ քաղաքացիական հավասարության պետական գրասենյակը: Առաջին տպավորությունը, որ կարելի է ստանալ այս հայտարարությունից, հետևյալն է. հեղինակները փորձել են, խնդիրը կարգավորելու […]


Հոկտեմբեր 6, 2017թ. 20:51
Շահան Գանտահարյան

ԵԼՔ խմբակցության նախաձեռնությունը` խորհրդարանում քննարկելու Հայաստանի Հանրապետության` ԵՏՄ-ից դուրս գալու առաջարկի ճակատագիրը, կանխորոշված էր: Պարզ էր, որ խորհրդարանական մեծամասնությունը համաձայն չպիտի լիներ այս քայլին, հիմնականում ռազմավարական կտրուկ շրջադարձ կատարելու պատճառների եւ հետեւանքների ուսումնասիրության, ինչպես նաեւ հակառակը հիմնավորող փաստարկների դեմ հակափաստարկների բացակայության պատճառով: Բնականաբար, առաջարկի քննարկման եւ եզրակացության կանխորոշվածության մասին իրազեկ էր նաեւ ԵԼՔ-ը: Խնդիրը սակայն […]


Հոկտեմբեր 6, 2017թ. 09:36
Ավագ Հարությունյան

Վերջին մի քանի ամիսների ընթացքում Հայաստանի քաղաքական օրակարգում հայտնվեցին թեմաներ, որոնք. պետք է գնահատել արհեստածին, որևէ աղերս չունեցող ՀՀ բնակչության համար կենսական նշանակություն ունեցող խնդիրների և դրանց լուծումների հետ, ուղղակի և անուղղակի կերպով դրանց արծարծումը սպառնում է ՀՀ ազգային անվտանգությանը: Տեղեկատվական այդ հոսքերը խմբավորելով, կարելի է գնահատել, որ գործ ունենք տեղեկատվական պատերազմի վարման օրենքների, մեթոդաբանության […]


Հոկտեմբեր 4, 2017թ. 21:18
ՌԴ-ԱՄՆ

Նոյեմբերին Հայաստանի և ԵՄ միջև նախատեսվող համապարփակ համաձայնագրի հնարավոր ստորագրումը Վաշինգտոնը դիտարկում է որպես հնարավորություն թուլացնելու Հարավային Կովկասում Ռուսաստանի ազդեցությունը: Հարցն առաջին հերթին դիտարկվում է հայ-ռուսական գործակցության համատեքստում ԵԱՏՄ ինտեգրացիոն գործընթացները հակակշռելու տնտեսական մոտիվացիայով: Հասկանալի է, որ ԵՄ-Հայաստան շրջանակային համաձայնագրի հնարավոր ստորագրումը ենթադրում է նաև քաղաքական որոշակի վերադասավորումներ տարածաշրջանային շահերի հարաբերակցությունում: Դրանով է թերևս պայմանավորված […]


Հոկտեմբեր 4, 2017թ. 20:32
Ելք

Որքան <<Ելք>>-ականները շատ են բողոքում  ԵԱՏՄ անդամակցումից ու դրա հետևանքով մեզ հասած <<դժբախտություններից>>,  որքան շատ են իրենց պարզունակ ելույթներով առաջ քաշում միությունից դուրս գալու պահանջը, այնքան հիասթափեցնում են նախ և առաջ սեփական ընտրազանգվածին: Իսկ երեկ Ազգոյին ժողովում Ելք-ի  նախաձեռնությամբ կայացած քննարկման ընթացքում պարզ դարձավ. առաջին, ՙՙԵլք՚՚-ի փաստարկները՝ տնտեսագիտորեն, քաղաքական ու ռազմական անվտանգության տեսանկյունից, ամբողջությամբ հիմնազուրկ […]


Հոկտեմբեր 3, 2017թ. 22:41
Վահագն Չախալյան

Կոչ անդորրի Սույնով հայտնում ենք մեր մտահոգությունը 2017 թ. սեպտեմբերի 30-ին հայաբնակ Ջավախքում՝ Ախալքալաքի շրջանի Գումբուրդո համայնքում տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ: Գումբուրդոյի եկեղեցու հարևանությամբ հայտնաբերված նախնիների ոսկորների վերաթաղման և այդ աճյունների վրա խաչքարի տեղադրման խնդրի շուրջ ստեղծված իրավիճակը մի անգամ ևս բացահայտում է երկու երևույթ: Առաջինը՝ Վրաստանի իշխանությունները Վրաստանի հայության ազգային-մշակութային և կրոնական իրավունքների նկատմամբ […]


Հոկտեմբեր 2, 2017թ. 22:08
Արցախ

Լրատվական դաշտում հաճախ կարելի է այս օրերին հանդիպել հարցադրումների, թե ի՞նչ կարող է տալ Իրաքյան Քուրդիստանի անկախացման հանրաքվեն կամ կատալոնացիների անկախացման գործընթացը Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման գործընթացին: Այս ուղղությամբ առաջիկա տարիներին լուրջ դրական տեղաշարժեր ակնկալելը թերևս այնքան էլ իրատեսական չէ: Հիմնական պատճառներից մեկը միջազգային հարաբերություններում գործող երկակի ստանդարտներն են: Կոսովոն կարող է անկախանալ, իսկ Կատալոնիան` […]


Հոկտեմբեր 1, 2017թ. 22:17
Լևոն Մկրտչյան

Սեպտեմբերի 27-ին Շիրակի Պետական Համալսարանում կայացավ Կրթության և Գիտության նախարար Լևոն Մկրտչյանի,ԿԳ նախարարության աշխատակազմի ղեկավար Նարեկ Հարությունյանի և սեպտեմբերի 25-ին ՀՀ նախագահին և վարչապետին Շիրակի Պետական Համալսարանում տեղի ունեցող ապօրինությունների մասին բաց նամակով դիմած դասախոսներ Հովհաննես Խորիկյանի և Գագիկ Համբարյանի հետ հանդիպում: Հանդիպումից ժամեր անց “Առավոտ”-ի կայքում տեղադրվեց նախարար Լևոն Մկրտչյանի մեկնաբանությունը,որը շատ զարմացրեց մեզ…Նախ,պարոն […]


Սեպտեմբեր 24, 2017թ. 19:48
Սվիտալսկի

ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտոր Սվիտալսկին երեկ հրավիրվել էր մասնակցելու <Հայաստանում Եվրոպական միության մոդել 2017> երիտասարդական խորհրդաժողովին, որի անմիջական կազմակերպիչն ու ֆինանսական հովանավորը հենց ԵՄ հայաստանյան գրասենյակն էր ու անձամբ դեսպան Սվիտալսին: Խորհրդաժողովին մասնակցում էին բուհերի ուսանողներ, նաև երիտասարդներ այլ մարզերից: Թե ո՞րն էր այս հանդիպման նպատակը Սվիտալսկին պարզ ասաց՝ հայ երիտասարդներին իրազեկել, թե ի՞նչ […]