Analitika

Ապրիլ 8, 2015թ. 01:25
Իրան -ԱՄՆ

Անցած հինգշաբթի երեկոյան Լոզանում՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում արձանագրված պատմական առաջընթացը՝ շրջանակային համաձայնագրի ձեռքբերման շուրջ բանակցությունների հաջող ավարտը, սկբունքորեն նոր իրադրություն է ստեղծում Հայաստանին հարավից հարող ողջ Մերձավոր-Միջին Արեւելյան տարածաշրջանում։ Բանակցություններին մասնակցող ԱՄՆ-ի, Չինաստանի, Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի բարձրաստիճան պաշտոնյաները Իրանի հետ պայմանավորվածության են հանգել նրա միջուկային ծրագրի հիմնական բաղադրիչների սառեցման եւ միջուկային […]


Մարտ 29, 2015թ. 22:48

2015թ. փետրվարի 8-13-ին տեղի ունեցավ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի լատինաամերիկյան շրջագայությունը, որի շրջանակներում այցելեց Կոլումբիա, Կուբա և Մեքսիկա: Էրդողանի այս շրջագայությունն ուշագրավ է մի քանի տեսանկյունից` քաղաքական, տնտեսական ու կրոնական: Քաղաքական Բուն խնդրին անդրադառնալուց առաջ պատմական կարճ էքսկուրս կատարենք: Օսմանյան կայսրության ու Լատինական Ամերիկայի երկրների շփումները սկսվել են 19-րդ դարում` 1860-ական թվականներից: Ինչ վերաբերում է […]


Մարտ 25, 2015թ. 10:29
լևոն մասոն

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Հռչակագրի ընդունումից հետո շուրջ մեկ ամիս նրա բովանդակության շուրջ տարաբնույթ քննադատությամբ հանդես եկած նախկին նախագահ Լ. Տեր-Պետրոսյանը մարտի 24-ին վերջապես հրապարակեց այն «նոր շրջաբերական ուղերձը», որը հանրապետության նախագահի անունից ինքն առաջարկում էր ուղարկել միջազգային հանրությանը։ Ու քանի որ գործող նախագահը չի ընդունել Հռչակագրին զուգահեռ եւս մեկ ուղերձով հանդես գալու Տեր-Պետրոսյանի առաջարկը, […]


Մարտ 16, 2015թ. 23:51
Մեսրոպ քահանա Արամյան

Ազգային արժեքների մասին խոսելը դարձել է նորաձև: Սովորաբար այդ խոսակցություններն արդյունք չեն հետևողական փնտրումների և սեղանային մտքի մակերեսային առկայծումներից անդին չեն անցնում: Այսուհանդերձ, մարդիկ ինչ-որ չափով, իրենց գիտակցության մի անկյունում, կարևորում են դրանց գոյությունը` համառորեն հավատալով, որ այդ արժեքները կան, դրանք հատուկ մերն են, հաճախ` «մենք ուրիշ ենք» նշանաբանով: Խնդիրը հստակեցման կարիք ունի, եթե չասեմ` […]


Մարտ 4, 2015թ. 01:35
Հարութ Սասունյան

Անցյալ շաբաթ ես տեղեկացրեցի ամերիկահայ համայնքի հաջողության՝ Լոս Անջելեսի կողմից 845 հազար դոլարի պայմանագիրը «Գեբարդ գրուպի» հետ չեղյալ համարելու մասին՝ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության բանաձևի դեմ ի նպաստ Թուրքիայի ծավալած լոբբինգ անելու համար: Ես հույս հայտնեցի, որ հայերը կշարունակեն իրենց ջանքերը, որպեսզի «Գեբարդ գրուպի» մնացած 200 հաճախորդները ևս դադարեցնեն իրենց պայմանագրերը, այնպես որ Դիկ Գեբարդը թանկ […]


Մարտ 2, 2015թ. 23:26
Հայոց ցեղասպանություն- մշակութային

1894-96թթ. հայերի զանգվածային կոտորածներն ուղեկցվել են հայկական մշակութային ժառանգության` համակարգված և հետևողականորեն իրագործված ոչնչացմամբ: Կասկածից վեր է, որ Օսմանյան կայսրությունում հայության ազգային զարթոնքի դեմ պայքարը սուլթան Աբդուլ Համիդ II-ի ներքին քաղաքականության առաջնային խնդիրներից էր: Այդ քաղաքականությունն առաջին հերթին ուղղված է եղել հայկական հոգևոր-մշակութային հաստատությունների դեմ: Հայտնի է, որ թուրքական բռնատիրության պայմաններում հայկական վանքերն ու եկեղեցիները […]


Փետրվար 24, 2015թ. 00:09
Գալիպոլի

Ապրիլի 24-ին նշանակված Գալիպոլիի ճակատամարտի հետ կապված միջոցառումները չեղյալ հայտարարելու մասին օրերս թուրքական մամուլին տրամադրված ու արագորեն հերքված լուրերի «խաչաձեւ արտանետումները» արտացոլում են Անկարայի որդեգրած պաշտոնական ժխտողականության լուրջ ճգնաժամի փաստը։ Հիշեցնենք, որ ընդդիմադիր «Today’s Zaman» պարբերականը կիրակի օրը տեղեկատվություն էր տպագրել մարտի 18-ից ապրիլի 24 տեղափոխված Գալիպոլիի ճակատամարտի միջոցառումները չեղյալ հայտարարելու մասին՝ վկայակոչելով կառավարության անանուն […]


Փետրվար 22, 2015թ. 16:43
Հրաչյա Աճառյան

Նրա ապրած կյանքը մեծագույն սխրանք էր: Մեծ գիտնականի կյանքում թերևս չի եղել այնպիսի շրջան, որ հիշարժան ու խռովահույզ դեպքերով համեմված չլիներ: Շատ դառնություններ է տեսել իր կյանքում հայ գիտնականը, մեծ նեղություններ կրել, սակայն միշտ իր համառ աշխատանքի և բարի սրտի շնորհիվ կարողացել է արժանապատվորեն դուրս գալ բոլոր այդ փորձություններից: Թեև կրած յուրաքանչյուր դառնությունը չի պակասեցրել […]


Փետրվար 17, 2015թ. 22:43
ԼՏՊ

Լևոն Տեր-Պետրոսյանը, ով հայտնի է իր ուրբաթախոսությամբ, վերջին շրջանում սկսել է առավել հաճախակի հրապարակավ հանդես գալ: Ու հետաքրքիրն այն է, որ իր ՀԱԿ նախագահը պայմանավորում է լինելով՝ լավ գիտակցելով, որ սեփական մտքերը փաթեթավորված մատուցելը շատ ավելի ընկալելի կարող է լինել: Այլ բան է, թե այդ մտքերի քանի՞ տոկոսն են իրավամբ ազգային: Եվ այսպես, երեկ օրվա […]


Փետրվար 17, 2015թ. 01:02
հայ թուրքական արձանագրություներ

Հայաստան-Թուրքիա արձանագրությունները Ազգային ժողովի օրակարգից հետ կանչելու մասին նախագահ Սերժ Սարգսյանի երեկ կայացրած որոշումը խիստ անհրաժեշտ քայլ էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախօրեին թուրքական ժխտողականության եւ քաղաքական աճպարարությունների ճանապարհը փակելու համար։ Անշուշտ 2009թ. հոկտեմբերի 10-ին, Ցյուրիխում ստորագրված զույգ փաստաթղթերը «Հայաստանի Հանրապետության ու Թուրքիայի Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության ու Թուրքիայի Հանրապետության […]